Հայաստան

Ուշացած Եվ Թույլ Որոշում


Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվելու է 1998 և 2003 թվականներին Սահմանադրության խախտումով նախագահ ընտրվելու և կեղծ տեղեկանք տալու համար։Դա հո բոլորը գիտեն ու առանձնապես հետաքննելու բան չկա այդտեղ։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին գոնե կզրկեն պետական ու ընտրովի որևէ պաշտոնում նշանակվելու, ընտրվելու հնարավորությունից, թե ոչ։ Գոնե այդ ամենը արվելու՞ է, թ՞ե ոչ։ Թե՞ այս դեպքում ևս վաղեմության ժամկետն անցած է լինելու։

Լևոն Բարսեղյան

1inTV-ն զրուցել է Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Կառավարության կողմից հատուկ փաստահավաք խմբի ստեղծումը, որի նպատակն է լինելու փաստեր հավաքել նախորդ տարիներին տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ ու դրանից սպասվող ակնկալիքները։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ այդ խմբի ստեղծումը, անկախ նրանից, թե ինչ անուն ունի, նման է մի իրավիճակի, երբ Նոր տարին շնորհավորել օգոստոս ամսին ու արդարանալ, որ այդ ժամանակ ենք հասցրել։ Սա ուշացած ու շատ կասկածելի միջոցառում է։ Նպատակը լավն է, բայց արդյո՞ք կառավարությունը կկարողանա դա անել, արդյո՞ք մինչև վերջ կգնա, քանի որ բազմաթիվ հանցագործություններ, որ կատարվել են նախկինում, գուցե արդեն վաղեմության ժամկետն անցել է։ Եվ այո, սա հենց նախընտրական քարոզարշավի նման մի բան է։ Այն ինչ նոր նոր է արվում, մարդիկ պահանջել են իշխանություններից հեղափոխությունից անմիջապես հետո, բայց այս ամենը սկսվում է միայն յոթ տարի անց, այն էլ կիսատ պռատ վիճակում։ Բացի նրանից, որ չգիտես, թե  ինչու այդ հարցով զբաղվելու է ոչ թե մի մարմին, որ գոնե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակ ունի, այլ ընդամենը խորհրդակցական ձայնով աշխատող Հանրային Խորհուրդը, դեռ մի բան էլ այն հանցագործությունների ցանկը, որով զբաղվելու են, շատ թերի է ու կիսատ։

Բարսեղյանը նշեց, որ թեև փաստահավաք խումբը զբաղվելու է այնպիսի դեպքերով, ինչպես օրինակ հանրային ու պետական շահի անվան տակ կատարված բազմաթիվ յուրացումներ և այլն, չկան այնպիսի կարևոր դեպքերի քննության նախատեսումներ, ինչպես օրինակ Հայաստանում լայն թափ ունեցած հանքահենությունը, երբ պետության ունեցվածը գողացել է։ Չէ՞ որ կան նաև ընտրությունների կեղծման, հետընտրական բազմաթիվ նախադեպեր, երբ հստակ հանցագործություններ են տեղի ունցել։ Դրանք ևս պետք է հետաքննել ու պատժել։ Պետք է հետաքննել արտագաղթի, բազմաթիվ բիզնեսների կործանման պատճառներ և այլն։ 

Բարսեղյանը կասկած հայտնեց, որ կառավարությունը կարողանալու է այդ ամենը ավարտին հասցնել։ Սա ընդամենը այդ խմբի ստեղծման մասին հայտարարություն է, մինչդեռ այդ խումբը դեռ պետք է կազմվի, պետք է դեռ սկսի աշխատել։ Հաշվի առնելով այն դանդաղկոտությունն ու անվճռականությունը, որով կառավարությունը աշխատում է, այն վախեցած ձևը, որով թալանված գույքի հետ բերման որոշ քայլեր են իրականացվում, ապա հույս չկա, թե կլինի այնպես, ինչպես ասում է Փաշինյանը, թե ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու։ Շատ էլ լավ պլստալու են ու դա առաջին հերթին հենց Փաշինյանի մեղքով։ Նա է պատասխանատու նրա համար, որ Հայաստանում դեռևս շարունակում են աշխատել դատավորներ, որոնց պատճառով ՀՀ դեմ հայցեր են ներկայացվում ու ՀՀ քաղաքացիների հաշվին փոխհատուցում է տրվում։ Փաշինյանը ոչ վեթինգ արեց, ոչ էլ մաքրեց համակարգը հիվանդությունից, մինչդեռ մեր պետական համակարգը հիվանդությունից է, քանի այդ հիվանդությունը չի վերացել, մենք չենք կարող որևէ բան իրականացնել։ Դա նույնն է, եթե հիվանդին ստիպել վազքի մրցույթի մասնակցի։ Սա ուշացած ու շատ առումներով անօգուտ, քարոզչական բնույթի քայլ է։

Լևոն Բարսեղյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվելու է 1998 և 2003 թվականներին Սահմանադրության խախտումով նախագահ ընտրվելու և կեղծ տեղեկանք տալու համար։Դա հո բոլորը գիտեն ու առանձնապես հետաքննելու բան չկա այդտեղ։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին գոնե կզրկեն պետական ու ընտրովի որևէ պաշտոնում նշանակվելու, ընտրվելու հնարավորությունից, թե ոչ։ Գոնե այդ ամենը արվելու՞ է, թ՞ե ոչ։ Թե՞ այս դեպքում ևս վաղեմության ժամկետն անցած է լինելու։ Կամ Սաշա Աֆյանի գործը։ Այդ մարդը 2008թ մարտի մեկին եղել է ոստիկանության պետի տեղակալ, պատասխանատու է այդ դեպքերի համար։ Դեռևս 2019թ նրա նկատմամբ գործ հարուցեցին, երեք ամիս անց փակեցին գործը։ Հիմա բացել են ու հանգիստ կարելի է նոր բացված գործը ձգձգել մինչև ընտրություններն ավարտվեն ու հետո էլի արդարացնեն ու դատախազությունը հայտարարի, որ նախորդ անգամ իր, բաց թողնելու որոշումը ճիշտ էր։ Եթե սա նախընտրական քարոզարշավ չէ, ապա ի՞նչ է։ Նույնը վերաբերվում է նաև Հովիկ Աբրահամյանին։ Ինչ է նոր իմացա՞ն նրա կողմից կատարված հանցագործությունների մասին։ Մարդը փոխել է Արաքսի հունը, միլիոններ է աշխատել, բայց հեղափոխությունից յոթը տարի է անցել, նոր գործ են հարուցում։ 

Լևոն Բարսեղյանը նաև խոսեց Սամվել Կարապետյանի և նրա կողմից կազմավորվում քաղաքական թիմի մասին։ Իհարկե նրանց իրավունքն է, զբաղվել, ավելի ճիշտ կլինի ասել` կազմակերպել այդ պայքարը, բայց նրանց թիմակիցները հավանաբար լինելու են նաև թույլ ու ցածր վարկանիշ ունեցող քաղաքական դեմքեր։

Հարցազրույցն ամբողջությամբ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *