Հայաստան

«Արևմտյան Ադրբեջանն» Ու Հակապետական Ընդդիմությունը

Արցախում, Ալիևը միայն մոտ հինգ հազար մարդու է կարողացել բնակեցնել։ Նաև չմոռանանք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված խաղաղության գործընթացը, որքան էլ որ Ալիևի կողմից փորձ է արվում տորպեդահարել, սակարկել, արվում են ինչ որ կոշտ հայտարարություններ, դրանք առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին ոչ թե հայաստանին։ Այդ ամենը ադրբեջանական բնակչության ականջների համար են, բայց, ցավոք սրտի տարածվում են նաև Հայաստանում։

Դավիթ Ստեփանյան

1inTV-ի եթերում քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը խոսել է նախօրեին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից տարածված մի նյութի մասին, որում Թաթոյանը լուսանկար է ցույց տվել և նշել, որ դա ID քարտ է, որը 100 հազար ադրբեջանցու համար «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար է նախատեսված։ 

Դավիթ Ստեփանյանը նշեց, որ դա ոչ թե քաղաքացիության անձնագիր է, այլ պարզապես ադրբեջանական հասարակական կազմակերպության անդամության տոմս և որևէ իրավական կամ իրական հիմք չունի հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեզի հետ, որ Հայաստանում սկսել է տարածվել բավական ակտիվ կերպով։ Առհասարակ Հայաստան վերջին շրջանում սկսվել է հատկապես ընդդիմադիր գործիչների կողմից ադրբեջանական նարատիվների ակտիվ տարածումը, որն օգտագործվում է իշխանությունների հակադրվելու համար, բայց իրականում շատ ավելի մեծ վնաս է տալիս, քանի որ չհիմնավորված խուճապ է բարձրացնում։ 

Քաղաքագետը նշեց, որ Արման Թաթոյանի այդ գրառումն այդ պահին տարածել էր մոտ յոթ հարյուր հոգի, այսինքն յոթ հարյուր հոգի տարածել է այդ խուճապը, իսկ թե այդ յոթ հարյուր հոգու տարածած խուճապը քանի հազար հոգու մոտ է տարածվել, դա էլ իր տեսակի հարց է։ 

«Արևմտյան Ադրբեջան» թեզը, որ իրոք գոյություն ունի Ադրբեջանում և նման հասարակական կազմակերպություններն էլ պետությունից են ֆինանսավորվում, բայց ադրբեջանցիների վերադարձ չկա ու չի լինելու։ Հիմա էլ 19-րդ դարը չէ և նույնիսկ Ալիևը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց հրամայել ու նրանք էլ մի վայրկյանում վեր կենան ու քոչեն այստեղից այնտեղ։ Նույնիսկ Արցախում, Ալիևը միայն մոտ հինգ հազար մարդու է կարողացել բնակեցնել։ Նաև չմոռանանք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված խաղաղության գործընթացը, որքան էլ որ Ալիևի կողմից փորձ է արվում տորպեդահարել, սակարկել, արվում են ինչ որ կոշտ հայտարարություններ, դրանք առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին ոչ թե հայաստանին։ Այդ ամենը ադրբեջանական բնակչության ականջների համար են, բայց, ցավոք սրտի տարածվում են նաև Հայաստանում։

Քաղաքագետը նշեց, որ հողը պատկանում է մարդուն միայն այն ժամանակ, երբ նա ապրում է այդ հողի վրա։ Այլ կերպ հնարավոր չէ։ Եթե դու քո հողը թողնում հեռանում ես, ապա մեկ ուրիշը գալիս է ու տեր է դառնում դրան։ Մենք Նախիջևանն այդպես ենք կորցրել, երբ հայերը հերթով հավաքեցին իրենց իրերն ու հեռացան այնտեղից՝ չընդդիմանալով դանդաղ այդտեղ լցվող ադրբեջանցիներին։ Ու հիմա էլ ինչ որ անհատներ տրամադրություններ են տարածում, որ կհավաքեն իրենց իրերը ու կգնան այստեղից։ Այսինքն բավական է միայն թուրքերն ու ադրբեջանցիները իրենց քաղաքական նպատակների համար օգտագործեն վերադարձի կամ այլ կեղծ թեզեր ու այստեղ արդեն մարդիկ կան, ովքեր պատրաստ են թողնել և հեռանա՞լ։ 

Դավիթ Ստեփանյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր ապրում են թողնել-հեռանալու մտքերով, ովքեր պատրաստ են իրենց ճամպրուկները հավաքել և գնալ, ապա՝ բարի ճանապարհ։ Այդ մարդիկ իրենց սկզբունքով իսկ չեն կարող որևէ միտք ու բարիք գեներացնել, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության զարգացմանը։

Քաղաքագետը նաև խոսեց այն մասին, որ դրանում կա ու եղել է նաև իշխանությունների խնդիրը։ Հայաստանը տասնամյակներով համաչափ չի զարգացել։ Հայաստանում գոյություն ունեցող ավտոմեքենաների մոտ երկու երրորդը Երևանում է։ Հայաստանի բնակչության մոտ կեսը Երևանում է և դա մեծ խնդիր է։ Ու եթե դրան գումարես այդ «թողնել-հեռանալու» տրամաբանությունը, ապա մենք մեր իսկ ձեռքերով ենք Հայաստանը դատարկելու և նվիրելու ուրիշին։

Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ այստեղ կգան միայն մեկ դեպքում․ եթե հայերը վերցնեն իրենց իրերն ու հեռանան։ Հենց այդպես է սկսվում հայրենազրկումը հենց այդպես էլ կորցրինք Արցախը, երբ տարիներ շարունակ ոչ թե ներգաղթ և հզորացում էր կատարվում, այլ արտագաղթ և թուլացում։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *