Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ռազմական գործողությունների արդեն երկրորդ շաբաթվանից հետո, երեւի, բոլորի համար պարզ էր, որ Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ ակնկալիքները չափազանցված են: Ռազմաճակատի մանավանդ հարավային թեւում կատարյալ փլուզումը տեսանելի էր անգամ պարզ դիտարկման արդյունքում:

Վահրամ Աթանեսյան

Մաս 73-րդ

Պատերազմի առաջին օրերին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում են գտնվում Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Իրազեկ շրջանակներից լուրեր տարածվեցին, որ նրանք հանդիպել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, պատերազմի վետերանների միության նախագահ Սամվել Կարապետյանի հետ: 

Այդ օրերի ամենատարածված խոսույթն այն էր, որ «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իշխանության վերադառնա Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի Պուտինը կանգնեցնի պատերազմը»: Հաստատապես պնդել, որ այդ լուրերը կապ ունեին Ռոբերտ Քոչարյանի հետ, դժվար է: Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների Ստեփանակերտում գտնվելու, նրանց հանդիպումների եւ շփումների մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել: Այդ փուլում, սակայն, քաղաքական որոշ շրջանակներում տեսակետ է ձեւավորվել, որ պատերազմի անբարենպաստ ընթացքը բեկելու եւ հակառակորդին արժանի հակահարված հասցնելու համար «պետք  է վերադառնալ անցյալի արդարացված փորձին»: 

Ռազմական գործողությունների արդեն երկրորդ շաբաթվանից հետո, երեւի, բոլորի համար պարզ էր, որ Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ ակնկալիքները չափազանցված են: Ռազմաճակատի մանավանդ հարավային թեւում կատարյալ փլուզումը տեսանելի էր անգամ պարզ դիտարկման արդյունքում: Ոչ ոքի հայտնի չէ, թե Հաայստանի եւ ԼՂՀ նախկին նախագահները երբ, որտեղ եւ ինչ քաղաքական հեռանկարով են քննարկել պատերազմի ընթացքը բեկելու անհրաժեշտությունը: 

Մինչ օրս բացահայտված չէ նաեւ Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի քաղաքական ուժերի մի քանի հանդիպումների գաղտնիքը: Որոշ աղբյուրներ, մասնավորապես, պնդում են, որ Հադրութի անկումից հետո դրվել է Արցախում պատերազմի կառավարման մարմին ստեղծելու հարցը: Արցախի ԱԺ քաղաքական ուժերից ոչ մեկն այդ մասին էական բացատրություններ չի տվել: Պատերազմական գործողությունների ընթացքն, ըստ էության, պահանջում էր, որպեսզի Ստեփանակերտում հաստատվի ռազմա-քաղաքական դիկտատուրա: Այդ անհրաժեշտությունն ինչու՞ չի հանրայնացվել: Արայիկ Հարությունյանն իրականում «անզո՞ր էր», թե՞ «ենթարկվում էր» պատերազմի կանխածրագրին: 

Ի՞նչ դեր են խաղացել հատուկ ծառայությունները, որպեսզի Արցախում արմատավորվի «սա ծախված պատերազմ է, եւ փրկությունը միայն Ռուսաստանի միջամտությունը կլինի» կարծրատիպը: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *