Միջազգային

Թրամփի Տաք Ու Սառը Սանկցիաները

Հստակ չի, թե՝ ի՞նչ կարող է գործնականում նշանակել Թրամփի սպառնալիքը՝ Ռուսաստանի նկատմամբ 100 տոկոսանոց երկրորդական մաքսադրույքներ կիրառելու վերաբերյալ, և ինչպես է այն համադրվում նրա առևտրային օրակարգի հետ։

The Wall Street Journal

Թրամփի՝ Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար սահմանած կտրուկ վերջնաժամկետներն ու ռուսական էներգակիրների սպառողներին ուղղված սպառնալիքները հակասում են Ռուսաստանի նկատմամբ նրա այլ հարցերում որդեգրած ավելի մեղմ մոտեցմանը։ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ հանկարծակի շրջադարձը թերահավատորեն ընդունվեց ինչպես իր վարչակազմի պաշտոնյաների, այնպես էլ եվրոպական մայրաքաղաքների կողմից, որոնք նշում են, որ նա իր վերանշանակումից ի վեր գրեթե ոչինչ չի արել Կրեմլին պատժելու՝ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու անհաջողության համար։

Ամերիկյան պաշտոնյաներն ու Թրամփի մերձավորներն ասում են, որ նա հասկացել է, որ չի կարող հույս դնել Պուտինի հետ իր անձնական հարաբերությունների վրա՝ համաձայնության հասնելու համար։ Այժմ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը լավագույն հնարավորություն է պատերազմն ավարտելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը սկսել է մեծ քանակությամբ զենք վաճառել եվրոպական երկրներին՝ Ուկրաինայի համար։ Սակայն նրա վարչակազմը չի կատարել այն համակարգված աշխատանքը, որը կօգներ ապահովել արդեն առկա սահմանափակումների պահպանումը կամ պատժամիջոցներ կիրառել Կրեմլին աջակցող նոր միջնորդական ընկերությունների ու անձանց նկատմամբ։ Արդյունքում՝ հունվարից սկսած պատժամիջոցները էապես թուլացել են։ Թրամփը նույնիսկ կասկած է հայտնել, թե արդյո՞ք Ռուսաստանի դեմ ձեռնարկվելիք նոր միջոցները որևէ իրական կամ երկարաժամկետ ազդեցություն կունենան։ «Չգիտեմ՝ դա կազդի՞ Ռուսաստանի վրա, քանի որ նա, ակնհայտ է, ցանկանում է շարունակել պատերազմը», — ասել է Թրամփը լրագրողներին երեքշաբթի՝ Air Force One օդանավում։ Թրամփի վարչակազմը չի մասնակցել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի այն որոշմանը, որով սահմանափակվում է ռուսական նավթի վաճառքի գինը։ Վաշինգտոնն այս պահին ոչ մի նոր քայլ չի ձեռնարկել նաև այն «ստվերային նավատորմի» նավերը սև ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, որոնք օգտագործվում են նավթի և գազի արտահանման համար՝ ի տարբերություն ԵՄ-ի և Բրիտանիայի։ Հստակ չի, թե՝ ի՞նչ կարող է գործնականում նշանակել Թրամփի սպառնալիքը՝ Ռուսաստանի նկատմամբ 100 տոկոսանոց երկրորդական մաքսադրույքներ կիրառելու վերաբերյալ, և ինչպես է այն համադրվում նրա առևտրային օրակարգի հետ։

«Ամենահիմնական մակարդակում՝ 20 հունվարից հետո ԱՄՆ-ը ոչ մի նոր պատժամիջոց չի կիրառել Ռուսաստանի դեմ», — ասում է Էդուարդ Ֆիշմանը, Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ՝ Կոլումբիայի համալսարանի աշխատակից։ «Փաստացի, պատժամիջոցները թուլացվել են Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր»։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանին ճնշելու ջանքերը չեն թուլացել։ ԱՄՆ-ը շարունակում է պատժամիջոցների ռեժիմը, զենքերն ու հետախուզական տվյալները շարունակում են հոսել դեպի Ուկրաինա, իսկ Թրամփը յուրաքանչյուր խոսակցության ժամանակ հորդորում է Պուտինին դադարեցնել պատերազմը։ Պաշտոնյաները հավելում են, որ Թրամփի համառությունը հանգեցրել է պատերազմից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցություններին, թեև դրանք դեռևս արդյունքի չեն բերել։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավարկության ցանցի նկատմամբ, որը նավթ և նավթամթերքներ է փոխադրել Իրանից և Ռուսաստանից։ Չնայած այդ քայլերը հիմնականում ուղղված են Իրանի դեմ, հնարավոր է՝ դրանք զրկեն Կրեմլին էներգակիրներից ստացվող եկամուտներից։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ վարչակազմը «լիարժեքորեն հետևում է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներին» և նշել է, որ Ռուսաստանի հետ կապված սահմանափակումները շրջանցելու փորձերի համար ապօրինի գործող սուբյեկտների նկատմամբ սահմանվել է ավելի քան 200 միլիոն դոլարի քաղաքացիական տուգանքներ։ Նախկին պաշտոնյաները նշում են, որ Թրամփի՝ Մոսկվայի նկատմամբ կոշտ շրջադարձը հետագայում դժվարությամբ կլինի հնարավոր շրջել։

աղբյուրը՝

https://www.wsj.com/politics/policy/trumps-russia-sanctions-strategy-runs-hot-and-cold-ed2527c1

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *