Հայաստան

Ահա թե ինչու՝ հաղթելո՛ւ ենք

Արայիկ Մկրտումյան

Սա զուտ հայրենասիրական ցանկություն չի այլ գիտական հիմնավորում

1. Ազգային նպատակ՝

Ցանկացած պետություն փորձում է իր քաղաքականությունը կառուցել հիմնելով իր հասարակության արժեհամակարգի ու նպատակի վրա։ Իսկ մենք ուղղակի խառը հասարակություն չենք։ Մենք կայացած ազգ ենք ու ամեն ինչի մասին ունենք հստակ ձևավորված և՛ փորձ, և՛ հիշողություն, և՛ տրամաբանական պատկերացում։

Հաղթանակը մեզ համար ոչ թե ցանկություն ու անհասկանալի երազանք է, այլ հստակ ձևավորված ու գիտակցված ծրագիր։ Մենք դարերով պատերազմել ենք ու շատ շատ անգամ ենք հաղթել ու գիտենք պատերազմում հաղթելու մեր կամքը գիտակցված է ու հիմնավորված։ Ուզում եք հավատացեք ուզում եք ոչ, բայց ամեն ինչ սկսվում է գիտակցումից։

2.Ռազմական ավանդույթ

Հայոց պատմությանը շատ թե քիչ ծանոթ ամեն մեկը գիտի, որ գրեթե չկա մի սերունդ որ պատերազմ տեսած չլինի։ Ու այդպես է եղել հազարամյակներով։ Հայ ժողովուրդը ռազմի հսկայական փորձ ունի, պատերազմելու ահռելի տոկունություն, մարտնչելու ավանդույթներ։ Մենք ունենք զենքի ու պատերազմի հարուստ փորձ, մենք ունեցել ենք պատերազմի աստվածություն, լեգենդներ, առասպել, էպոս։ Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը հրով ու սրով անցած է։ Պատերազմի առումով մենք ունենք պատերազմելուն պատրաստ ազգային հոգեբանություն։ Իսկ դա անփոխարինելի է, երբ գիտես, որ վերջին մի քանի հազար տարում քո նախնիները հաղթել են, քո հայրը հաղթել է ու դու ուղղակի չհաղթելու տարբերակ չունես, որովհետև ինքդ էլ հաղթանակի ծնունդ ես։ Ու այսօր, ինչպես և միշտ, թշնամուն ընդառաջ է ելել հայրենապաշտ զինվորը ոչ թե վարձու մարդասպանը։

3.Պետական կառավարման ավանդույթ

Հայ ժողովուրդը վերջին հինգ հազար տարում հասցրել է ունենալ տարբեր արքայատոհմեր, կայսրություն, իշխանապետություններ, ունեցել է տարբեր կառավարման համակարգեր՝ արքայից մինչև գյուղապետ։ Հայ ժողովուրդը ունի ինքն իրեն կառավարելու ու ինքնակազմակերպելու հազարամյակներով ձևավորված փորձ ու հստակ գիտի, թե երբ, ինչ, ինչպես և ինչու։ Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Պապի, Դավիթ Բեկի սերունդները հսկա են փոշեհատիկ քոչվորի մոտ:

Սա մի անգին բան է, որով հիմա հաշված ազգեր կարող են հպարտանալ։

4.Տնտեսական անցյալ ու հիշողություն

Իր զարգացման ու կայացման ճանապարհին հայ ժողովուրդը հիրավի առասպելական ջանքերով դրախտ է դարձրել իր հայրենիքը։ Նա քարից կյանք է քանդակել ու ջրին ստիպել է երգել։ Նա սովորել է, թե ինչպես փայտից ու քարից կրակ ստանալ, ինչպես ծառ տնկել, ցորեն աճեցնել, տուն կառուցել։ Ու կառուցել է դարերով, կառուցել ու կառուցել։ Երբեք չի ավերել, որովհետև արարողի հոգեբանությունն ուրիշ է, նա չի կարող քանդել, այլ միայն կառուցել։ Նա գիտի աշխատանքի արժեքը ու գիտե, թե ինչպես խոսել բնության հետ։ Նա գիտի իր աշխատանքի արժեքը ու տիտանական ջանքով է պաշտպանում այն։

5. Գիտական հիմք

Հայ գիտական մտքի մասին կարելի է անվերջ խոսել, բայց կարճ կկապեմ։ Առանց հայ գիտնականների, աշխարհը շատ ավելի դժգույն ու աղոտ կլիներ։ Հայ ժողովուրդը դարերով է իր երկնահաս մտքերը երկնել ու նա աշխարհին ու իրեն մոտենում է ըմբռնումով ու արդարացված։ Նա ապրում է հանդարտության ու փոխըմբռնման մեջ և՛ իր, և՛ տիեզեքի հետ։

6. Մշակութաստեղծ հոգի

Կա՞ աշխարհում մեկը, ով չգիտի, որ հայը իր բնույթով արարիչ է։ Կա՞ մեկը ով չիմանա հայոց անեզր մշակույթի օվկիանի մասին։ Կա՞ մեկը ով կասկածում է, որ հայոց մշակույթը տիեզերքի պես խորն է։ Այդ մշակույթը ստիպել է քարից տաճար ստանալ, եղեգին ստիպել է երգել, փայտին՝ կարկաչել, հողին՝ կանաչել…..ո՞րն ասեմ։ Մի՞թե կա մեկը ով կասկածում է, որ հայոց մշակույթը կթողնի որ անհիշատակ քոչվորը հաղթի իրեն։ Մեզ այսօր իրենց սրբազան ու անտեսանելի վահանով են պաշտպանում Նարեկացին, Կոմիտասը, Մաշտոցը, Թումանյանը և հազար հազար այլ հայ մշակույթի սրբեր։ Մեզ պաշտպանում է այն հայ երիտասարդ տղայի վեպը ու այն աղջկա հրաշագեղ բանաստեղծությունը։

Շատ բան կարելի է ասել, բայց թերևս այսքանով սահմանափակվեմ։

Իսկ ո՞վ է մեր թշնամին։Անհասցե ու անհիշատակ մեկը։ Նա ոչինչ չի ժառանգել ու ոչինչ չի թողնելու։ Հողմի նման կատաղի է ու հողմի նման անիմաստ։ Բայց նա չի հասկանում, որ իր դեմ ոչ միայն հայ զինվորն է, այլև ողջ հայ ժողովուրդն ու հայոց հազարամյա դարերը։

Մենք շատ վաղուց ենք հաղթել։ Հիմա ժամանակն է մի պահ կտրվել արարելուց ու վտարել այս անիմաստներին մեր հայրենիքից։ Մեր՝ ժամանակի պես հին ու մոր պես թանկ հայրենիքը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *