24.7 C
Yerevan

Մի մեծ փուլ 2016-ին ավարտվեց ու մի մեծ փուլ սկսվեց:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պատե­րազմն այսօր չի սկսվել, այլ 2016-ից շարունակվում է՝ անկախ նրա­նից, թե ռազմա­ճա­կա­տում որ պահին է որքա­նով հանգիստ կամ անհանգիստ եղել:

Անհնար է հասկա­նալ այսօրվա պատե­րազմն առանց այս քառամյա շղթա­յի:

Ցավոք, 2016‑ի պատե­րազմը մենք այդպես էլ չհասկա­ցանք, չիմաստա­վո­րե­ցինք, մոռա­ցանք, անցանք առաջ՝ կարծես չի էլ եղել:

Մեզ թվաց, թե մի էպի­զոդ էր, պատա­հա­կա­նություն էր, ցավա­լի դեպք էր: Ավե­լին՝ կերանք ամե­նա հիմար կտե­րը, ամե­նա պարզունակ մանի­պուլյա­ցիա­նե­րի ենթարկվե­ցինք, և ըստ հին հայկա­կան ադա­թի փորձե­ցինք պատե­րազմի արդյունքնե­րը վերա­ծել ներքա­ղա­քա­կան մանր բազառնե­րի առարկա­յի:

Գոնե հիմա՝ ուշացմամբ, երևի շատե­րը կհասկա­նան, թե ինչ զարհուրե­լի տխմա­րություն էր 800 հեկտա­րի մասին քարոզչկա­կան պարզունակ հնա­րի հետև­ից գնա­լը:

Պարտության քարո­զին հավա­տա­լը: Ներքին կռվի թեմա սարքե­լը պատե­րազմը: Նաև 2020- հուլի­սը 2016‑ի ապրի­լի­նի հակադրե­լը: Գոնե հիմա մանուկնե­րի հանրությունից, պետք է փորձենք դառնալ հասուննե­րի հանրության: Ծանր գնով, բայց պատե­րազմը պետք է հասունացնի մեզ: Պետք է հասկա­նա­յինք ժամա­նա­կին, որ 2016-ից Հայաստանն ու Արցա­խը հայտնվե­ցին մերձա­վո­րարև­ելյան անկա­յութան ազդե­ցոթյան գոտում: Որ Արցախյան հարցի արթնա­ցումն այդքան տարի հարա­բե­րա­կան դադա­րից հետո, պատա­հա­կա­նություն չէր, այլ տարա­ծաշրջա­նա­յին մեծ գործը­թա­ցի մաս:

Հիմա արդեն նյութա­կան տեսա­նե­լի է շատե­րի համար կապը Մերձա­վոր Արև­ելքի հետ: Բայց երբ դեռ 4 տարի առաջ մի քանի հոգի դրա մասին ասում էինք՝ նայում էին, կարծես, այլմո­լո­րո­կա­յիննե­րի:

Պետք է հասկա­նա­յինք, ժամա­նա­կին, որ կապ չունի ով է Հայաստա­նում իշխա­նության ամեն տվյալ պահին: Մեծ տրա­մա­բա­նությունն Արցա­խի շուրջ դրա­նից չի փոխվում:

Երեկ Սերժն էր, էսօր Նիկոլն է: Դա փոխում է կարև­որ դետալներ, բայց ոչ խնդրի էությունը: Հիմա գոնե այսքա­նը հասկա­նանք՝ որպես առա­ջին քայլ՝ մնա­ցա­ծին գալու համար:

Վերա­դարձ նախկի­նին չի լինե­լու:

Մի մեծ փուլ 2016-ին ավարտվեց ու մի մեծ փուլ սկսվեց:

Դեն նետեք հին տիկե­րը, որոց մեջ նոր գինի չի լցվե­լու:

Ներքին քաղա­քա­կա­նության ժամա­նակն ավարտվել է: Կամ դու Հայաստա­նի կողմից ես, կամ չե՛ս:

Մնա­ցած գույներն ու երանգնե­րը կարև­որ չեն:

https://www.facebook.com/ustahrant/posts/10224051150970819

Առնչվող Հոդվածներ