24.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Հանրության վրա չափա­զանց ծանր էր հոկտեմբե­րի 9‑ին Արցա­խի նախա­գա­հի ֆեյսբուքյան էջում հրա­պա­րակված լուսանկա­րը, որից պարզ հասկացվում էր, որ Հադրութ քաղաքն արդեն թշնա­մու վերահսկո­ղության տակ է, իսկ պաշտպա­նա­կան գիծը կազմա­լուծված է: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 72-րդ

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի աղե­տա­լի բեկումը, կարե­լի է վստա­հա­բար ասել, տեղի է ունե­ցել հոկտեմբե­րի 6–7‑ին: Այդ օրե­րին Ստե­փա­նա­կերտում ստացվում էին հակա­սա­կան լուրեր: Անձնա­կան հեռա­խո­սազրույցնե­րի միջո­ցով մարդիկ տեղյակ էին, որ Հադրութում իրա­վի­ճա­կը ծայրա­հեղ ծանր է, մինչդեռ զինվո­րա­կա­նությա­նը մոտ կանգնած շրջա­նակնե­րից լուրեր էին տարածվում, որ «մերոնք» վերագրա­վել են Ջաբրա­յի­լը»:  Հոկտեմբե­րի 7‑ին հայտնի դարձավ, որ Հադրութի շրջա­նի ողջ խաղաղ բնակչությունը տարհանվում է: Ընդ որում, մարդիկ հեռա­նում էին անմի­ջա­պես Հայաստան՝ շրջանցե­լով Ստե­փա­նա­կերտը: Դա խորհրդանշա­կան էր այն իմաստով, որ «հեռա­նալն անդարձ է» կամ «նույն ճակա­տա­գի­րը բոլո­րին է սպա­սում»: 

Ի՞նչ է իրա­կա­նում տեղի ունե­ցել այդ օրե­րին՝ հայտնի չէ: Կա ընկա­լում, որ Հադրութի անկման պատճա­ռը Լելե­թե­փեի «անհա­ջող կազմա­կերպված ռազմա­գործո­ղությունն է», որի ձախո­ղումից հետո ռազմա­ճա­կա­տի հարա­վա­յին թեւը փաստա­ցի փլուզվել է: Առայսօր շրջա­նառվում են տարա­տե­սակ պատմություններ, որոնցից մեկը հոյտեմբե­րի 7‑ին Հադրութ քաղա­քի մատույցնե­րում «ռուսա­կան համա­րա­նիշնե­րով «Կամազ» մեքե­նա­նե­րի շարասյան հայտնվե­լու» մասին է: Որոշ ակա­նա­տեսներ վկա­յում են, որ այդ մեքե­նա­նե­րը շրջանցե­լով Պաշտպա­նության բանա­կի դիրքե­րը «ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության զորա­խումբը հասցրել են Հադրութ»:

Այլ տեղե­կություննե­րով, ուղղության «հրա­մա­նա­տարնե­րից մեկն արգե­լել է հրե­տա­նա­յին եւ ակա­նա­նե­տա­յին կրակ բացել այդ շարասյան ուղղությամբ՝ հիմնա­վո­րե­լով, որ ռուսներն օգնության են գալիս»: Այդ եւ նման բազմա­թիվ վկա­յություննե­րի իսկությունը դժվար է հաստա­տել կամ ամբողջո­վին հերքել: Դրանց առկա­յությունը, համե­նայն դեպս, հուշում է, որ Հադրութի պաշտպա­նություն, որպես այդպի­սի, չի կազմա­կերպվել: 

Հանրության վրա չափա­զանց ծանր էր հոկտեմբե­րի 9‑ին Արցա­խի նախա­գա­հի ֆեյսբուքյան էջում հրա­պա­րակված լուսանկա­րը, որից պարզ հասկացվում էր, որ Հադրութ քաղաքն արդեն թշնա­մու վերահսկո­ղության տակ է, իսկ պաշտպա­նա­կան գիծը կազմա­լուծված է: Այդ լուսանկա­րում Արա­յիկ Հարությունյա­նը պատկերված է զինվո­րա­կան հագուստով, զրա­հա­բաճկոն-սաղա­վարտով, զենքը ձեռքին: Նրա կողքին իր գլխա­վոր խորհրդա­կան Ռուդիկ Հյուսնունցն է, իսկ շուրջը՝ նախա­գա­հի անվտանգության ծառա­յության աշխա­տա­կիցներ: Ոչ մի գործող զինվո­րա­կան Արցա­խի նախա­գա­հի կողքին չէ: Պարզ էր, թե ինչ է ակնարկում Արա­յիկ Հարությունյա­նը: 

Արտա­ռո­ցը, սակայն, այն է, որ նույնիսկ այդ ճակա­տագրա­կան փուլում նա չգործադրեց սահմա­նադրությամբ իրեն վերա­պահված լիա­զո­րություննե­րը: Բավա­կան է ասել, որ պատե­րազմի մեջ գտնվող երկրի մայրա­քա­ղա­քում պարե­տա­յին ժամ չհայտա­րարվեց, ոչ մի օր չդա­դա­րեցվեց դեպի Հայաստան տեղա­շարժը: Ինչո՞վ էր պայմա­նա­վորված այդ՝ իրա­վի­ճա­կին բացարձա­կա­պես անհա­րիր ազա­տամտությունը՝ պատե­րազմի ամե­նա­լուրջ հարցա­կաննե­րից մեկն է: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ