25.7 C
Yerevan

Խաբե՞լ Են, Թե՞ Խաբվել

Թեեւ «տարածքնե­րի փոխա­նակման» մասին իշխա­նության «միջանցքնե­րում» եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րում գրե­թե բոլորն էին խոսում, բայց մի բան է «շշուկը», բոլո­րո­վին այլ՝ երբ այդ մասին գրում է հանրա­պե­տա­կան պաշտո­նա­թերթը, ընդ որում՝ ԱԺ արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի հեղի­նա­կությամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Ցավա­լիո­րեն թե Քոչարյա­նը խաբվեց, թե՝ ՀՅԴ‑ն կամ, գուցե, միմյանց խաբեցի՞ն։ Մեղրիի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի փոխա­նակման «թեմա­յին» Երեւա­նում եւ Ստե­փա­նա­կերտում հարյուրա­վոր մարդիկ գոնե ընդհա­նուր գծե­րով տեղյակ են եղել, եւ շատե­րը ողջունել են այդ ծրա­գի­րը»: Նրանց հիմնա­վո­րումը մեկն էր. «Շարժումն սկսվել է «միա­ցում» կարգա­խո­սով, ուրեմն այդպես էլ պետք է լինի»: Քիուեսթի բանակցություննե­րին ընդա­ռաջ Երեւա­նում ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի եւ Արցա­խի ԿԿ‑ի համա­տեղ նիստ է գումարվել, հետո Բյուրոն «Շրջա­բե­րա­կան» է տարա­ծել շարքե­րին:
Այդ օրե­րին «Ազատ Արցախ» թերթում հոդված հրա­պա­րա­կե­ցի, որ դա լուծում չէ, Իրա­նի հետ սահմա­նից զրկվե­լով կամ դրա նկատմամբ ինքնիշխա­նությունը Բաքվի հետ կիսե­լով՝ Հայաստա­նը հայտնվում է արդեն գլո­բալ-աշխարհա­քա­ղա­քա­կան շրջա­փակման մեջ: Հաջորդ օրն Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը հրա­վի­րեց իր մոտ եւ ասաց, որ «Դաշնակցություն» խմբակցությունը պահանջ է դրել, որ թողնեմ հանրա­պե­տա­կան թերթում աշխա­տանքս, թեեւ օրենքը պատգա­մա­վո­րիս թույլ էր տալիս զբաղվել գիտա­կան, մանկա­վարժա­կան եւ ստեղծա­գործա­կան վճա­րո­վի գործունեությամբ: Ստե­փա­նա­կերտի ՀՅԴ-ականնե­րը, սակայն, գտնում էին, որ հանրա­պե­տա­կան թերթում աշխա­տանքը «պետա­կան պաշտոն է, քանի որ հիմնա­դի­րը ԼՂՀ խորհրդա­րա­նը եւ կառա­վա­րությունն են, իսկ ժուռնա­լիստի­կան ստեղծա­գործա­կան մասնա­գի­տություն չէ»: Հասկա­նա­լի էր, որ «Դաշնակցություն» խմբակցությունը հրա­հանգա­վորված է:
Թեեւ «տարածքնե­րի փոխա­նակման» մասին իշխա­նության «միջանցքնե­րում» եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րում գրե­թե բոլորն էին խոսում, բայց մի բան է «շշուկը», բոլո­րո­վին այլ՝ երբ այդ մասին գրում է հանրա­պե­տա­կան պաշտո­նա­թերթը, ընդ որում՝ ԱԺ արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի հեղի­նա­կությամբ: Ըստ երեւույթին, դեր էր խաղա­ցել նաեւ Սահմա­նադրա­կան դատա­րա­նի նստա­վայրում «Գերա­գույն խորհուրդ» ՀԿ կազմա­կերպած քննարկմա­նը ելույթս, որտեղ ասել էի, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի կարգա­վորման՝ խաղաղ-բանակցա­յին կարգա­վորման ցանկա­ցած տարբե­րակ, որ կերաշխա­վո­րի հայ բնակչության անվտանգությունը եւ ազատ ինքնա­կա­ռա­վա­րումը, ընդունե­լի է, բացի մեկ դեպքից. Դա չպետք է տեղի ունե­նա Հայաստա­նի միջազգայնո­րեն ճանաչված տարածքից նույնիսկ մեկ քառա­կուսի կիլո­մետրի օտարման գնով: Ստիպված էի կատա­րել «յեղա­փո­խա­կան» գործընկերնե­րիս պահանջը: Աշխա­տանքից ազատման դիմումս այդպես էլ ձեւա­կերպել էի. «Ելնե­լով ԼՂՀ ներքա­ղա­քա­կան կյանքում հակա­սություններ չստեղծե­լու անհրա­ժեշտությունից, խնդրում եմ ինձ ազա­տել հանրա­պե­տա­կան «Ազատ Արցախ» թերթի քաղա­քա­կան մեկնա­բա­նի պարտա­կա­նություննե­րից»:
Այդ փուլի ստե­փա­նա­կերտյան «փակ քննարկումնե­րում» հարցը համարվում էր վերջնա­կա­նա­պես լուծված: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րին եւ գործա­դիր իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րին հուզում էին առարկա­յա­կան խնդիրներ: Ամե­նա­տա­րածված հարցադրումն այն էր, թե Հայաստա­նի կազմում Լեռնա­յին Ղարա­բաղն ընդգրկվե­լու է որպես «շարքա­յին մա՞րզ», ունե­նա­լու է, դիցուք, Եղեգնա­ձո­րին հավա­սար վարչա-տարածքա­յին միա­վո­րի կարգավիճա՞կ, թե՞ որո­շա­կի ինքնա­վա­րություն է ստա­նա­լու: Բերվում էր Ադրբե­ջա­նի կազմում Նախի­ջեւա­նի օրի­նա­կը, որ ունի­տար պետության կազմում է, բայց ունի ինքնա­վար հանրա­պե­տության կարգա­վի­ճակ: Գերա­կա­յում էր, այսպի­սով, ոչ թե հարցի լուծման հավա­նա­կան-անհա­վա­նա­կա­նության, օգտա­կա­րության-անօգտա­կա­րության, այլ տեղա­կան էլի­տա­յի համար նպա­տա­կա­հարմա­րության- ոչ նպա­տա­կա­հարմա­րության խնդիր:
Մի փուլում նույնիսկ բավա­կան վստա­հե­լի տեղե­կություն ստացվեց, որ ԼՂՀ քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին առա­ջարկել է վերջնա­կան համա­ձայնության հասնե­լուց հետո նախկին ԼՂԻՄ‑ի տարածքը Կարկառ գետի հունով բաժա­նել եւ կազմա­վո­րել երկու մարզ: Այս եւ այլ մանրմասներ հայտնի էին: «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի հաղորդումը, երեւի, բացա­հայտեց «տարածքա­յին փոխա­նա­կումնե­րի» ծրագրին ՀՅԴ ոչ այնքան ջանա­դիր, բայց եւ իշխա­նություննե­րին ոչ պակաս ձեռնտու աջակցության շարժա­ռի­թը:
Ըստ երեւույթին, Ռոբերտ Քոչարյա­նը վստա­հեցրել էր, որ վերջնա­կան կարգա­վորման բաղադրիչնե­րից մեկն էլ Թուրքիա­յի կողմից ցեղասպա­նության գոնե մասնա­վոր ճանա­չումը կլի­նի: Եթե ԼՂ Հայաստա­նին միա­ցումը դիտվում էր որպես հետտերպետրոսյա­նա­կան իշխա­նության տրիումֆ, ապա Թուրքիա­յի կողմից ցեղասպա­նության «ճանա­չումը» ՀՅԴ «հաղթա­կա­մա­րը» կլի­ներ: Ցավա­լիո­րեն թե Քոչարյա­նը խաբվեց, թե՝ ՀՅԴ‑ն: Կամ, գուցե, միմյանց խաբեցի՞ն։

Առնչվող Հոդվածներ