13.5 C
Yerevan

« Կալիֆորնիո հայությունը եւս մեկ պարտություն կրեց, »

Հանրա­ծա­նօթ մտաւո­րա­կան դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան իր էջով կը գրէ:

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Կալիֆորնիո հայությունը եւս մեկ պարտություն կրեց, կրկնա­կի անգամ հաստա­տե­լով, ԱՄՆ‑ի թրքա­մետ քաղա­քա­կա­նությունը, որ Թուրքիո շահե­րը պաշտպա­նե­լը գերա­դա­սե­լի է իր քաղա­քա­ցի­նե­րի իրա­վունքնե­րից։

Նահանգա­պետ Կեվըն Նյուսը­մի Մայիս 26-արգելքը Համբիկ Սասունեա­նի ազատ արձակման դեմ ուղղա­կի զայրա­ցուցիչ է, հատկա­պես այն որա­կա­վո­րումով, որը իր մերժումի հիմնա­կան պատճառն է համա­րում եւ որը հետեւյալն է՝ «Գտնում եմ, որ Սասունյան դեռ վտանգա­վոր է հասա­րա­կության համար»։

Ուզում եմ հարցնել, նահանգա­պե­տին, թէ այդ ո՞ր հասա­րա­կության մասին է խոսում։ Այն հասա­րա­կության, ուր մարդ սպա­նե­լը ամե­նօրյա եղե­լություն է, ուր անգամ մանկա­պարտեզնե­րում, դպրոցնե­րում, առեւտրի կենտրոննե­րում, բացօթյա համերգնե­րում ու հավա­քա­տե­ղի­նե­րում կատարվող մասսա­յա­կան սպա­նություննե­րը այլեւս սովո­րա­կան երեւույթ են, ուր երե­խա եւ անչա­փա­հասներ բռնա­բա­րող ու սպա­նողնե­րը ազատ են արձակվում, բանտում իրենց օրի­նա­վոր պահե­լու վարքից ելնե­լով։

Համբիկ Սասունեան արդեն 36 տարի հաստա­տում է իր օրի­նա­կե­լի վարքը բանտի պատե­րից ներս։ Իր կյանքի ամե­նէն արժէ­քա­վոր տարի­նե­րը ազա­տազրկման մեջ անցրած այս հայորդին, առանց ընկճվե­լու տանում է իր անարդա­րա­ցի պատի­ժը, հույսը չկտրե­լով ամե­րիկյան արդա­րա­դա­տությունից։ Այն արդա­րա­դա­տությունից, որն այս դեպքում թուրքիա­յին է ծառա­յում։

Այս մերժումից ավե­լի անընդունե­լին այսօրվա համա­ճա­րա­կի արգելքն է, որը բողո­քի ցույց կազմա­կերպե­լու եւ Սասունեա­նի իրա­վունքի ոտնա­հարման հարցը միջազգայնացնե­լու իրա­վունք չի տալիս մեզ։

Ըստ Սասունեա­նի պաշտպան հանձնախմբի տեղե­կության, միայն երեք տարի հետո կարե­լի է կրկին բողո­քարկել, իսկ մինչ այդ կարծում եմ մեր նահանգա­պե­տը պիտի մտա­ծի թէ ինչպէ՞ս կրկին շահի հայ համայնքի ընտրության ձայնը, անշուշտ եթէ համայնքը մինչ այդ չմո­ռա­նա նրա այս անարդար վճի­ռը։

Կարծում եմ ողջ հայությամբ բողո­քե­լու ենք ընդհանրա­պես այս եւ նախորդնե­րի որո­շումնե­րին, որոնք ինչպես տեսնում ենք հանուն թուրքիո հարա­բե­րության ոտնա­հա­րում են հայ բանտարկյա­լի մարդկա­յին իրա­վունքնե­րը։

Ես երկար տարի­ներ Համբի­կի հետ նամա­կագրություն եմ ունե­ցել եւ սրբությամբ պահում եմ իր նամակնե­րը, ուր անկեղծո­րեն պատմում է իր ընտա­նի­քի, իր նախա­սի­րություննե­րի եւ հատկա­պես իր ոգու մասին։ Ահա մի քանի տող հաստա­տե­լու համար իր մաքրա­մա­քուր, պարզունակ էությունը։

«Ծնած եմ Լիբանան1–1‑1963ին, բայց ոչ ոք վստահ է ճիշտ օրին։ Տան մէջ ծնած եմ հիւանդա­նոց ծնե­լու ծախսե­րը հոգա­լու դրամ չունե­նա­լով։

Աղքատ ընտա­նիք ունե­ցած եմ՝ հայրըս տարին ինչ-որ մի քանի ամիս հազիվ կաշխա­տէր, տան բոլոր գործը մօրըս ուսին էր, 3եղբայրներս եւ 2քոյրերս 8–10 տարե­կան հասա­կին սկսած ենք գործի, բոլորս ալ դպրո­ցը ցքած ենք 7–8 դասա­րա­նին. »։

Դուք կտեսնեք նաեւ իր նամա­կի պատճէն իր ստո­րագրությամբ։

Տեղադրե­լու եմ նաեւ մեր մեծա­գույն աստղա­գետ-գիտնա­կան Գրի­գոր Գուրզադյա­նի Համբի­կին ուղղած նամա­կից մի մեջբե­րում, հասկա­նա­լու համար թէ մեծություննե­րը ինչպես են ընկա­լում իրա­վի­ճակնե­րը։

Ես Գուրզադյա­նին պատմել էի Համբի­կի մասին, ցույց տվել իր նամակնե­րը եւ մեծ գիտնա­կա­նը 1989թ, 13 Օգոստո­սին Քորնեյլ համալսա­րա­նից մի նամակ էր ուղարկել ինձ Համբի­կին հանձնե­լու համար։ Այդ նամա­կի պատճեն ես անմի­ջա­պես ուղարկե­ցի Համբի­կին, օրի­նա­կա­նը պահե­լով, չվստա­հե­լով նամա­կա­տան օրի­նա­պա­հությա­նը։

Ահա մի քանի մեջբե­րում՝.

«Սիրե­լի Համբիկ,

Ես արդեն գիտեմ Ձեր պատմությունը ու Ձեզ վիճակված ճակա­տա­գիըը։ Բայց գիտեմ նաեւ, որ այս տարա­փո­փոխ աշխարհի այս աստղա­լից երկնքի տակ մարդը չպետք է վհատվի, երբեք։ Առա­վել եւ բոլո­րո­վին երի­տա­սարդ մարդը, որի կյանքը առջեւում է եւ հույսը մեծ։ Սխրանք է անշուշտ հանուն վեհ նպա­տա­կի ու մեծ գաղա­փա­րի գնալ խելացնոր քայլի, բայց առա­վել սխրանք պետք է դառնա ապրե­լու, հարա­տեւե­լու տենչը»։

Հետո գրում է՝«Ես պարզե­ցի, որ դուք մենակ չեք, ունեք բարե­կամներ։ Դրա ապա­ցույցնե­րից մեկն էլ այս նամակն է, որ ես գրում եմ Ձեզ սիրով՝ Ձեր հանդեպ այնքան բարի ու հոգա­տար իմ շատ սիրե­լի Մարի Ռոզի հորդո­րանքով։

Չեմ ուզում երկա­րացնել, ցանկա­նում եմ Ձեզ համբե­րություն, կորով, ուշի­մություն։ Հիշեք, որ մեր հանճա­րեղ պոե­տը՝ Եղի­շէ Չարենցը դեպքե­րի բերումով նույնպես բանտ ընկավ ու թողեց սերունդնե­րին մի սքանչե­լի գործ՝ նկա­րագրությունը բանտում ապրած իր կյանքի։ Դրա­նով էլ դարձավ անմահ։

Լավա­գույն ցանկություննե­րով

Ձեր Գ․ Գուրզադյան»:

Առնչվող Հոդվածներ