20.3 C
Yerevan

Ալիև­ին Խաղա­ղություն Են Ստի­պում

Հանգիստ շրջա­նը Հայաստա­նի համար պետք է դիտարկել որպես հնա­րա­վո­րություն՝ պատե­րազմի հարվածնե­րից ուշքի գալու և նոր որա­կի պետություն կառուցե­լու համար։ Ռուսաստա­նը նույնպես շահագրգռված է հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտը «թեժ» պահե­լու հարցում՝ այլ նարա­տիվնե­րով, որովհետև դրա միջո­ցով պահպա­նում է իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում։

Արտա­շես Խալաթյան

1inTV‑ն զրուցել է իրա­վա­բա­նա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Արտա­շես Խալաթյա­նի հետ։ Քննարկվել է Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի վերջին ելույթը, որը պատասխան էր Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևի կողմից Ադրբե­ջանցի փախստա­կաննե­րի վերա­դարձի վտանգա­վոր օրա­կարգի վերա­բերյալհնչեցրած մտքե­րին։ 

Արտա­շես Խալաթյա­նը նշեց, որ վարչա­պետ Փաշինյանի՝Օրբելի ինստի­տուտում ունե­ցած ելույթը կարե­լի է դիտարկել որպես ուղիղ պատասխան Ալիևի վերջին պատե­րազմա­կան հռե­տո­րա­բա­նությա­նը։ Նրա խոսքով՝ վարչա­պե­տը ճիշտ շեշտադրեց, որ փախստա­կաննե­րի կամ ներքին տեղա­հանվածնե­րի վերա­դարձի օրա­կարգը վտանգա­վոր է, քանի որ նշա­նա­կում է վերա­դառնալ կոնֆլիկտի նախնա­կան պարա­մետրե­րին։ Ալիևը ցանկա­նում է պահպա­նել պատե­րազմի տրա­մա­բա­նությունը, մինչդեռ Հայաստա­նը ձգտում է դրան վերջա­կետ դնել։ Նա ընդգծեց, որ պատրանքներ չպետք է ունե­նալ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի խաղա­ղա­սի­րության վերա­բերյալ, քանի որ Ալիևի իրա­կան նպա­տա­կը Հայաստա­նի նկատմամբ էքսպանսիա­յի շարունա­կությունն է։

Խալաթյա­նը դիտարկեց, որ Ալիևի «խաղա­ղա­սի­րությունը» պայմա­նա­վորված է ոչ թե իրա­կան ցանկությամբ, այլ աշխարհա­քա­ղա­քա­կան հաշվարկնե­րով՝ ԱՄՆ‑ի և Եվրա­միության դիրքո­րոշման պատճա­ռով։ Նրա խոսքով՝ այդ հանգիստ շրջա­նը Հայաստա­նի համար պետք է դիտարկել որպես հնա­րա­վո­րություն՝ պատե­րազմի հարվածնե­րից ուշքի գալու և նոր որա­կի պետություն կառուցե­լու համար։Ռուսաստանը նույնպես շահագրգռված է հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտը «թեժ» պահե­լու հարցում՝ այլ նարա­տիվնե­րով, որովհետև դրա միջո­ցով պահպա­նում է իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում։ Խալաթյա­նը կարծում է, որ Ալիևն ու Ռուսաստա­նի ներկա­յիս ղեկա­վա­րությունը այս առումով բնա­կան դաշնա­կիցներ են, սակայն նրանց ներկա­յիս ներուժը բավա­րար չէ այդ ծրագրե­րը իրա­կա­նացնե­լուն։ Այնուա­մե­նայնիվ, նրանք հող են նախա­պատրաստում ապա­գա սադրանքնե­րի համար՝ այդ գաղա­փարնե­րը պահե­լով հանրա­յին խոսույթում։ Խաղա­ղությունը սխալ քաղա­քա­կա­նություն չէ, պարզա­պես պետք է հասկա­նալ՝ այն նախ և առաջ մեզ է պետք՝ ուժե­ղա­նա­լու և կայունա­նա­լու համար։ Նրա համոզմամբ՝ այժմ եկել է ժամա­նա­կա­հատված, երբ պետք է Ադրբե­ջա­նին զսպել ավե­լի հստակ երաշխիքնե­րով։

Նա նաև անդրա­դարձավ վարչա­պետ Փաշինյա­նի այն մտքին, որ կոնֆլիկտը քաղա­քա­կան առումով ավարտված է, սակայն սոցիալ-հոգե­բա­նա­կան առումով՝ ոչ։ Խալաթյա­նի խոսքով՝ դա խորքա­յին խնդիր է, որը չի կարե­լի «անջա­տի­չով» լուծել։ Նա ընդգծեց, որ քաղա­քա­կան առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա՝ մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ պատմություն ստեղծող։ Ալիևը իրեն համա­րում է պատմություն ստեղծող՝ Ղարա­բա­ղի էթնիկ զտումը ներկա­յացնե­լով որպես «պատմա­կան հաղթա­նակ», մինչդեռ Փաշինյա­նը փորձում է պատմություն ստեղծել խաղա­ղության միջո­ցով՝ խաղա­ղությունը, այսպես ասած, «փաթա­թե­լով Ալիևի վզին»։ Խաղա­ղությունը Հայաստա­նի համար միջոց է՝ ռազմա­կան, քաղա­քա­կան, տնտե­սա­կան և դեմոգրաֆիա­կան դիսբա­լանսը հաղթա­հա­րե­լու համար։ Ալիևը դրան համա­ձայն չէ, իսկ Ռուսաստա­նը ցանկա­նում է, որ պատե­րազմա­կան կայծե­րը պահպանվեն՝ անհրա­ժեշտ պահին նորից բորբո­քե­լու համար։ Մենք գործ ունենք մարա­թոնյան, սերունդնե­րի վրա տարածվող ռազմա­վա­րա­կան պայքա­րի հետ։ Ադրբե­ջա­նի քաղա­քա­կա­նությունը ունի երկա­րա­ժամկետ ծրագրեր, որոնք նույնիսկ ապա­գա սերունդնե­րին են փոխանցվում։

Ալիևը փորձում է վերա­կանգնել «ուժի իրա­վունքը»՝ վերա­դառնա­լով նախաաշխարհա­մարտյան մտա­ծո­ղությա­նը, երբ գրա­վումը կարող էր համարվել լեգի­տիմ իշխա­նության ձև։ Այդ առումով վարչա­պետ Փաշինյա­նը, ըստ Խալաթյա­նի, իրա­վա­ցիո­րեն շեշտում է, որ պատմա­կան տարածքի գաղա­փա­րը քաղա­քա­կան առումով անի­մաստ է, քանի որ պետություննե­րը մշտա­պես փոփոխվում են՝ կազմա­լուծվե­լով և վերաստեղծվե­լով տարբեր տարածքնե­րում։ Ադրբե­ջա­նի տարածքը պատմա­կա­նո­րեն Իրա­նի մաս է եղել, և նույնիսկ երկրի անունը՝ «Ադրբե­ջան», ընտրվել է հետա­գա տարածքա­յին պահանջներ ներկա­յացնե­լու նպա­տա­կով։ Նա ավե­լացրեց, որ Ալիևն ինքը ազգությամբ քուրդ է, ինչը հեգնա­կան երանգ է հաղորդում նրա ազգայնա­կան հայտա­րա­րություննե­րին։

Խալաթյա­նը պատմեց նաև մի դիվա­նա­գի­տա­կան դրվագ, ըստ որի՝ իրանցի դիվա­նա­գե­տը, լսե­լով հայե­րի և ադրբե­ջանցի­նե­րի վեճը Արցա­խի պատկա­նե­լիության շուրջ, ասել է. «Եթե դուք չկա­րո­ղա­նաք համա­ձայնության գալ, մենք կվե­րա­դառնանք, որովհետև Արցա­խը 1000 տարուց ավե­լի եղել է Իրա­նի մաս»։ Նման պատմա­կան նարա­տիվնե­րի բացումը վտանգա­վոր է հենց Ալիևի համար, քանի որ կարող է բացել պանդո­րա­յի արկղը։ Խալաթյա­նը հիշեցրեց, որ Եվրո­պա­յում խաղա­ղությունը կառուցվել է տարածքա­յին ամբողջա­կա­նության և սահմաննե­րի անձեռնմխե­լիության սկզբունքի վրա, որը պետք է պահպա­նել նաև Հարա­վա­յին Կովկա­սում։

Վերջում Խալաթյա­նը եզրա­կացրեց, որ խաղա­ղությունը հնա­րա­վոր է միայն այն դեպքում, երբ մշա­կութա­յին պատկա­նե­լությունը և քաղա­քա­կան պատկա­նե­լությունը չխառնվեն միմյանց։ Նրա խոսքով՝ պատմա­կան նարա­տիվնե­րի վրա հիմնված պատե­րազմնե­րը դատա­պարտված են ավե­րակնե­րի վերածվե­լու, ինչպես դա տեղի է ունե­նում Ուկրաի­նա­յում։ Նա հավե­լեց, որ աշխարհի խոշոր կենտրոննե­րը՝ ռացիո­նալ և տնտե­սա­կան շահե­րից ելնե­լով, չեն պատրաստվում թույլ տալ տարա­ծաշրջա­նի վերա­դարձը միջնա­դարյան մտա­ծո­ղությա­նը։

Առնչվող Հոդվածներ