Հայաստան

Կրեմլի Վետերանի Թույնը

Այս մարդը չի հավատում ինքնիշխան Հայաստանին։ Նա հավատում է միայն այն Հայաստանին, որն իր ձեռքում է եղել՝ փակ, վերահսկվող, ճնշված հասարակությամբ և ուժային կլաններով կառավարվող։ Քոչարյանի ասուլիսը՝ միայն մեկ բանի մասին էր՝ վերադարձնել հին կարգը, հին ռեժիմը, հին կապերը։

Մկրտիչ Իսրայելյան

Ընդդիմադիրի դիմակով՝ Կրեմլի խամաճիկի վտանգավոր ուղերձը

Ռոբրետ Քոչարյանի վերջին ասուլիսը ցույց տվեց ոչ թե ընդդիմադիր նախկին նախագահի, այլ Կրեմլի վետերան գործակալի ակտիվացում։ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, որը համեմված էր մերկ պոպուլիզմով ու կասկածելի պաթոսով՝ վկայում էր, որ Հայաստանը կրկին պետք է վերածվի կցորդ պետության, եթե նա վերադառնա իշխանություն։

Քոչարյանը շարունակում էր խոսել այսպես ասած ռուսական դաշնակցային արժեքներից, Հայաստանը մեկ անգամ ևս ներկայացնելով ոչ թե որպես ինքնուրույն խաղացող, այլ՝ կցորդ պետություն։

Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խոսքի ենթատեքստն այն էր, որ Հայաստանը չի կարող գոյատևել առանց Մոսկվայի, և որ արտաքին քաղաքական որևէ այլ ուղի՝ աղետ է։ Սա ոչ թե անկախության ձգտող մարդու խոսք էր, այլ՝ կախվածության գաղափարաբանություն քարոզողի։

Քոչարյանի ասուլիսը ոչ միայն դատարկ էր, այլ՝ վտանգավոր։ Վտանգավոր՝ քանի որ ակնհայտ է.Նա պատրաստ է զոհել Հայաստանի անկախությունը հանուն Կրեմլի խնամակալության։ Նա փորձում է վերակենդանացնել նախկին բյուրոկրատական, կոռումպացված, ուժային կառավարման մոդելը։ Նա խոսում է ազգային շահերից՝ բայց գործում է՝ ռուսական շահի շրջանակում։

Այս մարդը չի հավատում ինքնիշխան Հայաստանին։ Նա հավատում է միայն այն Հայաստանին, որն իր ձեռքում է եղել՝ փակ, վերահսկվող, ճնշված հասարակությամբ և ուժային կլաններով կառավարվող։ Քոչարյանի ասուլիսը՝ միայն մեկ բանի մասին էր՝ վերադարձնել հին կարգը, հին ռեժիմը, հին կապերը։

Ռոբերտ Քոչարյանի ասելքը մեկն էր՝ Հայաստանը պետք է միայն գոյություն ունենա Մոսկվային ծառայելու համար, որի գինը, ինչպես միշտ, պետք է վճարի ժողովուրդը:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը՝ իրականում հակադիր է Հայաստանի անկախության գաղափարին։ Նա չի պայքարում հանուն պետության, նա պայքարում է հանուն ազդեցության, այն ազդեցության, որը ծառայել է ոչ թե Հայաստանին, այլ Մոսկվային։

Մկրտիչ Իսրայելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/138634

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *