Արագորեն աճում են հարկերը, ոչ ոք ոչ մեկին մեկ ռուբլի պարտք չի տալիս: Ահանգնանում է երկրից ուղեղների արտահոսքը, աշխարհի հետ գիտական կապերը խզված են, Ռուսաստանը զրկվել է արեւմտյան առաջավոր տեխնոլոգիաներից օգտվելուց: Սկսվում է ճահճացումը։
Մուղնի
Վերջին օրերին Հայաստանում ռուսական կողմնորոշման շրջանակներն աննախադեպ աշխուժացել են: Ոմանք նույնիսկ երազում են վերադառնալ խորհրդային ժամանակներին եւ ամեն գյուղում «մի գործարան» կառուցել:
Այս առթիվ ուշագրավ է ռուս հեղինակ Դիմտրի Չեռնիշյովի սոցցանցային գրառումը, որ ներկայացնում ենք թարգմանաբար՝
«Ռուսաստանի փլուզումը սպանիչ է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր առումներով: Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել եւ վիրավորվել է ավելի քան մեկ միլիոն զինվոր: Դա հավասար է շուրջ քսան համազորային լիարժեք բանակի, հրկիզվել է հազար հարյուր տանկ, դա նվազագույնը տասնհինգ տանկային բանակ է:
Հարյուրավոր միլիարդ դոլարներ վառվել են պատերազմի հնոցում: Պատերազմի ծախսերը գերազանցում են պետական բյուջեի քառասուն տոկոսը: Իսկ արդյունքում Ուկրաինայից գրաված տարածքներն ավելի քիչ են, քան երեք տարի առաջ:
Ուկրաինական ԱԹՍ-երը շարքից հանել են նավթի վերամշակման Ռուսաստանի հզորությունների մեկ երրորդը, ամեն գիշեր նավթավերամշակման մի նոր գործարան է ոչնչացվում, արդյունքում երկիրը բենզին է ներկրում Չինաստանից:
Ռուսաստանի շուկաներից հեռացել են արտերկրի խոշոր ընկերությունները, կորցրած ներդումները կազմում են 240 միլիարդ դոլար: Կորած են 300 միլիարդ դոլար կազմում արտասահմանյան պահուստները, երկրի պահուստային միջոցներն սպառվել են:
Արագորեն աճում են հարկերը, ոչ ոք ոչ մեկին մեկ ռուբլի պարտք չի տալիս: Ահանգնանում է երկրից ուղեղների արտահոսքը, աշխարհի հետ գիտական կապերը խզված են, Ռուսաստանը զրկվել է արեւմտյան առաջավոր տեխնոլոգիաներից օգտվելուց: Սկսվում է ճահճացումը»:
Պետք է ավելացնել նաեւ հանցավորության սպառնալի աճը, այլատյացության տարածումը, քաղաքական այլախոհների եւ առհասարակ ազատ մտքի դեմ բռնաճնշումները, եւ պատկերն ավելի ակնառու կլինի: Սա է, ցավոք, այսօրվա Ռուսաստանը, որի պատասխանատուն ոչ այլ ոք է, քան նրա նախագահ Պուտինը, քաղաքական վերնախավը, զինվորականությունը, հատուկ ծառայությունները: Բայց դա Ռուսաստանի եւ ռուսաստանցիների խնդիրն է: Մեզ մի հարց է հետաքրքրում՝ «միութենական պետության» քարոզ տանող անձինք պատրա՞ստ են ապրել Ռուսաստանի նման երկրում: Թե նրանց դա չի վերաբերում: Այդ դեպքում ինչու՞ են հայ ժողովրդին փորձում տանել մի «դրախտ», որտեղից խելքը գլխին ամեն մի ռուսաստանցի ձգտում է օր առաջ ազատվել եւ հաստատվել այլ երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
Մուղնի
