13.5 C
Yerevan

“ՆԱՈւՄի Ընկերնե­րը” դիմա­տետրի իրենց էջով հրա­պա­րա­կած են հետեւեալ գրա­ռումը

Ուշադրություն դարձնե­լով ՀՀ ֊ում տիրող ճգնա­ժա­մա­յին ծանր օրե­րին կատարվող ներքա­ղա­քա­կան խմո­րումնե­րին՝ կարե­լի է արձա­նագրել հայ ժողովրդի թեկուզ և շատ փոքր մի հատվա­ծի (հղփա­ցած, թալա­նած փողե­րով), բայց այն ու ամե­նայնիվ մեր ժողովրդի մի մասի կողմից դրսև­որվող հերթա­կան ամո­թա­լի երև­ույթի մասին: Երբ իբրև ժողովրդի մասին մտա­ծող որոշ քաղա­քա­կան ուժեր հայտա­րա­րում են իրենց կոնսո­լի­դա­ցիա­յի մասին, մի պահ ուրա­խա­նալ կարե­լի է, չէ որ դա այն է ինչ հիմա մեզ պետք է։ Ենթադրում ես, որ այդ կոնսո­լի­դա­ցիան հայ ժողովրդի միասնությունը խթա­նե­լու ու այս ծանր իրա­վի­ճա­կի դեմ պայքա­րե­լու ազգա­յին համախմբվա­ծության միտում ունի, սակայն այս ուժե­րը փորձում են համախմբվել, ոչ թե պետության և ազգին սպառնա­ցող այս ծանր դրությունից դուրս գալու (փրկվե­լու) համար, այլ ասել է թե հարմար իրա­վի­ճակ է գործող իշխա­նություննե­րին հարված հասցնե­լու և վերջի­նիս դիրքե­րը թուլացնե­լու, այն պարա­գա­յում, երբ մեզ առա­վել քան հարկա­վոր են վճռա­կան և ուժեղ իշխա­նություններ։ Իհարկե հարմար պահ է, քանի դեռ ձեր այս նենգ ծրագրին հակազդող հիմնա­կան ուժն այն է, որ հայ ժողո­վուրդը այլ ճակա­տում է կռիվ տալիս:

«Հարգե­լի՛» իրար թև թիկունք կանգնած հակա­պե­տա­կան ուժեր, հայ ժողո­վուրդը չի ներե­լու ձեզ այս դավա­ճա­նությունը սեփա­կան պետության և ազգի նկատմամբ, և ոչ ոք չի մոռա­ցել, թե ինչպես ոչ վաղ անցյա­լում ձեր քաղա­քա­կան հայրե­րը և դուք ինքներդ, հայոց պետության սուվե­րե­նությունը օտա­րին հանձնած, թալանչի­նե­րի այդ իշխա­նության դեմ պայքա­րող յուրա­քանչյուր ազնիվ քաղա­քա­ցու ԴԱՎԱՃԱՆ էիք անվա­նում, պատճա­ռա­բա­նությամբ, թե մենք պատե­րազմող երկիր ենք և յուրա­քանչյուր ցնցում կործա­նա­րար կլի­նի և միայն ընտրություննե­րով կարե­լի է իշխա­նություն փոխել, և հիմա, երբ այդ նույն պատե­րազմող երկրի գլխին թափվել է մի նոր ոչ պակաս մահա­բեր պատուհաս, դուք ճիգ եք անում համախմբվե­լու և քաղա­քա­կան ճղճիմ քաշքշուկնե­րի մեջ մխրճվե­լու:

Պարոնա՛յք, ձեր ձայնը գնա­լով փոքրա­նում է և այս վերջին ճիգն անգամ ի զորու չէ փրկել ձեզ այն անխուսա­փե­լի ապա­գա­յից, որտեղ դուք հայտնվել եք ձեզ արժա­նի աղբա­վայրում:

#Միասնա­կան_ժողո­վուրդ

#Հզոր_հայրե­նիք

#Սուվե­րեն_պետություն

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=168222301336077&id=106204910871150

Առնչվող Հոդվածներ