ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մերժե՜լ Ինքնախաչելության Ճանապարհը

Իշխանահաճո շարքայինները հրաժարվում  են «պարկեշտաբար» արձանագրել, որ 2009-ին իրենց անձնիշխանական  ղեկավարները թուրք նախագահի Երեվան այցելության առիթով՝ Հայ Ֆուտբոլիստների  մարզական տարազներից ջնջվեցին  Արարատը և միաժամանակ՝ անջատվեցին Ծիծեռնակաբերդի լույսերը, «ընկեր» Սերժի թուրքաբարո կարգադրությամբ։ 

Հարութ Քալայջյան

ՀՅԴ վարկաբեկման այս դաժան օրերին, ամենավտանգավոր շարքայինները ոչ թե նրանք են՝ ովքեր լու՜ռ դիտում են իրենց կուսակցության այլանդակման տխուր տեսարաններին, այլ նրանք՝ ովքեր ՀՀ Իշխանության (իբրև թե) Հայոց Ցեղասպանություն  «անարգող» քայլերն են նետում իշխանների աղտոտ ջաղացքի մեջ։ 

Իշխանահաճո շարքայինները հրաժարվում  են «պարկեշտաբար» արձանագրել, որ 2009-ին իրենց անձնիշխանական  ղեկավարները թուրք նախագահի Երեվան այցելության առիթով՝ Հայ Ֆուտբոլիստների  մարզական տարազներից ջնջվեցին  Արարատը և միաժամանակ՝ անջատվեցին Ծիծեռնակաբերդի լույսերը, «ընկեր» Սերժի թուրքաբարո կարգադրությամբ։ 

Առավե՜լ ու տակավին ամիսներ առաջ, Թույլ Կիրոյի ու Անդիմագիծ Կարոյի (տե՚ս նրա քոմենթը) սփյուռքյան ընկերները ամաչեցին արձանագրել այն փաստը, որ ՀՀ Վարչապետը Երեվանում պատասխանելով թուրք թղթակիցներից մեկին՝ անվարանորեն ասաց, որ Ցեղասպանությունը հայ ժողովրդի համար անուրանալի/անքննելի իրողություն է։ Ավելի՜ն, վերջերս հայ լրագրողների հետ իր ճեպազրույցում, Վարչապետը աներկբայորեն մերժեց Նաթանիահուի Հայոց Ցեղասպանության պարագայական/կեղծ ճանաչումը, հաստատելով՝  որ դա բխում է առանձնապես՝ հրեա պետության քաղաքական հաշվապահությունից… 

Ստի, թունավոր կեղծիքի ու երազային առավելապաշտության «ռահվիրաներ» են նաև սփյուռքյան վախկոտ/անգլուխ» շարքային «ղեկավարները», որոնք վաղվա անօրակարգ/փողոցավայել  Հանրահավաքի համար չեն զլանում՝ քաջալերանքի զզվելի թեմաներ նետել իշխանների գարշելի բերաններում, այս անգամ վարկաբեկելով նույնինքն՝ հայոց սրբազան Ցեղասպանությունը… 

Ես հավատում եմ, որ Դաշնակցության Շարքերում կան վաստակավոր ընկերներ, որոնց համբերության բաժակը հորդելու աստիճանին է հասել ու շուտով գալու է այդ օրը՝ երբ նրանք լքելու են հրանտների, ռուստամյանների ու փոքրիկ իշխանների ԻՆՔՆԱԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ճանապարհը ու վերակենդանացնելու են՝ Քաջազնունու, Արամի, Վրացյանի, Խատիսյանի, Դարբինյանի, Վարանդյանի,Միսաքյանի,  ու Զէյթլյանի ավանդը։

Հարութ Քալայջյան

01 Սեպտեմբեր 2025 Մուղնի

Որպես վերն ասվածի հաստատում, առաջարկում ենք ծանոթանալ այս գրառմանը, որում հեցն այդ անդիմագիծ և միակողմանիության ցուցադրումն է, երբ քննադատություն ասվածը ոչ թե առողջացնելու համար է, այլ զուտ պահի ազդեցությունը սրող ատելության գործիք։

https://www.facebook.com/story.php?story_fbid=1854204595443395&id=100025616162114&mibextid=wwXIfr&rdid=SqIdc8yg0NAEqOdi#

https://www.facebook.com/story.php?story_fbid=1854204595443395&id=100025616162114&mibextid=wwXIfr&rdid=SqIdc8yg0NAEqOdi#

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *