30.6 C
Yerevan

Քոչարյա­նը Հին Ու Մերժված Աշխարհն Է

Մենք պետք է հասկա­նանք՝ աշխարհը չի սպա­սե­լու, մինչև Հայաստա­նը որո­շի՝ ինչ կողմում է։ Եթե մենք չենք կառուցում մեր տեղը, ուրիշնե­րը դա կանեն մեր փոխա­րեն։ Օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրե­րը հենց այդ ճանա­պարհի սկիզբն են՝ տնտե­սա­կան, քաղա­քա­կան և բարո­յա­կան ինքնուրույնության ճանա­պարհը։

Արամ Սարգսյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է նախօ­րեին ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի ասուլի­սը։

Արամ Սարգսյա­նի մեկնա­բա­նությամբ՝ Քոչարյա­նի պատկե­րա­ցումնե­րը մնա­ցել են 1990-ականնե­րի անվտանգության տրա­մա­բա­նության շրջա­նա­կում, երբ խաղա­ղությունը պահպանվում էր զենքի և ռուսա­կան զորքի ներկա­յությամբ։ Սակայն, ըստ Սարգսյա­նի, այսօր աշխարհն առաջնորդվում է բոլո­րո­վին այլ տրա­մա­բա­նությամբ․ խաղա­ղությունն ամրապնդվում է տնտե­սա­կան կապե­րով և համա­տեղ շահե­րով, ոչ թե ռազմա­կան վախով։«ԱՄՆ‑ի տրա­մա­բա­նությունը պարզ է՝ եթե տարա­ծաշրջա­նում գործում են ամե­րիկյան կապի­տա­լով համա­տեղ նախագծեր, ապա այդ տարածքը չի կարող վերածվել պատե­րազմի դաշտի։ Քոչարյա­նի խոսքը ցույց է տալիս, որ նա դեռ ապրում է այն աշխարհում, որտեղ խաղա­ղությունը պահում են վարձկաննե­րը, ոչ թե ներդրողնե­րը»։

Սարգսյա­նի խոսքով՝ եթե Հայաստա­նը ցանկա­նում է երկա­րա­ժամկետ կայունություն, ապա պետք է միա­նա այն համա­կարգին, որտեղ տնտե­սա­կան փոխկա­պակցվա­ծությունը դառնում է անվտանգության հիմք։ Դա է, ըստ նրա, 21-րդ դարի պետա­կա­նության իրա­կան գործի­քը։ Արամ Սարգսյա­նը հատուկ ընդգծեց, որ օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրե­րի էությունը հաճախ աղա­վաղվում է՝ դիտարկվե­լով որպես զուտ էներգե­տիկ նախա­ձեռնություն։ Իրա­կա­նում, ինչպես նշեց նա, խոսքը շատ ավե­լի լայն գործընթա­ցի մասին է․
Հայաստա­նը առա­ջին անգամ տարա­ծաշրջա­նում ստանձնում է հավա­սար և կոնսորցիումա­յին գործընկե­րոջ դեր՝ էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի կառա­վարման և զարգացման մեջ։ «Սա միայն գազա­տա­րի հարց չէ։ Սա այն փուլն է, երբ Հայաստա­նը կարող է վերածվել ոչ թե անցումա­յին, այլ մասնակցա­յին պետության՝ ներդրումա­յին, տնտե­սա­կան և տեխնո­լո­գիա­կան իմաստնե­րով։ Երբ սեղա­նի շուրջ նստում ես որպես համա­հա­վա­սար կողմ, դու այլևս ոչ մեկի ենթա­կա չես»։

Նա հավե­լեց, որ համա­ձայնագրում ամրագրված տնտե­սա­կան փոխշա­հա­վետ համա­կարգը ստեղծում է նոր ռազմա­վա­րա­կան ճարտա­րա­պե­տություն, որտեղ Հայաստա­նը ոչ թե մեկ կենտրո­նի ազդե­ցության ներքո է, այլ միա­ժա­մա­նակ համա­գործակցում է Արևմուտքի, Մերձա­վոր Արև­ելքի և հարև­ան երկրնե­րի հետ։ Արամ Սարգսյա­նը արձա­գանքեց Քոչարյա­նի այն պնդումնե­րին, թե նոր համա­ձայնագրե­րը կարող են վտանգել Հայաստա­նի էներգե­տիկ և քաղա­քա­կան անկա­խությունը։ Նրա խոսքե­րով՝ այդ պնդումնե­րը կառուցված են անհիմն վախե­րի վրա և չեն հաշվի առնում տնտե­սա­կան նոր տրամաբանությունը։«Քոչարյանը խոսում է էներգե­տիկ անվտանգությունից, բայց մոռա­նում է, որ հենց իր կառա­վարման տարի­նե­րին Հայաստա­նը կախվեց մեկ մատա­կա­րա­րից։ Իսկ այսօր մենք փորձում ենք այդ կախվա­ծությունից դուրս գալ՝ ստեղծե­լով բազմա­կողմ շահագրգռություն։ Սա ոչ թե վտանգ է, այլ ազա­տագրում»։

Նա հավե­լեց, որ Քոչարյա­նի քննա­դա­տության հիմքում ընկած է հին աշխարհա­քա­ղա­քա­կան կաղա­պա­րը, որտեղ Հայաստա­նը դիտվում է որպես սոսկ ռազմա­վա­րա­կան տարածք, այլ ոչ՝ տնտե­սա­կան կենտրոն։ «Քոչարյա­նի աշխարհը երկբև­եռ է․ կա միայն ուժի կամ հպա­տա­կությանտրա­մա­բա­նություն։ Բայց աշխարհն այլևս այդպես չիգործում։ Մեր անվտանգության բանա­լին ոչ թե ուժի, այլ կապի մեջ է»։

Արամ Սարգսյա­նը անդրա­դարձավ նաև ներքա­ղա­քա­կան պատասխա­նատվության հարցին՝ նշե­լով, որ Քոչարյա­նը շարունա­կում է խուսա­փել իր անցյա­լի քաղա­քա­կան և իրա­վա­կան հետև­անքնե­րից։

«Նա խոսում է պետության մասին, բայց հենց իրկա­ռա­վարման տարի­նե­րին պետությունը վերածվեց անձնա­կան կառա­վարման համա­կարգի։ Մարտի 1‑ը, կոռուպցիոն բուրգը, տնտե­սա­կան մենաշնորհնե­րը՝ այս ամե­նը նրա թողած ժառանգությունն են»։

Սարգսյա­նի խոսքով՝ հասա­րա­կության մեջ այսօր ձևա­վորվել է խորքա­յին գիտակցություն, որ պետա­կա­նությունը չի կարող գոյություն ունե­նալ առանց իրա­վա­կան և բարո­յա­կան պատասխա­նատվության։ Եվ հենց այդ պատճա­ռով է, որ Քոչարյա­նի ներկա­յիս խոսքը հանրության մեծ մասի համար չունի վստա­հե­լիություն։

Ամփո­փե­լով իր խոսքը՝ Արամ Սարգսյա­նը նշեց, որօ­գոստո­սի 8‑ի համա­ձայնագրե­րը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ փաստա­թուղթ, այլ՝ որպես հեռանկա­րա­յին գործընթաց, որի միջո­ցով Հայաստա­նը կարող է դուրս գալ մեկ բևե­ռի ազդե­ցությունից և հաստա­տել ինքնուրույն տնտե­սա­կան դաշինքներ։

«Մենք պետք է հասկա­նանք՝ աշխարհը չի սպա­սե­լու, մինչև Հայաստա­նը որո­շի՝ ինչ կողմում է։ Եթե մենք չենք կառուցում մեր տեղը, ուրիշնե­րը դա կանեն մեր փոխա­րեն։ Օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրե­րը հենց այդ ճանա­պարհի սկիզբն են՝ տնտե­սա­կան, քաղա­քա­կան և բարո­յա­կան ինքնուրույնության ճանա­պարհը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ