13.5 C
Yerevan

Պետություն-հասա­րա­կություն-քաղա­քա­ցի

Էդմոն Վարդա­նեան

Պետության կայացմանն ու հզո­րացմանն ուղղված գործո­ղություննե­րում չափա­զանց կարեւոր են ե՛ւ անհատ քաղա­քա­ցու, ե՛ւ հասա­րա­կության կողմից ներդրված ջանքե­րը, ինչպես միացյալ, այնպես էլ առանձին-առանձին վերցված: 

Ամեն քաղա­քա­ցի ինքնին հանդի­սա­նում է հասա­րա­կության միկրո­հա­յե­լին, իսկ ողջ հասա­րա­կությունն իր մեջ կենտրո­նացնում է իր անհատնե­րի միացյալ ջանքե­րը, եւ որքան կայա­ցած է անհատ քաղա­քա­ցին, այնքան ավե­լի կայուն ու զարգա­ցած է հասա­րա­կությունը, եւ հակա­ռա­կը՝ որքան ավե­լի կայուն ու զարգա­ցած է հասա­րա­կությունը, այնքան ավե­լի ուժեղ և ինքնավստահ է քաղա­քա­ցին:

Այլ կերպ անհնար է:

Իհարկե կան բացա­ռություններ, երբ ուժեղ հասա­րա­կությունն ունի թույլ անհատներ, եւ երբ թույլ հասա­րա­կության մեջ նկատվում են ուժեղ քաղա­քա­ցի­ներ: Թե մեկ ու թե մյուս դեպքում հնա­րա­վոր է ե՛ւուժե­ղացնել, ե՛ւ թուլացնել, ինչպես անհա­տին, այնպես էլ հասա­րա­կությա­նը:

Այստեղ երեւան է գալիս պետության գործո­նը:

Պետությունը, որպես կազմա­կերպիչ ու վերահսկող ուժ, պիտի մշտա­պես ուշադրության կենտրո­նում պահի քաղա­քա­ցու ու հասա­րա­կության համա­չափ զարգա­ցումը, որը հնա­րա­վո­րություն կտա մշտա­պես թարմ ուժե­րով լիցքա­վո­րելու պետա­կան ու հասա­րա­րա­կա­կան բոլոր մարմիննե­րը, որոնց համա­չափ ու հավա­սա­րակշռված աշխա­տանքի արդյունքը կայա­ցած եւ ուժեղ պետությունն է:

Եթե խախտվում է այս ուղե­գի­ծը, ապա այն վաղ թե ուշ հանգեցնում է ծանրության կենտրո­նի՝ բացա­սա­կան դաշտի տեղա­փոխմանը, ինչն էլ իր հերթին դանդաղ կաթվա­ծա­հար է անում պետությա­նը, հասա­րա­կությա­նը, քաղա­քա­ցուն:

Անդրա­դառնանք այն հարցին, թե ինչո՛վ է պայմա­նա­վորված քաղա­քա­ցու կողմից պետության կայացմանն ու հզո­րացմանն ուղղված գործո­ղություննե­րի մոտի­վա­ցիան կամ անգործությունը:

Հարցն ըստ իս հիմա առա­վել քան կարեւոր է, երբ գլո­բա­լիա­զա­ցիա­յի հետեւանքով կատարվող ինֆորմա­ցիոն խառնաշփո­թը, հասա­րա­կա­կան «ակսե­լե­րա­ցիան» կարող է ձեւավո­րել է հիբրի­դա­յին հասա­րա­կություն և անկա­յուն քաղա­քա­ցի, ով ըստ էության ոչ միայն չի կարո­ղա­նում ռեա­լի­զա­նալ անձնա­կան կյանքում, այլեւ դուրս է մնում հասա­րա­կա­կան միա­վո­րումից ու չի մասնակցում պետա­կա­նա­շի­նությա­նը:

«Նոր ճշմարտության համար չկա առա­վել վտանգա­վոր ոչինչ, քան հին մոլո­րությունը»,- ասում էր գերմա­նա­ցի բանաստեղծ և փիլի­սո­փա Գյո­թեն:

Պետության հանդեպ քաղա­քա­ցու վերա­բերմունքն ուղիղ համե­մա­տա­կան է հասա­րա­կության հանդեպ պետության վերա­բերմունքին:

Քաղա­քա­ցին կարող է մեծ հիասթա­փություն կրել ու կորցնել վստա­հությունը հասա­րա­կության եւ պետության հանդեպ եւ, ընդհա­կա­ռա­կը, քաղա­քա­ցին կարող է իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել պետության կայացման գործում:

Բայց մեր ժամա­նակնե­րի խնդիրնե­րից մեկն էլ այն է, որ շատ հաճախ անհատ քաղա­քա­ցի­նե­րը, որոնք ի վիճա­կի են հրաշքներ գործելու, մեկուսացված վիճա­կում են. նրանք չեն հավա­տում հասա­րա­կությա­նը, չեն վստա­հում պետությա­նը, նրանց մեջ հովա­նա­վոր ու պաշտպան չեն տեսնում ու գտնում եւ հայտնվում են նեյտրալ դիտորդի կարգա­վի­ճա­կում (ավե­լի վատ սցե­նա­րում քաղա­քա­ցին սկսում է գիտակցա­բար կամ ենթա­գի­տակցա­բար վնա­սել հասա­րա­կությանն ու պետությա­նը — ավե­լի լայն շրջա­նակնե­րում այդ անհատնե­րի գործո­ղություններն ավե­լի հայտնի են «հանցա­գործություն» տերմի­նով):

Իրա­կա­նում սուբպա­սիո­նա­րության էությունն ավե­լի խորը արմատներ ունի: Դեռևս Երկրորդ Համաշխարհա­յինՊատե­րազմից հետո սկսված գիտա­կան ուսումնա­սի­րություննե­րից ոմանք ունեին մի պարզ նպա­տակ՝ պարզել ազգա­յին, պետա­կան, հասա­րա­կա­կան հոգե­բա­նությունը, դրա վրա ազդող գործոններն ու դրանց տանող ուղի­նե­րի մշա­կումը:

Ազգագրա­կան եւ սոցիալ-մշա­կութա­յին-մարդա­բա­նա­կան տվյալնե­րը հնա­րա­վո­րություն են տալիս հասա­րա­կությանն ու պետությա­նը տանել ցանկա­ցած ուղիով՝ դրա համար կիրա­ռե­լով տարբեր տեսա­կի մանի­պուլյա­ցիա­ներ:

Քաղա­քա­ցի-հասա­րա­կություն-պետություն եռանկյունու փոխ-համա­ձայնության ու փոխ-օգնության բացերն ու առա­վե­լություննե­րը պարզե­լը մնում են մի շարք խոշոր ու կենտրո­նացված երկրնե­րի ուշադրության կենտրո­նում:

Հասա­րա­կա­գի­տությունն ունի ոսկե արտա­հայտություն՝ «Ներքեւում չեն ուզում, վերեւում՝ չեն կարո­ղա­նում»:

Իսկ ինչպե՞ս անել, որ ներքեւում (հասա­րա­կություն ու քաղա­քա­ցի) ցանկա­նան, իսկ «վերեւում» (պետա­կան կառա­վա­րում) կարո­ղա­նան:

Այսինքն՝ ինչպե՞ս անել, որ պետության ու քաղա­քա­ցու միջեւ կապը լինի ամուր և հաստատ, որ քաղա­քա­ցին անշա­հախնդիր կերպով ցանկանա մասնա­կից լինել պետության կայացմանն ու հզո­րացմա­նը:

Ցավոք այս հարցը ՀՀում ոչ միայն պատշաճ ուշադրության չի արժա­նա­ցել ցայսօր, այլեւ մշտա­պես հետին պլան է մղված եղել:

Հանցա­գործ ռեժիմնե­րի առկա­յությունն ու նրանց գործո­ղություննե­րի հետեւանքով առա­ջա­ցած ճահի­ճը նկա­տե­լի է եւ այժմ:

Հիմա շարքա­յին քաղա­քա­ցին չի հավա­տում, թե իրեն հնա­րա­վո­րություն է ընձեռնվե­լու մասնակցել պետա­կա­նա­շի­նությա­նը, քանի որ անկա­խա­ցումից ի վեր քաղա­քա­ցին պետության կառա­վա­րիչնե­րի համար եղել է շահա­գործման օբյեկտ ու նրա մասնակցությունը պետա­կա­նա­շի­նությա­նը, արտա­հայտվել է միայն նախա­գա­հա­կան, խորհրդա­րա­նա­կան կամ այլ ընտրություննե­րի ժամա­նակ, ընդ որում՝ նրան ստի­պել են, վախեցրել ու կաշա­ռել:

Նման պայմաննե­րում ՀՀն տասնամյակներ է ապրել ու այժմ հասկա­նա­լի է, թե ինչո՛ւ «ներքեւում չեն ուզում»: 

Այն ուժը, որ կկա­րո­ղա­նա առա­ջադրել Հայոց Պետության հզո­րացման գործին լծա­կից դարձնե­լու կարո­ղությունը, կարո­ղունա­կությունը և հանձնա­ռությունը բոլոր այն անհատնե­րի, շրջա­նակնե­րի և խմբա­վո­րումնե­րի, որոնք փնտրում են իրենց ներուժը լիարժեք նվի­րա­բե­րե­լու ազգա­յին ծառա­յության այն անսա­կարկ ու անկա­շառ ասպա­րե­զը, որ վեր է հատվա­ծա­կան ու մասնա­կի շահախնդրություննե­րից, կդառնա մի երեւույթ, որն իր վրա կվերցնի լրացնե­լու հասա­րա­կության, պետության, քաղա­քա­ցու կողմից թույլ տրված բացերն ու վրի­պումնե­րը:

Անշուշտ այս հարցե­րը մեկ-կամ երկու տարում լուծվող չեն, քանի որ այս անմխի­թար իրա­վի­ճա­կը ձեւավորվել է շատ երկար ժամա­նա­կա­հատվա­ծում եւ, ըստ դրա էլ, լուծումը ակնթարթա­յին լինել չի կարող:

Ամեն ինչից բացի, պետք է մշա­պես հիշել այս ոսկե կանո­նը՝

«Պետության համար ամե­նավտանգա­վոր երեւույթը բարձր մոտի­վա­ցիա ու ցածր որա­կա­վո­րում ունե­ցող մարդն է»:

Առնչվող Հոդվածներ