Իշխանությունները շատ զգոն պիտի լինեն 2026-ի ընտրությունների հարցում։ Քոչարյանը, Սարգսյանն ու մյուսները ձգտելու են առանձին-առանձին խմբերով գնալ ընտրությունների, որպես հնարավոր լինի որքան հնարավոր է մեծաթիվ մանդատներ ստանան խորհրդարանում։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV-ն զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախահագ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքաղաքական որոշ հարցեր։
Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, որտեղ վերջինս քննադատելով օգոստոսի 8-ի համաձայնագիրը, ասել է, որ այդ համաձայնագրից Հայաստանը ոչինչ չի ստանում, ստանում է միայն ԱՄՆ-ն, մենք էլի տանուլ ենք տալիս ու դեռ Իրանի համար էլ խնդիրներ ենք ստեղծում։ Վերլուծաբանն ասել է, որ այդ մարդու խոսքն առանձնահատուկ մեկնաբանության կարիք չունի․ նա երկու անգամ բռնազավթել է իշխանությունը Հայաստանում, հետո էլ օգնել է ուրիշներին դա անելու։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Ռոբերտ Քոչարյանն ում շահերն է սպասարկում ու եթե օոգոստոսի 8-ի համաձայնագիրը օգուտ չտար Հայաստանին, ինքն այդպես չէր պայքարի դրա դեմ, բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ում շահերն է սպասարկում Քոչարյանը և ինչպես է թալանել երկիրը։
Խուրշուդյանի կարծիքով իշխանությունները շատ զգոն պիտի լինեն 2026-ի ընտրությունների հարցում։ Քոչարյանը, Սարգսյանն ու մյուսները ձգտելու են առանձին-առանձին խմբերով գնալ ընտրությունների, որպես հնարավոր լինի որքան հնարավոր է մեծաթիվ մանդատներ ստանան խորհրդարանում։ Վերլուծաբանն անդրադարձավ Մոլդովայի օրինակին՝ նշելով, որ մոլդովացիները կարողացան բարդ, բայց աշխատող մեթոդով մերկացնել ռուսների համար աշխատող կուսակցությունների, նրանց դեմ պայքարեցին ու զրկեցին ոմանց ընտրություններին մասնակցելու իրավունքից ու հնարավորությունից։ Հիմա Մոլդովայում բավական ոգևորված են ԵՄ անդամ դառնալու հեռանկարով ու ԵՄ-ում էլ նախնական հաշվարկով 20230թ․ նշվում է որպե Մոլդովային ԵՄ անդամության կարգավիճակ տալու տարեթիվ։
Հայաստանի համար դա բավական բարդ է։ Ինքն ու այլ ժողովրդավար ներկայացուցիչներից շատերն են իշխանություններից պահանջել անմիջապես վեթինգ սկսել, բայց ոչինչ էլ չեղավ։ 2021-ին էլ էին ասում, որ ընտրությունների միջոցով ընդդիմությունն իրեն-իրեն կմաքրվի, բայց ի՞նչ եղավ, բավական մեծ ուժերով երկու նախկինները եկան ու մտան խորհրդարան։ Եթե իշխանությունները հույս ունեն նորից Քոչարյանին սարսափ դեմք դարձնելով իրենց հաղթանակն ապահովել, ապա սխալվում են։ Մոսկվայում ուշադիր հետևել են հայաստանյան ընտրություններին ու ներքին քաղաքականության զարգացմանը և այս անգամ ձգտելու են նույն սխալները չկրկնել։
Խուրշուդյանը նաև նշեց, որ իշխանությունները պետք է համապատասխան իրավական հիմքով արգելեն այդ ուժերին ընտրություններին մասնակցելուց․ օտար երկրի շահերը ներկայացնողները չպետք է մասնակեն Հայաստանի ԱԺ ընտրություններին։
Վերլուծաբանը նաև անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ նա խոսեց արտգործնախարարության կաազմում ԵՄ հարցերով վարչություն ստեղծելուն և նշեց, որ իրենք հույ ունեին, որ դա լինելու է փոխվարչապետի մակարդակով աշխատող որևէ մարդմին, ունենա մեծ լիազորություններ, բայց դրա փոխարեն ինչ որ վարչություն է բացվում։ Ի՞նչ է անելու այդ վարչությունը։ լուրջ աշխատելու համար դա պիտի մեծ լիազորություններ ունենա, սուպեր վարչություն դառնա, գրեթե նախարարությանը հավասար։ Էլ իմաստը ո՞րն է ուղղակի վարչություն բացելու։
Խուրշուդյանը նշեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին մի կողմից խանգարում է իշխանությունների զգուշավորությունը, մյուս կողմից էլ ներքին փոփոխություններում կատարվող դանդաղ կես քայլերը։ Մենք շատ դանդաղ ենք առաջ շարժվում։ Այս տեմպերով հազիվ թե 20230թ․ մենք կարողանանք ԵՄ անդամության թեկնածու դառնալ։Կարող ենք հասցնել, եթե տասնյակ «եթե»-ներ կատարվեն, փոփոխություններն իրական դառնան, իսկ դրա համար համարձակ ու լուրջ հետևողոկան աշխատանք է պետք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
