13.5 C
Yerevan

Առա­ջին Հանրա­պե­տության փորձը, ձեռքբե­րումնե­րը և ձախո­ղումնե­րը մեզ դասեր են տալիս. նախա­գա­հի ուղերձը

Առա­ջին Հանրա­պե­տության փորձը, ձեռքբե­րումնե­րը և ձախո­ղումնե­րը մեզ դասեր են տալիս. ՀՀ նախա­գա­հի ուղերձը

Սիրե­լի հայրե­նա­կիցներ,

Այսօր նշում ենք Հանրա­պե­տության տոնը՝ Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության հիմնադրման տարե­դարձը:
Հայոց պետա­կա­նությունը վերա­կանգնվեց միջազգա­յին բարդա­գույն իրադրության պայմաննե­րում, երբ դեռ մոլեգնում էր Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը, որի ամե­նաարյունա­լի ճակատնե­րից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արև­ելյան մասե­րով:
Պատե­րազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղա­հա­նել և կոտո­րել էր միլիո­նա­վոր հայե­րի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը:
Այս օրհա­սա­կան պայմաննե­րում, թուրք նվա­ճողնե­րի դեմ Սարդա­րա­պա­տի, Բաշ Ապա­րա­նի և Ղարա­քի­լի­սիա­յի հերո­սա­մարտե­րից հետո, 1918թ. մայի­սի 28-ին հռչակվեց Հայաստա­նի անկա­խությունը:
Առա­ջին Հանրա­պե­տության պատմա­կան նշա­նա­կությունը անգնա­հա­տե­լի է:
Կիլիկյան Հայոց թագա­վո­րության անկումից ավե­լի քան 500 տարի անց վերա­կանգնվեց հայոց պետա­կա­նությունը: Դա սերունդնե­րի երա­զանքն էր և ազգա­յին-ազա­տագրա­կան դարա­վոր պայքա­րի արդյունքը:
Երկրում ստեղծվեց բազմա­կուսակցա­կան դեմոկրա­տա­կան կառա­վարման համա­կարգ, հաստատվե­ցին քաղա­քա­ցիա­կան ազա­տություններ, հավա­սար ընտրա­կան իրա­վունքներ, այդ թվում՝ կանանց:
Սկիզբ դրվեց պետա­կան շինա­րա­րությա­նը, զարկ տրվեց լուսա­վո­րությա­նը, գիտությանն ու կրթությա­նը:
Ամեն կողմից Հայրե­նիք շտա­պե­ցին կարող ուժեր՝ իրենց ծառա­յությունը մատուցե­լու նորանկախ պետությա­նը:
Հայաստա­նը դարձավ միջազգա­յին սուբյեկտ, հաստատվե­ցին արտա­քին կապեր, մի շարք երկրնե­րում նշա­նակվե­ցին Հայաստա­նի դեսպաններ և ներկա­յա­ցուցիչներ:
Անկախ և միացյալ Հայաստա­նի ստեղծման նպա­տա­կը, որը 1919թ. մայի­սի 28-ին արձա­նագրվեց նաև Խորհրդա­րա­նի որոշման տեսքով, խտա­ցումն էր ազգա­յին դարա­վոր պայքա­րի և գաղա­փա­րա­խո­սության, ինչպես նաև ելնում էր ժամա­նա­կի աշխարհա­քա­ղա­քա­կա­նությունից, որի արդյունքը եղավ 1920թ. օգոստո­սի 10‑ի Սևրի պայմա­նա­գի­րը:
Առա­ջին Հանրա­պե­տության փորձը, ձեռքբե­րումնե­րը և ձախո­ղումնե­րը մեզ դասեր են տալիս: Ամե­նա­մեծ դասը սեփա­կան ուժե­րի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնե­լու համար՝ ազգա­յին գերա­գույն նպա­տակ ձևա­վո­րե­լը և դրա շուրջը համախմբվե­լը:
Մեր ժողովրդի ապա­հով, անվտանգ ու բարե­կե­ցիկ ապա­գա­յի երաշխի­քը պետք է լինի Հայաստա­նի որպես հայության համար աշխարհա­քա­ղա­քա­կան ելա­կենտրո­նի գաղա­փա­րա­խո­սության իրա­գործումը:
Երկար դարեր մեզ միա­վո­րել և ուղեկցել է միասնա­կան Հայրե­նի­քի գաղա­փա­րը, որ փոխանցվում է սերնդից սերունդ:
Այն մեր ազգա­յին մեծ ուխտն է, մեր քաղա­քա­կան և պատմա­կան ժառանգությունը:
Մեր օրե­րում դա դրսև­որվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնության տեսքով: Ղարա­բաղյան հիմնախնդրի խաղաղ և արդա­րա­ցի լուծման և Հայոց ցեղասպա­նության ճանաչման և նրա հետև­անքնե­րի վերացման հարցե­րը տեղա­վորվում են հենց այդ հասկա­ցության մեջ:
Մարդկության պատմա­կան փորձը մեզ ուսա­նում է, որ գործնա­կան քաղա­քա­կա­նությունը վարվում է ըստ այդ պահին առկա պայմաննե­րի և հնա­րա­վո­րություննե­րի, սակայն ազգա­յին գերա­գույն նպա­տա­կը շարժիչ ուժն է ազգի առա­ջընթա­ցի և հաջո­ղության:
100 տարի առաջ այդ նպա­տա­կը մտքում և զենքը ձեռքնե­րին մեր նախնի­ներն անձնվեր պայքա­րում էին Հայաստա­նի փրկության և անկա­խության համար:
1991թ. անկա­խությունից հետո Հայաստա­նը աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը: Ներկա և հաջորդ սերունդնե­րի պարտքն է կերտել կայուն, զարգա­ցած և միասնա­կան Հայրե­նիք, որն իր հովա­նու տակ կառնի ողջ հայ ժողովրդին:
Կեցցե՛ Մայի­սի 28‑ը՝ Հայոց պետա­կա­նության վերա­կանգնման օրը:
Կեցցե՛ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը:
Կեցցե՛ Արցա­խի Հանրա­պե­տությունը:
Կեցցե՛ համայն հայ ժողո­վուրդը:
Փա՛ռք հանուն Հայրե­նի­քի բոլոր ընկածնե­րին:
Աստված պահա­պան բոլո­րիս»:

Առնչվող Հոդվածներ