սոց ցանց

Մեր Թիկունքի Առնետները ու Պատերազմի Նոր Դասերը

Սուրեն Սահակյան

«Քանի որ էսօրվա ֆեյսբուքի հայկական տիրույթը անկումային տրամադրություններով էր աչքի ընկնում, պարտքս եմ համարում իմ հակառակ տրամադրվածությամբ կիսվել, ինչը, իհարկե, որոշ երևույթներ ստվերում են ու դրա մասին՝ վերջում։ Կներեք, որ երկար ա ստացվել մի քիչ։

Սկսեմ Փաշինյանի մարտակոչից։ Մեզնից ամեն մեկը առընչվել ա նրան, որ մենք, մեր հարազատները, ընկերնեը դիմել են զինկոմիսարիատ ու պատասխան ստացել, որ դեռ մարդ պետք չի։ Ու հանկարծ լսում ենք, որ Փաշինյանն ասում ա շատ կոնկրետ մարդիկ են պետք։ Էս երկու երևույթները շատ տրամաբանորեն կարելի ա բացատրել։ Նախ, կամավորներից բոլորը չեն, որ տիրապետում են ժամանակակից մարտերի օրենքներին ու կանոններին։ Ոնց ավագ ընկերներիցս մեկն ա ասում, հին ֆիդայիները միայն ավտոմատով առաջ գնալ գիտեն (սա, իհարկե, հումոր ա, գրոտեսկ)։ Էդ անվախ հերոսները մահը վաղուց հաղթել են մի 25-30 տարի առաջ ու իրենց համար պրոբլեմ չի հեռախոսով հանգիստ խոսելն առաջնագծից (ինչով կրակ են հրավիրում իրենց վրա), պրոբլեմ չեն տեսնում մի տեղ հավաքվել ու ծխել, երբ հակառակորդի ԱԹՍ-ները դրա վրա էլ ծրագրավորված են, որ մարդկային կուտակումներ տեսնեն ու իջնեն սպանելու։ Իրենք էլ 2016-ի ապրիլին ոգևորված պատմում էին, որ ժամկետային զինծառայողները կարգապահության, գրագետ կռվի դասեր կարող են տալ։ Ըստ իս, Փաշինյանի կոչը դրան էր ուղղված։ Ոչ թե թնդանոթի միս ա պետք, ոնց հակառակորդին, այլ ժամանակակից մարտին տիրապետող կարգապահ զինվորների կարիք կա։ Դրա համար էլ վերջին մեկ տարում զորացրվածների հավաք ա ու ոչ մի խուճապի բան չկա էստեղ։ Սա հնարավոր զոհերը նվազեցնելու, բանակն ավելի կարգապահ ու մոբիլ դարձնելու քայլ ա և ոչ մի ուրիշ այլ բան։

Անկումային տրամադրությունների հաջորդ առիթը մեր մարտավարական նահանջի լուրն էր։ Էդ նահանջն ընդամենը կես օր տևեց, բայց հասցրեց ֆեյսբուքահայությանը անհանգստացնել։ Մենք սովոր ենք միայն լավ լուրեր լսել, հակառակը մեզ ձեռք չի տալիս։ Եվ դա մեր պրոֆեսիոնալ բանակի շնորհքն ա։ Բանակի պրոֆեսիոնալության մասին ա խոսում նաև էդ նահանջը։ Առավոտից գրվում ու ասվում էր, որ սպասում ենք հարձակման և պատրաստ ենք դրան։ Հարձակման պատրաստ լինելը չի նշանակում միայն պատի նման կանգնել ու փոխադարձ կոտորել զմիմեանս։ Երեկոյան արդեն պարզ դարձավ նահանջի իմաստը։ Ադրբեջանցիք միջին վիճակագրական «ֆեյսբուքահայի» նման ոգևորությունից գլուխը կորցրեցին նահանջի փաստից ու վազեցին «հանձնած» դիրքերը գրավելու։ Քանի որ տեղանքը դաշտային ա, դա մեր հրետանուն հնարավորություն տվեց ջախջախել գրոհող հակառակորդին, որն 200 զոհ տալով մղկտալով հետ գնաց։ Հիմա հարց՝ ձեզ համար լավը ո՞րն էր, որ մենք դիրքերից տեղ չշարժվեինք ու ճակատ ճակատի կռվելով ու մեծ զոհերով պահեինք, թե՞ նահանջեինք ու տենց կոտորեինք թշնամուն։ Ես առաջարկում եմ էս հարցում էլ վստահել բանակին, առավել ևս, որ հազար անգամ հայտարարվեց, որ նահանջը մարտավարական ա։Իսկ ի՞նչն ա ի՛նձ անհանգստացնում։

Անհանգստացնում ա էն, որ քաղաքական ձախողած ժուլիկների մի խումբ գտավ, որ մեր գործերը վատ են ու սկսեց խուճապային տրամադրություններ տարածել, թե քանի Նիկոլը վարչապետ ա, մեր գործերը լավ չեն էլ լինելու։ Ցավալի ա, որ դրանում ներքաշում են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին (թե իբր մինչև Տոնոյանը չդառնա վարչապետ, ռուսները մեզ հետ չեն)։ Ու տականքության մասին իմ պատկերացումների շրջանակը լայնացավ։ Դա ինձ համար շատ ցավալի ա։ Էս վիճակում թիկունքում սենց առնետներ տեսնելը հեչ մխիթարական չի։ Նրանց տված վնասը չափելի չի ինձ համար։Մի ցավալի բան էլ կա։ Կապ չունի՝ մարդն ինչքան ա կարդացած, զարգացած, հարուստ, ինտելեկտուալ կամ չի կրում էս հատկանիշներից ոչ մեկը, կա մի խավ, որը առանց տիրոջ իրեն չի պատկերացնում։ Մինչև մի կայսրություն իրեն ճիպոտով տեղ չուղարկի, ինքը չի կարողանում լիարժեք ազատ կյանքով ապրել։ Այ նման մարդիկ էլ մեր սուվերենությունը սեփական կամոք նվիրաբերում են ժամանակի ուժեղին՝ ըստ ցանկության ու ճաշակի։ Մենք բարդ ժամանակներ ենք ապրում, երբ ստիպված ես ապրել սրանց կողքին, նույն օդն ու ճակատագիրը կիսել, բայց դե էդ ա, ինչ արած։ Սուվերենության ուժը էդ մարդիկ չեն էլ հասկանալու։ Դեռ պետք ա ուրախ լինենք, որ իրենց զավակները հասկանան։ Գոնե էն ժամանակ հասկանան, երբ տեսնեն էդ ուժը ու իրենց մանկապարտեզից ու դպրոցից բացատրվի, օրինակներով ցույց տրվի։ Շատ լավ կլինի, որ էս պատերազմը մի էդպիսի օրինակ դառնա։

Ու միևնույնն ա՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ »

Քանի որ էսօրվա ֆեյսբուքի հայկական տիրույթը անկումային տրամադրություններով էր աչքի ընկնում, պարտքս եմ համարում իմ հակառակ…

Posted by Suren Sahakyan on Monday, October 5, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *