Հայաստան

Ընդդիմությունն Արյուն Է Ուզում, Որ Իշխանության Վերադառնա

Խաղաղության գաղափարը հանրության կողմից ընդունվել է շատ ավելի հանգիստ, քան ընդդիմությունը սպասում էր․ եթե նրանց պատկերացումները ճշգրիտ լինեին, ապա օգոստոսի 8-ից հետո մարդիկ դուրս կգային փողոցներ, բայց դա տեղի չունեցավ։ Ըստ նրա՝ քաղաքացիներն արդեն գիտակցում են, որ խաղաղությունը երկրի զարգացման նախապայմանն է։

Վահագն Ալեքսանյան

Հանրային Ռադիոն զրուցել է  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական մարտահրավերները՝ ներառյալ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից և փախստականների վերադարձի մասին Ադրբեջանի պահանջները։

Վահագն Ալեքսանյանը նշեց, որ Ադրբեջանի փախստականների թեման, որի մասին հաճախ է խոսում Բաքուն, իրականում գոյություն չունի՝ քանի որ 1988-90 թվականներին Հայաստանից մեկնած ադրբեջանցիների մեծ մասը ստացել է փոխհատուցում Խորհրդային Հայաստանի կողմից։ Նա ընդգծեց, որ այս փաստը հանրային դիսկուրսում քիչ է հնչում, որովհետև մեր մեդիադաշտը շահում է սկանդալային թեմաներից, ոչ թե փաստական քննարկումներից։ Ադրբեջանական փախստականների թեմայով հրապարակային մանրամասն քննարկումը դիվանագիտական թակարդ է․ եթե սկսես մանրանալ, արդեն խաղում եսադրբեջանական նարատիվի դաշտում։Ալեքսանյանը կարևորեց վարչապետիդիրքորոշումը, ըստ որի՝ փախստականների թեման կարող է նորից բորբոքել կոնֆլիկտը, քանի որ խաղաղությունը հիմա չափազանց փխրուն է, և ցանկացած սադրանք կարող է բերել նոր բռնկումների։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջադրանքը պետք է լինի զերծ մնալ կոնֆլիկտի վերսկսման բոլոր ռիսկերից։

Ալեքսանյանը դիտարկեց, որ ընդդիմադիր դաշտը Ալիևի հայտարարություններից հետո ապրում է մի յուրօրինակ «պոզիտիվ ժայթքում», որովհետև նրանց համար ցանկացած էսկալացիոն խոսույթ ու լարվածություն ինքնանպատակ են՝ դրանք օգտագործվում են խաղաղության գործընթացը խափանելու համար։ Նա նույնիսկ համոզմունք հայտնեց, որ ընդդիմադիր շրջանակներում կան մարդիկ, որոնք «աղոթում են, որ սահմանին ինչ-որ բան տեղի ունենա», որպեսզի խաղաղությունը փշրվի։

Նա նշեց, որ խաղաղության գաղափարը հանրության կողմից ընդունվել է շատ ավելի հանգիստ, քան ընդդիմությունը սպասում էր․եթենրանց պատկերացումները ճշգրիտ լինեին, ապա օգոստոսի 8-ից հետո մարդիկ դուրս կգային փողոցներ, բայց դա տեղի չունեցավ։ Ըստ նրա՝քաղաքացիներն արդեն գիտակցում են, որ խաղաղությունը երկրի զարգացման նախապայմանն է։ Ընդդիմադիր թեզերը՝ թե իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերը, դարձել են ինքնանպատակ և սպառված խոսույթ։ Նա ասաց, որ եթե հետևողականորեն դիտարկենք փաստերը, ապա «միջանցք տրամադրելու» գաղափարը հենց ընդդիմադիր ուժերն էին առաջ մղում, մինչդեռ ներկայիս իշխանությունը երբեք չի համաձայնել դրան։

Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը ներկայացնել որպես «թուրք-ադրբեջանական ծրագիր Հայաստանի դեմ» բացարձակ աբսուրդ է․ սահմանը փակվել  է Թուրքիայի կողմից՝ որպես պատժամիջոց Հայաստանի նկատմամբ, ու բացման դեպքում շահողը նախ և առաջ Հայաստանն է։ Ալեքսանյանը հավելեց, որ բաց սահմանը, իհարկե, բերում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ, բայց դրանց կառավարումը պետության բնական գործառույթն է։Անդրադառնալով 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2025 թ. օգոստոսի 8-ի իրադարձություններին՝ նա նշեց, որ նոյեմբերի 10-ի շարժումը կազմակերպված էր նախկին իշխանությունների տարբեր թևերի կողմից, որոնք փորձեցին նաև իշխանափոխություն իրականացնել։ Նրա համոզմամբ՝ այդ ուժերը ոչ միայն ծառայել են օտար պետությունների շահերին, այլ նաև անձնական՝ իշխանական ու կոռուպցիոն նպատակներ են ունեցել։

Ալեքսանյանը նշեց, որ օգոստոսի 8-ին նման բանտեղի չունեցավ, քանի որ այս անգամ ստորագրված փաստաթուղթը Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ընկալում է որպես դրական և խաղաղությանը նպաստող քայլ։ Նրա խոսքով՝ հասարակությունը հասկացել է, որ սա ոչ թե պարտության, այլ կայունության ուղի է։

Խոսելով իշխանություն–եկեղեցի լարվածության մասին՝ Ալեքսանյանը նշեց, որ հակամարտության լուծումը պետք է լինի պարզ․ եկեղեցական վերնախավի այն ներկայացուցիչները, ովքեր խախտել են իրենց ուխտը, պետք է հեռանան։ Նա ընդգծեց, որ սա ոչ թե աշխարհիկ իշխանության, այլ հավատացյալ ժողովրդի արդար պահանջն է։ Ըստ նրա՝ երբ հավատացյալ մարդը ստանում է պետական պաշտոն, դա չի նշանակում, որ նա դադարում է լինել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *