Հայաստան

Պատասխանատվութեան Ու Սթափվելու Պահը

Դարեր շարունակ պետականությունից զրկված ժողովրդի հոգեբանության մեջ տարատեսակ ախտեր են զարգացել ու դրանցից ամենածանրը սեփական պետության բացակայությանը սովորելն էր, սեփական հաւաքական կամքն ու ցանկությունները մի կողմ դնելը, այդ ամենը խմբային փոքր երազանքներով փոխարինելը։ 1991թ․ հետո էլ երբ արդեն անկախ պետություն ունեինք, պետական լրջությունը հասունացած չէր ու հուզական ապրումներով մենք սկսեցինք երգ ու պարով վերաբերւել այն ամենին, ինչը պիտի պետական լրջությամբ ու ծանրախոհությամբ կառավարել։

Անդրանիկ Պօղոսեան

Մաս Ա

Ցանկացած խնդիր լուծելու համար ոչ միայն կամք, ուժ եւ ցանկություն է պետք, այլև այդ խնդիրը տեսնելու կարողութիւն։ Անհնար է լուծել այն խնդիրը, որը չես տեսնում կամ փորձում ես անտեսել։ Խնդիրն ի վերջո անհետևանք մնալ չի կարող և վաղ թե ուշ արդեն կանգնելու ես կատարված փաստի առաջ։ Նման պարագայում կա երկու տարբերակ՝ անտեսել տեղի ունեցածն ու շարունակել նույն ձևով մինչև մի նոր խնդիր իր հետևանքով ցցուի քո առջեւ, կամ ճիշտ հարցադրումներ ձևակերպել, որոնք կօգնեն հասկանալ տեղի ունեցածն ու խուսափել նոր արհավիրքներից։

2020թ․ պատերազմում պարտությունն ու 2023թ․ Արցախի ամբողջական կորուստը, 120 հազար հայերի բռնագաղթը՝ հասարակության մեջ առաջացրել են որոշակի հարցադրումներ, որոնք առաջին հայացքից միտում ունեն հասկանալու տեղի ունեցածը, բայց հիմնական բարդությունը կը յառաջանայ այն ժամանակ, երբ այդ հարցերը առավելապես կը շոշափեն հետևանքը, այլ ոչ թե պատճառը։ Հետևանքը արդեն կատարուած իրականութիւն է եւ դրա մասնակի արդարացումը կամ պատասխանատվության ձևակերպումը որևէ կերպ չեն օգնում հասկանալու պատճառը, այսինքն այն, թե որտեղից է սկսվել քանդման շղթան, ո՞ր կետից է ամեն ինչ սկսել փլվել։

Մենք այսօր կարիք ունենք ոչ միայն 2020 և 2023թ․ պարտությունները հասկանալու, այլև այդ պարտությունների հիմքը դրած պատճառները ախտաճանաչելու կենսական անհրաժեշտություն։ Այսինքն մի կողմ դնել ամեն տեսակի հուզմունք ու զբաղվել բացառապես մանրակրկիտ քննությամբ։ Պատմության ընկալման «վերանայման» այս մոտեցումը շատերին վախեցնում է, քանի որ ճշմարտության բացահայտման ճանապարհը կը հասցնէ բազմաթիվ առասպելների քանդմամբ, իսկ այդ առասպելները ժողովուրդը սիրում ու պաշտում է, բայց առնվազն 2020 և 2023 թվականների իրադարձությունները ցույց տվին, որ եթե ինքդ անձամբ չես քննարկում այդ առասպելները , դրանք միևնույն է մի օր քանդվելու են՝պարտադրվող պայմանների ճնշման տակ։

Դարեր շարունակ պետականությունից զրկված ժողովրդի հոգեբանության մեջ տարատեսակ ախտեր են զարգացել ու դրանցից ամենածանրը սեփական պետության բացակայությանը սովորելն էր, սեփական հաւաքական կամքն ու ցանկությունները մի կողմ դնելը, այդ ամենը խմբային փոքր երազանքներով փոխարինելը։ 1991թ․ հետո էլ երբ արդեն անկախ պետություն ունեինք, պետական լրջությունը հասունացած չէր ու հուզական ապրումներով մենք սկսեցինք երգ ու պարով վերաբերւել այն ամենին, ինչը պիտի պետական լրջությամբ ու ծանրախոհությամբ կառավարել։

Հայոց պատմության մեջ Խորհրդային Հայաստան-ը պետք է առանձնացնել նաև մի շատ կարևոր առումով։ Առաջին անգամ հայը Հայաստանում սկսեց ապրել որպես պետության քաղաքացի ոչ թե կայսրության հպատակ։ Սա նշանակում էր պետական ենթակառուցվածքների ստեղծում, տվյալների հաւաքագրում, հասարակական-քաղաքական խնդիրների լուծման մասնագիտական վերաբերմունք և այլն։ Խորհրդային Հայաստանը, թեև Մոսկվային ենթակա վարչական միավոր էր, ուներ իր այդ բոլոր ենթակառուցվածքները, ուստի հարց է ծագում, թե 1988թ․ Շարժման ժամանակ արդյո՞ք Շարժման առաջնորդների կողմից որևէ տվյալների վերլուծություն արվել է, թե ի՞նչ է կատարվում առհասարակ ու ինչ սպասել այդ ամենից։ Շարժման առաջնորդները վերջապես որևէ տվյալների առնչութեամբ ցուցմունք ստացե՞լ են, Խորհրդային Հայաստանի պետական տեսչութիւններուն տիրապետե՞լ են։ Տեղյակ եղե՞լ են, թե որպես այդպիսին Խորհրդային Միութեան և Խորհրդային Հայաստանի պետական տեսչութիւնները ինչ տվյալներ ունին իրենց շարժման մասին, որքանով է Շարժումն ինքնաբուխ եղել և որքանով՝ ուղղորդվող, ի՞նչ լօզունգներ են առաջ նետվել, որտեցի՞ց են եկել շարժման առաջնորդները, ինչպէ՞ս են նրանք դարձել այս կամ այն խմբի առաջնորդ։

Այս և այլ հարցերի բարձրացումը ոչ թե ու միայն փիլիսոփայական ենթահող ունի, այլ շատ կարևոր մի հարցադրում՝ հասկանալու համար, թե առհասարակ Հայաստանում ղեկավար մարմինները որևէ հիմնավոր արդարացում ունեցե՞լ են ինչ որ բան անելուց առաջ ու հետո։ 

Ինչո՞ւ և ինչպե՞ս «Միացումը» փոխարինվեց «Անկախություն» բառով։ Ո՞վ առաջ բերեց այդ փոփոխությունը։ Դա հստակ ծրագրված քա՞յլ էր, Մոսկվայից ուղղորդված երևո՞ւյթ, թե ինչ որ պահին զգացական մղումով ասպարեզ նետված բառ, որ հիմնովին փոխեց Շարժման ուղղությունն ու նպատակները։ Արդյո՞ք ժողովուրդը հասկացավ, որ իր Շարժումը հիմնավորապես այլակերպվում է։ Ղեկավարները հասկացա՞ն։ Ղարաբաղ կոմիտեն ի՞նչ տվյալների ու աղբիւրների վրա էր հիմնվում Շարժման փոփոխության պահին ու դրանից հետո իր գործունեության ընթացքին։

Նման հարցերը կարելի է շարունակել անվերջ ու դրանց շարքում նաև Արցախի ցաւալի կորստին առնչութիւն ունեցող խնդիրներ: Երբ մարդիկ հարցնում են, թե ինչո՞ւ այսպես եղավ, հնչում է նաև տրամաբանական հակադարձող հարց․ իսկ ինչո՞ւ չպիտի այսպես լիներ։ Ի՞նչ էր արվել, որ այսպես չլիներ։ 1994թ․ հետո ուժերի հարաբերակցությունը ո՞րու օգտին էր, միջազգային իրավունքը ո՞րու էր պատկանում, ո՞րու դաշնակիցն էր ավելի «հավատարիմ», ո՞րու տնտեսությունն էր ավելի հարուստ և որու բանակը՝ մեծաթիվ ու զարգացող։ 

Այս բոլոր հարցերին գումարվում է նաև պետական կառույցների, հատկապես ՀՀ Արտգործ նախարարության և արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցների աշխատանքի տրամաբանությունը։ Մասնավորապես, թե 1991թ․ սկսած ի՞նչ տրամաբանությամբ է Հայաստանի կառավարութիւնը շփվել աշխարհի հետ,  Մոսկուայի, Վաշինգտոնի Եւրոպայի, Պրուքսելի, Ստրասբուրգի հետ  եւ  այլուր։ 1997 ԼՏՊ «Խաղաղութ՛ուն կամ պատերազմ»  վերլուծության արժանցած է հետագա ուղեգիծը որդեգրելու։ 2011 Կազանյան քաքատնաժողովեն սկսուած ՀՀ Փոխզիջում գրաված տարածքների դիմաց, շարունակաբար Ազրպեճանի խուսանաւումները մի՞թե հասկանալի չէր թէ ինչի էր պատրաստւում։

Որպես այդպիսին ի՞նչ պատգամներ են ստացել Հայաստանի ներկայացուցիչները, բոլոր այդ հանդիպումներու, բանակցութիւներու եւ քննարկումների ընթացքում։ Ի՞նչ եզրահանգման են եկել միջազգային հանրության, նրա ուժի, պահանջների կապակցաբար։ Արդո՞ք որևէ ներքին վերլուծություն արվել է՝ հասկանալու համար, թե խորհրդային գերությունից ազատուած ազգը, որ պետություն է ստեղծել, այժմ ինչպե՞ս պիտի հարաբերվի արտաքին աշխարհի հետ ։ Արդյո՞ք Հայաստանում դեռ 90-ականներից հասկացել են, որ հայերի հարաբերություններն աշխարհի հետ այժմ պետք է կարգավորվեն պետական մակարդակի լրջությամբ, այլ ոչ թե տարերային զանգվածների կամ անհատ գործիչների հայեցողութեամբ։ Արդյո՞ք ոլորտի պատասխանատուները հասկացել են մի շատ պարզ ու կարևոր բան՝ որ նրանք ոչ թե հայ համայնքի ներկայացուցիչ են, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը, որը նշանակում է, որ հայ ազգը ինչպէս աշխարհի մէջ պետութիւն ունեցող առնվազն երկու հարյուր ազգ, այժմ գտնվում է այն մակարդակին վրայ, որտեղ տառատեսակ կնճռոտ խնդիրներ դիմագրաւելու ամէնօրեայ մարտահրաւէր ունի։

Շարունակելի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *