ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանի Գլխին Էլ Ի՞նչ «Խաղ Է Խաղարկվելու»

«Պատիվ ունեմ» -ին, նույն մոտիվացիայով , ոչ թե իմպիչմենտ է պետք, այլ՝ «Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության» մասին տեղեկետվա-քարոզչական աժիոտաժ, որ ենթադրաբար կարող է նախընտրական ռեսուրս բերել:

Վահրամ Աթանեսյան

Մաս Ա

Միամտություն է մտածել, թե Սամվել Շահրամյանը չի կանխատեսել, որ պատմության դասագրքի հեղինակի և ԿԳՄՍ դեմ դատը տանուլ է տալու: Ակնհայտ է, որ դասագրքում արձանագրված է այն, ինչ նրա՝ այդ պահի դրությամբ Արցախի նախագահի, մամուլի ծառայությունը պաշտոնապես հրապարակել է 2023 թ. սեպտեմբերի 28-ին, երբ նա դեռ գտնվում էր Ստեփանակերտում:

Գրեթե սինխրոն՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերաբացել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության թեման: Այդ խմբակցությունում գերազանց գիտեն, որ նախաձեռնությունը նույնիսկ ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան», խմբակցության աջակցությունը չի ստանալու, չի օգնելու նաև քարոզչությունը, որ իբր «ՔՊ-ում արշալուսյները խաղաղ չեն, կան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող պատգամավորներ»:

Շահրամանյանին, ըստ էության, ոչ թե դատական վերդիկտ է պետք, այլ՝ դատավարություն, գործընթաց, որ կտեւի ամիսներ, կլինի բաց, «պատասխանատու մամուլի» միջոցով լայնորեն կլուսաբանվի և հանրային որոշակի հետաքրքրություն կառաջացնի:

«Պատիվ ունեմ» -ին, նույն մոտիվացիայով , ոչ թե իմպիչմենտ է պետք, այլ՝ «Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության» մասին տեղեկետվա-քարոզչական աժիոտաժ, որ ենթադրաբար կարող է նախընտրական ռեսուրս բերել:

Իսկ այդ ծրագրավորումների «թագուպսակը» Նիկոլ Փաշինյանին Բաքվի զինվորական դատարանում հարցաքննելու մասին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «միջնորդության» վերաբերյալ ադրբեջանական մամուլի տեղեկատվությունն է:

Համադրենք այդ երեք ակցիաները, և «դիմանկարը կամբողջանա» Իլհամ Ալիևով. «Հայաստանի հետ խաղաղությունը պետք է հենված լինի միջազգային իրավունքի և պատմական արդարության վրա»: Էլ ի՞նչ «խաղ է խաղարկվելու» Հայաստանի և նրա պետականության գլխին:

(շարունակելի)

աղբյուրը՝

https://www.1in.am/3621707.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *