23 C
Yerevan

Սամվել Կարա­պետյա­նը Գերի Է Ռուսնե­րի Ձեռքում

Եկե­ղե­ցու գործոնն իհարկե ամե­նա­ցա­վա­լին է։ Քաղա­քա­կա­նությա­նը խառնված եկե­ղե­ցա­կաններն ասում են, որ իրենց օրհնել է կաթո­ղի­կո­սը, իսկ վերջինս ոչ մի անգամ չի հայտա­րա­րել, որ չի օրհնել։ Արցախյան պատե­րազմի օրե­րին Եկե­ղե­ցին ոչ մի այնպի­սի ակտի­վություն չցուցա­բե­րեց, ինչպես որ Սամվել Կարա­պետյա­նի ձերբա­կա­լության ժամա­նակ՝ անմի­ջա­պես գիշե­րը մեկին ժողով անել, զանգեր խփել։

Արամ Սարգսյան

A1plus‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Նիկոլ Փաշինյա­նի և Իլհամ Ալիևի Աբու Դաբիում կայա­ցած հանդի­պումն ու ներքա­ղա­քա­կան որոշ իրա­դարձություններ։

Արամ Սարգսյանն այն վստա­հությունն է հայտնել, որ ցանկա­ցած բանակցություն պատե­րազմից նախընտրե­լի է։ Բավա­կան է, որ քան հայ ժողո­վուրդը արյուն թափեց աշխարհա­քա­ղա­քա­կան տարբեր կենտրոննե­րի քմա­հա­ճույքնե­րի պատճա­ռով։ Կոնկրետ Աբու Դաբիի հանդի­պումը կարև­որ է նրա­նով, որ Ադրբե­ջանն ինքը, անկախ նրա­նից, թե հանդի­պումնե­րից առաջ ու հետո ինչ խոսույթով է հանդես գալիս, նաև ևս գնում է դեպի խաղա­ղություն։ Դրա­նում մեծ է ԱՄՆ դերը։ Դեռ տարի­ներ առաջ էլ պարզ է, որ Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության միակ իրա­կան երաշխա­վո­րը կարող է լինել ԱՄՆ‑ն։ Ադրբե­ջա­նը և Հայաստա­նը շատ լավ հասկա­նում են, որ այժմ համաշխարհա­յին լոգիստիկ նշա­նա­կություն ունե­ցող միջին միջանցքին խանգա­րում է Հայաստան-Նախիջև­ան փակ սահմա­նը և դրա գործարկումը օգուտ է լինե­լու բոլո­րին։ Խաղա­ղության հաստատմա­նը կողմ է նաև Թուրքիան, և, որքան էլ որ զարմա­նա­լի չհնչի՝ Ադրբե­ջա­նը։ Ալիևը հայե­րին առա­ջարկել էր, որ ինքը համա­ձայն է, որ Սյունի­քում շվեյցա­րա­կան ուղեկցորդներ լինեն, բայց Նախիջև­ա­նում իրենք՝ ադրբե­ջանցի­նե­րը կկա­տա­րեն այդ գործա­ռույթը, իսկ հայկա­կան կողմը մերժել էր՝ պնդե­լով, որ ամեն ինչ համա­զո­րության մակարդա­կով թող լինի։ Հիմա, երբ պարզ է, որ Միացյալ Նահանգնե­րը տնտե­սա­կան կարև­որ շահեր ունեն այստեղ, Ալիևը ստիպված է համա­ձայնվե­լու այդ խաղա­ղությա­նը, քանի որ ինքը ևս բազմա­տե­սակ օգուտներ է ստա­նում այդ ամե­նից։ Արամ Սարգսյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն բանի վրա, որ նույնիսկ ադրբե­ջա­նա­կան խոսույթն է որո­շա­կիո­րեն փոխվել, քանի որ Փաշինյան-Ալիև հանդի­պումից առաջ Բաքվից հայտա­րա­րություն եղավ այն մասին, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի մեջ արդեն իսկ կա խաղա­ղություն և դրան երկու երկրնե­րը հասել են առանց որևէ միջնորդի։ Այսպես, թե այնպես խաղա­ղությունը հաստատվե­լու և ստո­րագրվե­լու է, ճանա­պարհնե­րը սկսե­լու են աշխա­տել։ 

Արամ Սարգսյա­նը նաև լայն անդրա­դարձ կատա­րեց Դոնալդ Թրամփի քաղա­քա­կա­նությա­նը, նշե­լով, որ ամե­րիկյան հետաքրքրությունը բազմա­մե­տաղնե­րի հետ կապված, կարող է շատ շահութա­բեր առա­ջարկի վերածվել Հայաստա­նում, որը մեծ պաշարներ ունի։ Այդ բազմա­մե­տաղնե­րի հաջող իրացման տարբե­րակներն ինքը քննարկել է Փաշինյա­նի հետ։

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ Երև­ա­նում տեղի ունե­ցած մի շարք ձերբա­կա­լություննե­րին, որոնց շարքում նաև երկու արքե­պիսկո­պոսնե­րի ու ռուսա­հայ միլիարդա­տեր Սամվել Կարա­պետյանն են։ Արամ Սարգսյա­նի խոսքով՝ բոլոր մեծա­հա­րուստնե­րը Ռուսաստա­նում գերի են այնտե­ղի վարչա­կարգի ձեռքում։ Սամվել Կարա­պետյա­նը մինչև հիմա դեռ երբեք քաղա­քա­կա­նություն մտնե­լու հետաքրքրություն ցույց չէր տվել ու հանկարծ գալիս է և ակտիվ ինչ որ շարժման մասին խոսում։ Արամ Սարգսյա­նը վստահ է, որ միլիարդա­տե­րը այլ տարբե­րակ չի ունե­ցել, քանի որ նրան ստի­պել են ռուսնե­րը։ Սամվել Կարա­պետյա­նը ստիպված է լինե­լու նաև կուսակցություն բացել ու մտնել պայքա­րի մեջ։ Ռուսնե­րը ամեն գնով են ցանկա­նում հասնել իրենց ուզա­ծին ու այժմ էլ օգտա­գործում են Սամվել Կարա­պետյա­նին ու Հայ Առա­քե­լա­կան Եեղե­ցուն։ Եկե­ղե­ցու գործոնն իհարկե ամե­նա­ցա­վա­լին է։ Քաղա­քա­կա­նությա­նը խառնված եկե­ղե­ցա­կաններն ասում են, որ իրենց օրհնել է կաթո­ղի­կո­սը, իսկ վերջինս ոչ մի անգամ չի հայտա­րա­րել, որ չի օրհնել։ Արցախյան պատե­րազմի օրե­րին Եկե­ղե­ցին ոչ մի այնպի­սի ակտի­վություն չցուցա­բե­րեց, ինչպես որ Սամվել Կարա­պետյա­նի ձերբա­կա­լության ժամա­նակ՝ անմի­ջա­պես գիշե­րը մեկին ժողով անել, զանգեր խփել։

Արամ Սարգսյա­նը խոսեց ՀԷՑ‑ի, դրա ազգայնացման մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Ռ․ Քոչարյա­նի իշխա­նության տարի­նե­րին ՀԷՑ‑ը չնչին գնով վաճառվել էր բրի­տա­նա­ցի­նե­րին, իսկ իրա­կա­նում դա ընդա­մե­նը ռուսա­կան օֆշո­րա­յին ընկե­րություն էր, իսկ հետո էլ ասես զոռով ստի­պել էին, որ Կարա­պետյա­նը գնի այդ ընկե­րությւո­նը ու նրա հաշվին ևս մեծ գումարներ են աշխա­տում։

Արամ Սարգսյա­նը խոսեց պետա­կա­նացման ահնրա­ժեշտության մասին՝ նշե­լով, որ դա ևս մի քայլ  է Հայաստա­նի անկա­խության ամրապնդման ճանա­պարհին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ