Ռեժիսոր ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲԱՂՆԻՔ
Ինձ չի հետաքրքրում ,թե երկրի ղեկին, ով կնստի, որ գեղի տղեն,որ քուչից, կամ,որ երկրամասից կընտերենք, ում կվստահենք այդ սարսափելի աթոռը:
Ես ցանկանում եմ ,որ գա մի օր՝ երբ պետոթյան ղեկին նստածի խոսքը չլսենք,որ շատերը անգամ անունը շփոթեն ու չիմանան,բայց որ փողոցում քայլելիս,կամ սրճարանում տեսնենք, մոտենանք ջերմ զրուցենք:
Ժողովրդին հարկավոր է ,ոչ թե լսել ղեկավարի ճառերն ու զեկույցները,որը բոլշևիզմ եմ համարում, այլ տեսնել,սեփական մաշկի վրա զգալ նրա արածները:
Փաշինյանը անում է այն ինչ կարողանում է,ինչին ունակ է,բայց կա մի բան,որը հաստատ լավ է անում ու պետք է անի, չգիտեմ մտածված թե ոչ՝ նա ամեն բան թողել է, որ երևա,որ տեսնենք առանց դիմակների,անգամ ինքն իրեն է այդպես վերաբերվում:
Մեր երկիրն ու ժողովուրդը՝ նոր չէ հիվանդացել: Մեր երկիրն ու հայ մարդը դարավոր հիվանդություններից է խեղճացել ու մտել սրա նրա տակ:
Կարծում եմ հիվանդությունները սկսվում են բուժվել երբ գիտենք դրա մասին,իսկ թաքնված հիվանդությունները հանկարծամահության են մի օր բերում:
Այն ինչն այսօր կատարվում է, մենք կհասկանանք որոշ ժամանակ անց,ես վստահ եմ ,որ լավ տեղ ենք դուրս գալու,որ լավ է լինելու:
Կարծում եմ ,որ մեզ այսօր՝ հենց Նիկոլ էր պետք այնպիսին ինչպիսին կա:Ի վերջո ժողովուդը նրան ընտրեց չորս տարով:Նիկոլի լինելն այսօր՝բոլորիդ հնարավորություն և առավելոթյուն է տալիս, պատրաստվելու նոր ընտրություններին:
Նիկոլիզմը մի նոր հնարավորություն է,որ կուտակված կեղտը դուրս գա ,որ երկրը չկործանվի փթախտից,սուտ բարեպաշտություններից,սուտ լոզունգներից,սուտ մշակույթից, ստված արվեստից, սուտ դպրոցից: Վերջապես հույս կա որ սուտն ու շինծու գաղափարներից կմաքրվենք,կմաղվենք ու տակը կմնա իրականությունն ու իսկականը, միքիչ ավելի խորն է կատարվելիքը քան երևում է:
Մենք հազրամյակներ եկել ու չենք կործանվել ու չենք կործանվի, ամեն, բան նոր է սկսվում՝ՑԱՎԵՐԻՆ դիմանալ է պետքՙՈՐ ԾՆՎԻ ՆՈՐԸ:
Հազարամյակների ընթացքում,հազարումի ցավ հազարումի հիվանդություն ենք կուտակել,օտարապաշտացել ու խորդացել՝դրանցից մաքրվելու համար համազգային ահռելի մեծ ԲԱՂՆԻՔ է հարկավոր մեզ»: