22.1 C
Yerevan

Ուշա­ցած Եվ Թույլ Որո­շում


Ռոբերտ Քոչարյա­նը պատասխա­նատվության ենթարկվե­լու է 1998 և 2003 թվա­կաննե­րին Սահմա­նադրության խախտումով նախա­գահ ընտրվե­լու և կեղծ տեղե­կանք տալու համար։Դա հո բոլո­րը գիտեն ու առանձնա­պես հետաքննե­լու բան չկա այդտեղ։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյա­նին գոնե կզրկեն պետա­կան ու ընտրո­վի որևէ պաշտո­նում նշա­նակվե­լու, ընտրվե­լու հնա­րա­վո­րությունից, թե ոչ։ Գոնե այդ ամե­նը արվե­լու՞ է, թ՞ե ոչ։ Թե՞ այս դեպքում ևս վաղե­մության ժամկետն անցած է լինե­լու։

Լևոն Բարսեղյան

1inTV‑ն զրուցել է Գյումրու Ասպա­րեզ ակումբի նախա­գահ Լևոն Բարսեղյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Կառա­վա­րության կողմից հատուկ փաստա­հա­վաք խմբի ստեղծումը, որի նպա­տակն է լինե­լու փաստեր հավա­քել նախորդ տարի­նե­րին տեղի ունե­ցած հանցա­գործություննե­րի վերա­բերյալ ու դրա­նից սպասվող ակնկա­լիքնե­րը։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ այդ խմբի ստեղծումը, անկախ նրա­նից, թե ինչ անուն ունի, նման է մի իրա­վի­ճա­կի, երբ Նոր տարին շնորհա­վո­րել օգոստոս ամսին ու արդա­րա­նալ, որ այդ ժամա­նակ ենք հասցրել։ Սա ուշա­ցած ու շատ կասկա­ծե­լի միջո­ցա­ռում է։ Նպա­տա­կը լավն է, բայց արդյո՞ք կառա­վա­րությունը կկա­րո­ղա­նա դա անել, արդյո՞ք մինչև վերջ կգնա, քանի որ բազմա­թիվ հանցա­գործություններ, որ կատարվել են նախկի­նում, գուցե արդեն վաղե­մության ժամկետն անցել է։ Եվ այո, սա հենց նախընտրա­կան քարո­զարշա­վի նման մի բան է։ Այն ինչ նոր նոր է արվում, մարդիկ պահանջել են իշխա­նություննե­րից հեղա­փո­խությունից անմի­ջա­պես հետո, բայց այս ամե­նը սկսվում է միայն յոթ տարի անց, այն էլ կիսատ պռատ վիճա­կում։ Բացի նրա­նից, որ չգի­տես, թե  ինչու այդ հարցով զբաղվե­լու է ոչ թե մի մարմին, որ գոնե ԱԺ ժամա­նա­կա­վոր հանձնա­ժո­ղո­վի կարգա­վի­ճակ ունի, այլ ընդա­մե­նը խորհրդակցա­կան ձայնով աշխա­տող Հանրա­յին Խորհուրդը, դեռ մի բան էլ այն հանցա­գործություննե­րի ցանկը, որով զբաղվե­լու են, շատ թերի է ու կիսատ։

Բարսեղյա­նը նշեց, որ թեև փաստա­հա­վաք խումբը զբաղվե­լու է այնպի­սի դեպքե­րով, ինչպես օրի­նակ հանրա­յին ու պետա­կան շահի անվան տակ կատարված բազմա­թիվ յուրա­ցումներ և այլն, չկան այնպի­սի կարև­որ դեպքե­րի քննության նախա­տե­սումներ, ինչպես օրի­նակ Հայաստա­նում լայն թափ ունե­ցած հանքա­հե­նությունը, երբ պետության ունեցվա­ծը գողա­ցել է։ Չէ՞ որ կան նաև ընտրություննե­րի կեղծման, հետընտրա­կան բազմա­թիվ նախա­դե­պեր, երբ հստակ հանցա­գործություններ են տեղի ունցել։ Դրանք ևս պետք է հետաքննել ու պատժել։ Պետք է հետաքննել արտա­գաղթի, բազմա­թիվ բիզնեսնե­րի կործանման պատճառներ և այլն։ 

Բարսեղյա­նը կասկած հայտնեց, որ կառա­վա­րությունը կարո­ղա­նա­լու է այդ ամե­նը ավարտին հասցնել։ Սա ընդա­մե­նը այդ խմբի ստեղծման մասին հայտա­րա­րություն է, մինչդեռ այդ խումբը դեռ պետք է կազմվի, պետք է դեռ սկսի աշխա­տել։ Հաշվի առնե­լով այն դանդաղկո­տությունն ու անվճռա­կա­նությունը, որով կառա­վա­րությունը աշխա­տում է, այն վախե­ցած ձևը, որով թալանված գույքի հետ բերման որոշ քայլեր են իրա­կա­նացվում, ապա հույս չկա, թե կլի­նի այնպես, ինչպես ասում է Փաշինյա­նը, թե ոչ մի մուկ ու ձուկ չի պլստա­լու։ Շատ էլ լավ պլստա­լու են ու դա առա­ջին հերթին հենց Փաշինյա­նի մեղքով։ Նա է պատասխա­նա­տու նրա համար, որ Հայաստա­նում դեռևս շարունա­կում են աշխա­տել դատա­վորներ, որոնց պատճա­ռով ՀՀ դեմ հայցեր են ներկա­յացվում ու ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի հաշվին փոխհա­տուցում է տրվում։ Փաշինյա­նը ոչ վեթինգ արեց, ոչ էլ մաքրեց համա­կարգը հիվանդությունից, մինչդեռ մեր պետա­կան համա­կարգը հիվանդությունից է, քանի այդ հիվանդությունը չի վերա­ցել, մենք չենք կարող որևէ բան իրա­կա­նացնել։ Դա նույնն է, եթե հիվանդին ստի­պել վազքի մրցույթի մասնակցի։ Սա ուշա­ցած ու շատ առումնե­րով անօ­գուտ, քարոզչա­կան բնույթի քայլ է։

Լևոն Բարսեղյա­նը հարց ուղղեց, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյա­նը պատասխա­նատվության ենթարկվե­լու է 1998 և 2003 թվա­կաննե­րին Սահմա­նադրության խախտումով նախա­գահ ընտրվե­լու և կեղծ տեղե­կանք տալու համար։Դա հո բոլո­րը գիտեն ու առանձնա­պես հետաքննե­լու բան չկա այդտեղ։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյա­նին գոնե կզրկեն պետա­կան ու ընտրո­վի որևէ պաշտո­նում նշա­նակվե­լու, ընտրվե­լու հնա­րա­վո­րությունից, թե ոչ։ Գոնե այդ ամե­նը արվե­լու՞ է, թ՞ե ոչ։ Թե՞ այս դեպքում ևս վաղե­մության ժամկետն անցած է լինե­լու։ Կամ Սաշա Աֆյա­նի գործը։ Այդ մարդը 2008թ մարտի մեկին եղել է ոստի­կա­նության պետի տեղա­կալ, պատասխա­նա­տու է այդ դեպքե­րի համար։ Դեռևս 2019թ նրա նկատմամբ գործ հարուցե­ցին, երեք ամիս անց փակե­ցին գործը։ Հիմա բացել են ու հանգիստ կարե­լի է նոր բացված գործը ձգձգել մինչև ընտրություններն ավարտվեն ու հետո էլի արդա­րացնեն ու դատա­խա­զությունը հայտա­րա­րի, որ նախորդ անգամ իր, բաց թողնե­լու որո­շումը ճիշտ էր։ Եթե սա նախընտրա­կան քարո­զարշավ չէ, ապա ի՞նչ է։ Նույնը վերա­բերվում է նաև Հովիկ Աբրա­համյա­նին։ Ինչ է նոր իմացա՞ն նրա կողմից կատարված հանցա­գործություննե­րի մասին։ Մարդը փոխել է Արաքսի հունը, միլիոններ է աշխա­տել, բայց հեղա­փո­խությունից յոթը տարի է անցել, նոր գործ են հարուցում։ 

Լևոն Բարսեղյա­նը նաև խոսեց Սամվել Կարա­պետյա­նի և նրա կողմից կազմա­վորվում քաղա­քա­կան թիմի մասին։ Իհարկե նրանց իրա­վունքն է, զբաղվել, ավե­լի ճիշտ կլի­նի ասել‘ կազմա­կերպել այդ պայքա­րը, բայց նրանց թիմա­կիցնե­րը հավա­նա­բար լինե­լու են նաև թույլ ու ցածր վարկա­նիշ ունե­ցող քաղա­քա­կան դեմքեր։

Հարցազրույցն ամբողջությամբ

Առնչվող Հոդվածներ