Դաշնակցությունը թող հայտարարի, որ գալու է, պատերազմ է հայտարարելու Ադրբեջանին ու հետ է բերելու 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքները։ Բայց հեգնանքն էլ այն է, որ 130-ամյա կուսակցությունը վախենում է ուղիղ տեքստերով խոսելոցւ, վախենում է ասել, որ ոչի մի փոփոխություն չի կարողանալու մտցնել ու ստիպված անլրջացնում է ցանկացած գործընթաց։ Այս դեպքում զարմանալի է թե, առհասարակ ի՞նչ ապագա է ունենալու այդ կուսակցությունը։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր, լրագրող Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Աբու-Դաբիի հանդիպումն ու ՀՀ ներքաղաքական կյանքի որոշ դրվագներ։
Վահրամ Աթանեսյանը աբսուրդ է որակել ՀՅԴ գործիչների այն հայտարարությունը, որ Փաշինյանը ներքաղաքական բռնաճնշումների է դիմում որովհետև Ադրբեջանը նրա առաջ պահանջ ու պայման է դրել, որ Հայաստանը չպիտի ընդդիմություն ունենա։ Այդ հայտարարությունն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ քննարկելու կամ մեկնաբանելու բովանդակություն չունի։ Դա մի չտեսնված պարզունակ հայտարարություն է, որը ոչ մի բան չի փոխում։ ՀՅԴ-ն ամեն կերպ փորձում է իրեն տեղավորել հալածյալի, տառապյալի կարգավիճակում։ Մեր ժողովրդի մոտ միշտ էլ որոշակի համակրանք է նկատվել քաղհալածյալների նկատմամբ ու ՀՅԴ-ն հիմա փորձում է հենց այդ կարգավիճակում դրսևորվել։ Դա գուցե դաշնակցականների կարծիքով հանրային աջակցության է արժանանալու, բայց հազիվ թե ինչ որ ռեալ բան փոխվի։
Աթանեսյանը նշեց, որ քաղաքական ընդդիմությունը որևէ հայեցակարգ չի առաջարկում։ Ասենք, թե Նիկոլ Փաշինյանը գնաց ու իրենք էլ, ՀՅԴ-ն էլ եկան իշխանության։ Հետո՞։ Ինչ են անելու հետո։ Խաղաղության պայմանագիրրը չեղյա՞լ են հայտարարելու։ Հրաժարվելո՞ւ են բանակցություններից։ Պարզապես էմոցիոնալ տեքստեր գրել կարդալով քաղաքականություն չես կառուցի, իսկ մենք այս պահին ընդդիմություն չունենք։ Դաշնակցությունը թող հայտարարի, որ գալու է, պատերազմ է հայտարարելու Ադրբեջանին ու հետ է բերելու 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքները։ Բայց հեգնանքն էլ այն է, որ 130-ամյա կուսակցությունը վախենում է ուղիղ տեքստերով խոսելուց, վախենում է ասել, որ ոչ մի փոփոխություն չի կարողանալու մտցնել ու ստիպված անլրջացնում է ցանկացած գործընթաց։ Այս դեպքում զարմանալի է թե, առհասարակ ի՞նչ ապագա է ունենալու այդ կուսակցությունը։
Աթանեսյանը նաև հայտարարեց, որ Դաշնակցությունը զինված կազմակերպության մթնոլորտից պետք է դուրս գա։ Երբ հայտարարում են, որ ՀՅԴ-ն իր զենքն ուղղում է արտաքին թշնամու դեմ, ապա պետք է իմանան, որ Դաշնակցությունը չպետք է զենք ունենա։ ՀՅԴ-ն կուսակցություն է, թող քաղաքականությամբ զբաղվի։ Դաշնակցությունն ինքը չի հասկանո՞ւմ, որ հենց իր, ժամանակին գլխավորած ֆիդայական պայքարի տրամաբանությունը չի աշխատում։ Հայաստանն այժմ պետություն է, ունի բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգության մարմիններ․ պետության պահպանությամբ թող զբաղվեն պատասխանատու մարմինները, իսկ ՀՅԴ-ն թող վերադառնա քաղաքականություն։ Թող պատասխանեն այն հարցերին, թե իշխանության գալուց հետո Հայաստանի ապագան ինչպե՞ս են տեսնում։ Ո՞ւր է գնալու Հայաստանը։ Ինչպե՞ս է գնալու։ Այլապես, եթե Թուրքիան չի փոխվել, իր ազգային կոնցեպտում որևէ փոփոխություն չի կատարել, նշանակում է, որ ՀՅԴ-ն ևս իր մեջ որևէ փոփոխություն չի արձանագրել։
Ինչ վերաբերում է Աբու Դաբիի հանդիպմանը, Աթանեսյանը կարևորեց, որ նախ և առաջ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Իհարկե պայմանագիր չի սոտրագրվել, բայց հանդիպման ժամանակ խոսք է գնացել դրա նախաստորագրման մասին։ Հիմա պատրանքներ պետք չէ ունենալ, մանավանդ, որ Ալիևը գուցե իր սովորության համաձայն սկսի հանկարծ հետաձգել ամեն ինչ ու պնդի, որ նախ պետք է ճանապարհների ապաշրջափակման մասին պայմանավորվել, կամ ինչ որ այլ բան։ Իր համոզմամբ, նախ և առաջ լավ կլիներ, որ Հայաստանի հարավային սահմանները սահմանազատվեն, վերջնական պայմանավորվեն, նոր դրանից հետո սկսվի նաև ճանապարհների ապաշրջափակման հեռանկարների քննարկումը։
Աղբյուրը՝
https://www.youtube.com/watch?v=k4hbalM2S3U&ab_channel=1inTV (Աթանեսյանի հետ հանդիպումը 47-րդ րոպեից սկսած)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
