Ալիևն այլևս Պուտինի հետ «ախպերություն չի անում»։ ԱՄՆ-ն թույլ չի տալիս, որ ռուսական նավթն ու գազը ադրբեջանականի անվան տակ վաճառվի ու Ադրբեջանն էլ արդեն ոչ մի պատճառ չունի ռուսական էներգակիրները վերավաճառելով զբաղվի։ Բաքվի նավթի ռեսուրսը չնչին է համեմատած թուրքմենական գազի հետ։ Խոսքը գնում է մոտ 180 մլրդ տոննայի մասին, ոչ թե ադրբեջանական 20-ի։ Ադրբեջանը կարող է իր գազի մի մասը միացնել թուրքմենականին ու վաճառել, իսկ մինչ այդ ԱՄՆ-ն ինքն է հեղուկ գազ հասցնում Եվրոպա, որպեսզի եվրոպական հսկայական տնտեսությունը չտուժի էներգակիրների պակասից։
Արամ Սարգսյան
FreeNews Armenia-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։Զրույցի ընթացքում քննարկվել են Արամ Սարգսյանի դեմ ձեռնարկող մահափորձն ու դրա կանխումը, ներքաղաքական որոշ իրադարձություններ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու դրա վրա ազդող մի շարք հանգամանքներ։
Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իր հանդեպ նախապատրաստվող մահափորձի մասին իմացել է դրա իրագործումից երկու ժամ առաջ։ ԱԱԾ աշխատակիցները փորձել են իր հետ կապ հաստատել, բայց չի ստացվել, քանի որ օդանավակայանում գտնվելու պատճառով իր հեռախոսը եղել է ավիառեժիմի վրա, ուստի ԱԱԾ աշխատակիցները իր ընկերներից մեկի հետ են կապ հաստատել, զգուշացրել այդ ամենի մասին։ Մահափորձի նախապատրաստողն այժմ ձերբակալված է, գործը՝ բացահայտված։ Առաջիկա շաբաթներում գործը կմտնի դատարան։ Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին ավելի շատ տեղեկատվություն հայտնելու իրավունք չունի և շնորհակալություն հայտնեց ԱԱԾ աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի կատարման ու իր դեմ նախաձեռնվող մահափորձը կանխելու համար։ Արամ Սագսյանը նաև հայտնեց, որ երբեմն լսել է նման տրամադրություններ, բայց երբեք լուրջ չի ընդունել այդ ամենը։
Ներքաղաքական իրադրության մասին խոսելիս Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում հիմա ընթանում է նաև 2026-ի ընտրությունների նախապատրաստում, թեև դժվար է ասել, թե ուժերի ինչ վերադասավորում տեղի կունենա։ Հազիվ թե որևէ դաշինք հնարավոր լինի կազմել, որը 51 տոկոս քվեով կանցնի, բայց եթե հնարավոր լինի, ապա դա լավ տարբերակ է։ 2026-ի խորհրդարանում հավանաբար կլինեն ռուսամետ, արևմտամետ և բալանսավորված քաղաքականության կողմնակիցներ։ Ներքին քաղաքական առումով Մոսկվան փորձելու է 2026-ին այստեղ ձևավորել ռուսամետ քաղաքականություն։ Դա նրա վերջին շանսն է տարածաշրջանում մնալու համար։ Ադրբեջանն այլևս նրան չի ենթարկվում, Հայաստանի վրա այլևս չի հարձակվում, ուստի Հայաստանի վրա ազդելու Մոսկվայի միակ միջոցը հինգերորդ շարասյունն է, որին նաև միացրին եկեղեցուն, խառնեցին քաղաքականությանը ու բնականաբար եկեղեցու հանդեպ ձևավորվեց նաև քաղաքական վերաբերմունք։ Արամ Սարգսյանն այս հարցով նշեց, որ տեղյակ չէ, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ինչու է իր դեմ դատարան հայց ներկայացրել, քանի որ ինքը որևէ վիրավորական կամ զրպարտչական խոսքեր չի հնչեցրել նրա հասցեին, պարզապես ասել է, որ կամ կայսրին ես ծառայում, կամ Աստծուն, երկուսը մեկու հնարավոր չէ։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսելիս Արամ Սարգսյանը բավական լայն անդրադարձ կատարեց միջին միջանցին՝ նշելով, որ թուրքմենական գազը կարող է Ադրբեջանով ու Հայաստանով, այնուհետև Թուրքիայով հասնել Եվրոպա։ Հայաստանը միանշանակ շահելու է այդ ամենից։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը ևս իրենց տարածքների օգտագործումով գումար են աշխատելու, ապա Հայաստանը չի կարող նրանց խանգարել՝ իր զարգացման հաշվին։ Երևանն այլևս չի կարող մեկուսացված ու կիսաշրջափակված մնալ։ Եթե կան շանսեր երկիրը ոտքի հանելու, զարգացնելու և ուժեղացնելու, ինչո՞ւ դա չանել։ Հատկապես, որ Ադրբեջանը և Թուրքիան ևս շահագրգռված են դրանով։ Ալիևն այլևս Պուտինի հետ «ախպերություն չի անում»։ ԱՄՆ-ն թույլ չնտալիս, որ ռուսական նավթն ու գազը ադրբեջանականի անվան տակ վաճառվի ու Ադրբեջանն էլ արդեն ոչ մի պատճառ չունի ռուսական էներգակիրները վերավաճառելով զբաղվի։ Բաքվի նավթի ռեսուրսը չնչին է համեմատած թուրքմենական գազի հետ։ Խոսքը գնում է մոտ 180 մլրդ տոննայի մասին, ոչ թե ադրբեջանական 20-ի։ Ադրբեջանը կարող է իր գազի մի մասը միացնել թուրքմենականին ու վաճառել, իսկ մինչ այդ ԱՄՆ-ն ինքն է հեղուկ գազ հասցնում Եվրոպա, որպեսզի եվրոպական հսկայական տնտեսությունը չտուժի էներգակիրների պակասից։
Արամ Սարգսյանը նաև նշեց, որ ամերիկյան առաջարկը ոչ թե պետք է մերժել, այլ փոխադարձ առաջարկով հանդես գալ ու անել այն հարցապնդումները, որ բխում են Հայաստանի կենսական շահերից։ Եթե Հայաստանն ի վերջո համաձայնվի իր տարածքը 100 տարով վարձով տա ԱՄՆ-ին, ապա դա դուր չի գալու Իրանին ու Ռուսաստանին, ուրեմն ի՞նչ է անելու ԱՄՆ-ն այդ պարագայում։ Արդյո՞ք կնքվելու է այնպիսի պայմանագիր ինչպիսին Իսրայել-ԱՄՆ ռազմական պայմանագիրը, F-35 ինքնաթիռները Հայաստան գալո՞ւ են, Հայաստանը միջուկային զենք ունենալո՞ւ է։
Քաղաքական գործիչն ավելի հակված է այն տարբերակին, որ ոչ թե վարձակալության է տրվելու, այլ լինելու է կոնցեսիոն կառավարում, որտեղ ամեն մեկն ունենալու է իր բաժին շահույթը ու Հայաստանը ևս բավական մեծ օգուտներ է քաղելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
