30.6 C
Yerevan

Հարցազրույց Ստյո­պա Սաֆարյա­նի Հետ

Ցուցմունքներ կան՝ թե ինչպես են շարահրա­պա­րա­կում շարել բոլո­րին, ինչպես են հարց տվել՝ ովքեր են պատրաստ ձեռք բարձրացնել Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցու վրա։ Հետո բազմա­թիվ ցուցմունքներ կան՝ թե ինչպես են այդ խմբե­րը բերվել Երև­ան, մնա­ցել Երև­ա­նի կայա­զո­րում։ Կայա­զո­րի այլ վկա­նե­րի ցուցմունքնե­րը մարտի մեկի գործով ուղղա­կի հեղեղ են՝ տրված են անուններ, կան մարդիկ։ Եվ Սեյրան Օհանյա­նը այդ գործով անցնող առանցքա­յին դեմքե­րից մեկն է, որովհետև իր պատասխա­նատվության ներքո է, որ Արցա­խում տեղի է ունե­ցել դա։ 

Ստյո­պա Սաֆարյան

Մաս 2 Մարտի 1‑ի պատասխա­նատվություն, Եկե­ղե­ցու խայտա­ռա­կություն

(մաս երկրորդ)

Խոսե­լով ՄԻԵԴ‑ի կողմից այն որոշման մասին, որով պետությունը մեղա­վոր է ճանաչվում մարտի 1‑ին սպանված քաղա­քա­ցի­նե­րի կյանքի իրա­վունքը խախտե­լու առումով, Սաֆարյա­նը նշեց, որ դա ընդհանրա­պես ուշա­ցած, բայց կարև­որ որո­շում էր  և ինքը ուզում է շնորհա­կա­լություն հայտնել թե՛ զոհե­րի իրա­վա­հա­ջորդնե­րին, թե՛ այն փաստա­բաննե­րին, որոնք համա­ռո­րեն գործը հասցրե­ցին մինչև վերջ և գոնե հասան միջազգա­յին այդ դատա­րա­նում կարև­որ արձա­նագրման, որ պետությունը խախտել է իր քաղա­քա­ցու կյանքի իրա­վունքը, որը գլխա­վոր իրա­վունքն է Սահմա­նադրությամբ։ Եվ այդ որո­շումը  կարև­որ է ոչ այնքան նախկին իշխա­նություննե­րին պատասխա­նատվության ենթարկե­լու, որքան պետության համար կարմիր գիծ գծե­լու՝ ապա­գա­յում երբև­ի­ցե նման բան թույլ չտա­լու իմաստով։ Որովհետև ըստ էության՝ նախա­դե­պի ուժով այդ որո­շումն այլևս Հայաստա­նի իրա­վա­կան կարգա­վո­րումնե­րի մաս է։ Դա ոչ միայն պատմության մեջ տեղի ունե­ցած ցավա­լի իրա­դարձության գնա­հա­տա­կան է, այլ նաև մեր իրա­վա­կան համա­կարգի մաս, որը կարող է տարածվել (Աստված մի արասցե) պետության կամ իշխա­նության կողմից ցանկա­ցած նմա­նա­տիպ ոտնձգության դեպքում։

Սաֆարյանն անդրա­դարձավ Սեյրան Օհանյա­նին, ով, ի պատասխան լրագրո­ղի հարցին, ասել էր, որ ինքը կապ չունի, դա պետությանն է վերա­բե­րում՝ նշե­լով, որ Սեյրան Օհանյա­նի պատասխա­նը, անկեղծ ասած, ոչ կարող է զարմացնել, ոչ էլ՝ վշտացնել ավե­լի, քան մենք արդեն գիտեինք։ Որովհետև այդ մարդիկ՝ այսինքն՝ իրենք իրենց պետությունից տարանջա­տում են։ Այդ ժամա­նակվա ԳՇ պետը, եթե չեմ սխալվում, հենց Սեյրան Օհանյանն էր։ Սաֆարյա­նը չի հավա­տում, որ Սեյրան Օհանյա­նը չի գիտակցել իր արած հայտա­րա­րության հակա­քա­ղա­քա­գի­տա­կա­նությունը։ Նա գիտակցել է, բայց փորձել է իրեն հեռու պահել այդ ամե­նից՝ այնպես և այնքան, ինչպես որ փորձում է իրեն հեռու պահել իրեն վերագրվող անշարժ գույքից։

Նրան հարց են տալիս՝ ասում են՝ «Տունը այդ հայտնի թաղա­մա­սում, կամ Սևա­նի ափին՝ ձերն է՞», ասում է՝ «Իմը չէ, կապ չեմ ունե­ցել, դա ուղղա­կի Ֆրանսիա­յում մեր ընկե­րոջ տունն է, որտեղ ես ապրում եմ»։ Նրան հարց են տալիս՝ մարտի մեկի մասին, երբ ինքը ակտի­վո­րեն ներգրավված է եղել՝ որպես Արցա­խում Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար։ Եվ մենք գիտենք, որովհետև մարտի մեկի քննված գործը անպատկե­րացնե­լի մեծ վկա­յություններ ունի Արցա­խում և Հայաստա­նում՝ Պաշտպա­նության բանա­կի և պաշտպա­նության նախա­րա­րության հիմքի վրա այդ հրո­սա­կախմբե­րի ձևա­վորման վերա­բերյալ։

Սաֆարյա­նը նշեց, որ ցուցմունքներ կան՝ թե ինչպես են շարահրա­պա­րա­կում շարել բոլո­րին, ինչպես են հարց տվել՝ ովքեր են պատրաստ ձեռք բարձրացնել Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցու վրա։ Հետո բազմա­թիվ ցուցմունքներ կան՝ թե ինչպես են այդ խմբե­րը բերվել Երև­ան, մնա­ցել Երև­ա­նի կայա­զո­րում։ Կայա­զո­րի այլ վկա­նե­րի ցուցմունքնե­րը մարտի մեկի գործով ուղղա­կի հեղեղ են՝ տրված են անուններ, կան մարդիկ։ Եվ Սեյրան Օհանյա­նը այդ գործով անցնող առանցքա­յին դեմքե­րից մեկն է, որովհետև իր պատասխա­նատվության ներքո է, որ Արցա­խում տեղի է ունե­ցել դա։ Այսինքն՝ Արցա­խում, Արցախցի­նե­րից և Արցա­խի Պաշտպա­նության բանա­կից հավա­քագրվել են մարդիկ, որոնք ձեռք են բարձրացրել Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցու վրա։

Հիմա Սեյրան Օհանյա­նը կարող է մանի­պուլյա­ցիա անել կամ ուղղա­կի բառա­խաղ՝ ասե­լով, թե ինքը Հայաստա­նի պետության մաս չի եղել այդ ժամա­նակ։ Դուք եղել եք Արցա­խի Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար, և ձեր ղեկա­վա­րած բանա­կի ներքո է այդ ամե­նը տեղի ունե­ցել։ Եվ այդ ամե­նը կապ է ունե­ցել Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան որո­շումնե­րի հետ։ Ինչպե՞ս թե դուք կապ չունեք։ Ինչպե՞ս թե «ես կապ չունեմ», «մեզ չի վերա­բե­րում»։ Դա վերա­բե­րում է պետությա­նը։

Սաֆարյան հարց տվեց, իսկ ո՞րն էր պետությունը։ Եթե պետությունը պատկա­նում էր ժողովրդին, ինչպես սահմա­նադրությամբ պիտի լիներ, այդ դեպքում ինչո՞ւ էիք կեղծում ընտրություննե­րը։ Ինչո՞ւ էիք հետընտրա­կան շրջա­նում այդ կեղծված ընտրություննե­րից դժգո­հող ժողովրդի վրա հանում բանա­կը։ Եվ ոչ միայն բանա­կը, այլ նաև Արցա­խի բանա­կի, Հայաստա­նի բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րի, ինչպես նաև Արցա­խի ու Հայաստա­նի քրեա­կան շրջա­նակնե­րից հավա­քագրված խմբա­վո­րումներ։ Եթե պետությունը ժողովրդինն էր, ոչ թե ձեզնից որևէ մեկի­նը, ինչո՞ւ էիք այդ ժողովրդին այդ բանդա­նե­րով տրո­րում։ Ցավոք սրտի, ամեն նման խոստո­վա­նություն կամ հայտա­րա­րություն ցույց է տալիս, թե որտեղ է գտնվել Հայաստա­նը և որտեղ՝ Արցա­խը։ Եվ դա ցույց է տալիս՝ հասկա­նա­լու համար, թե ինչու այսօր ունենք այն տրա­մադրությունն ու լարվա­ծությունը, որը կա արցա­խա­հա­յե­րի և Հայաստա­նի հասա­րա­կության որոշ խմբե­րի միջև։ Որովհետև կան չխոստո­վանված մեղքեր, կան կատարված հանցա­վոր քայլեր, որոնց պատասխա­նա­տուն հենց այդ մարդիկ են, որոնք դա թույլ են տվել։ Եվ Հայաստա­նի քաղա­քա­ցին գիտի դա։ Դրա համար էլ այս վիճակն ունենք։ Բայց իրենք ասում են՝ «մենք դրա հետ կապ չունենք»։ Իրենք մեղա­վոր են, որ Հայաստա­նում կան մարդիկ, որոնք այո՛, կարող են վատ տրա­մադրված լինել արցախցի­նե­րի նկատմամբ, որովհետև այդ արցախցին եկել է և ձեռք է բարձրացրել Հայաստա­նի քաղա­քա­ցու վրա՝ այն քաղա­քա­ցու, որը պահում էր Արցա­խը։ Երբ Սեյրան Օհանյա­նին ու մյուսնե­րին հարց տաս, ինքը կասի՝ «ես դրա հետ կապ չունեմ», «ես ի՞նչ եմ արել», «մենք ի՞նչ ենք արել»։ Դե արի բացատրի, որ հայաստանցի–արցախցի այս թշնա­մանքի մեջ մեծա­գույն դեր հենց իրենք են ունե­ցել՝ թեկուզ միայն մարտի մեկի գործով, եթե ոչ ուրիշ բանով։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ նրանք էին, որ արցախցուն հանե­ցին Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցու վրա։ Իսկ հիմա նույն ձևով, երբ հարցնում ես՝ «այս տնե­րը, այս գույքը ինչպես եք ձեռք բերել», ասում է՝ «ես կապ չունեմ»։ Երբ հարցնում ես՝ «մարտի մեկի որո­շումը ինչպե՞ս եք մեկնա­բա­նում», ասում է՝ «դա ինձ չի վերա­բե­րում, դա պետությանն է վերա­բե­րում»։ Մարտի մեկի գործով ՄԻԵԴ‑ի կայա­ցած որո­շումը առա­ջին հերթին հենց ձեր մասին է, և ոչ այնքան նույնիսկ այն պետության, որը խլվել էր ժողովրդի ձեռքից։ Ստյո­պա Սաֆարյա­նը նաև անդրա­դարձավ կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ի եղբոր՝ Եզրաս Ներսիսյա­նին, որի մասին լուրեր են պտտվում, որ նա եղել է ԽՍՀՄ ՊԱԿ աշխա­տա­կից՝ նշե­լով, որ չի կարող հաստա­տել դրանք։ Կարող է լավա­գույն դեպքում ընդունել, որ դրանք դեռևս չհերքված տեղե­կություններ են, որովհետև չի տեսել նաև այդ անձանց կողմից որևէ փորձ դրանք հերքե­լու։

Սաֆարյանն այդ առի­թով ասաց, որ այն, ինչը իրեն2011 թվա­կա­նին դրդեց հեղի­նա­կե­լու «Լուստրա­ցիա­յի մասին» օրենքի նախա­գի­ծը, հենց այն էր, որ բազմա­թիվ ոլորտնե­րում նկա­տել է գործա­կա­լա­կան ազդե­ցություններ։ Դրանք ներթա­փանցած էին բոլոր կառույցնե­րը։ Նա առանց անուններ տալու նշեց, որ մի բան վստա­հա­բար կարող է ասել՝ մի շարք եկե­ղե­ցա­կաններ վերջին տարի­նե­րին ցույց են տվել, որ առնվազն ազդե­ցության գործա­կալներ են։Որովհետև երբ մարդը, չունե­նա­լով մանդատ, չլի­նե­լով քաղա­քա­կա­նության սուբյեկտ, բայց բացա­հայտ հանդես է գալիս երկի­րը ռուսա­կան հպա­տա­կության տակ պահե­լու պահանջնե­րով և հակադրվում է պետա­կան կուրսին, դա այլ անուն չունի, քան տվյալ երկրի ազդե­ցության գործա­կալ լինե­լը։

Ինչ վերա­բե­րում է Սամվել Կարա­պետյա­նին, երբ Սամվել Կարա­պետյա­նը գալիս է և Վեհա­րա­նի բակից հայտա­րա­րում, թե «ես եկել եմ եկե­ղե­ցին հայ ժողովրդից պաշտպա­նե­լու», և ավե­լացնում՝ «Ես եկել եմ փրկե­լու Ռուսաստա­նի հետ Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը», մենք գործ ունենք պրոքսի ուժի հետ։ Ռուսա­կան օրբի­տա­յում Հայաստա­նը պահե­լու փորձերն այսօր իրա­կա­նացվում են ոչ միայն քաղա­քա­կան գործիչնե­րի, այլ նաև եկե­ղե­ցա­կան շրջա­նակնե­րի միջո­ցով։ Եվ եթե այդ նույն եկե­ղե­ցու առանցքա­յին օղակնե­րում մարդիկ են, որոնք սպա­սարկում են այդ շահե­րին, ապա սա ողբերգություն է։

Սաֆարյանն ասաց, որ չի կարող հաստա­տել Եզրաս Ներսիսյա­նի մասին տեղե­կություննե­րը, բայց եթե իսկա­պես ճիշտ է, որ նա եղել է հավա­քագրված ՊԱԿ‑ի կողմից և ներգրավվել է ռուսա­կան ագրե­սիա­յի սպա­սարկման մեջ՝ Ուկրաի­նա­յում, ապա դա սարսա­փե­լի է։ Նա երբևէ չի հիշում որևէ դեպք, որ որևէ երկրի եկե­ղե­ցա­կան, առա­վել ևս կաթո­ղի­կո­սի եղբայր, ներառված լինի երկու եղբայր ժողո­վուրդնե­րի արյունա­լի պատե­րազմի մեջ՝ պրոքսի դերա­կա­տա­րությամբ։ Եվ Ուկրաի­նա­յում Եզրա­սի անունը հենց այդպես է հիշա­տակվում։ Սա անպատկե­րացնե­լի է։ Այսպի­սի բաներ տեսել ենք միայն ռադի­կալ իսլա­մի դաշտում, երբ կրո­նա­կան գործիչնե­րը դառնում են ռազմա­կան գործո­ղություննե­րի անմի­ջա­կան մասնա­կիցներ։ Եվ հիմա, եթե հայոց եկե­ղե­ցու թեմի առաջնորդը, որը նաև կաթո­ղի­կո­սի եղբայրն է, մեղադրվում է ռուսա­կան ագրե­սիա­յին սպա­սարկե­լու մեջ, սա ուղղա­կի ողբերգություն է։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստի­ճա­նի է վարկա­բեկվել մեր առա­քե­լա­կան եկե­ղե­ցին։ Այդ մեղադրանքնե­րը անմի­ջա­պես վերա­բե­րում են կաթո­ղի­կո­սի ընտա­նի­քին։ Սա ոչ թե կուսակրո­նության փոքր խախտում է, այլ ուղիղ քաղա­քա­կան պատասխա­նատվության հարց։ Եվ եթե Մայր Աթո­ռը չի հերքում, չի պահանջում ապա­ցույցներ կամ պարզա­բա­նումներ քույր եկե­ղե­ցուց, չի տալիս հաշվետվություն իր համայնքին, ապա դա նշա­նա­կում է՝ մերժում է ինքնաքննա­դա­տությունը։

Սա աննա­խա­դեպ է՝ քրիստոնյա ժողո­վուրդնե­րի եղբայրասպան պատե­րազմի մեջ ունե­նալ մեղադրված հոգև­ո­րա­կան։ Եվ եթե այդ անձը ներառվել է Ուկրաի­նա­յի կողմից անցանկա­լի անձանց ցանկում, ապա դա ոչ միայն անհա­տի, այլ ողջ եկե­ղե­ցու վարկի հարց է։ Ես կարծում եմ՝ որքան շուտ այս հարցը լուծվի, եկե­ղե­ցին մաքրվի և հաշվե­տու դառնա, այնքան շուտ կխուսա­փենք նոր և ավե­լի տհաճ սկանդալնե­րից։

Այլա­պես, եթե եկե­ղե­ցու ներսում նույնիսկ երի­տա­սարդ հոգև­ո­րա­կաննե­րը չեն կարող բարձրա­ձայնել առանց հարձակման ենթարկվե­լու, եթե ոչ հոտը, ոչ պետությունը չի կարող մաքրել այդ կեղտը, ապա ամեն առա­վոտ արթնա­նա­լու ենք նոր խայտա­ռա­կությամբ՝ կապված կաթո­ղի­կո­սի ընտա­նի­քի կամ սպա­սա­վորնե­րի հետ։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ