24.2 C
Yerevan

Պետք Է Նպաստել, Որ Հայ-Ադրբե­ջա­նա­կան Պայմա­նա­գի­րը Ստո­րագրվի, Վավե­րա­ցում Անցնի Եվ Մտնի Ուժի Մեջ

Ադրբե­ջա­նում Հայաստա­նը «վաղնջա­կան ադրբե­ջա­նա­կան հող» է անվանված դեռեւս 1991թ․ հոկտեմբե­րի 18-ին ընդունված «Պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին» սահմա­նադրա­կան ակտով։

Մուղնի

Ադրբե­ջա­նա­գետ Տաթեւիկ Հայրա­պետյա­նը անդրա­դարձել է Ադրբե­ջա­նի հանրակրթա­կան դպրոցնե­րում Հայաստա­նի պատմության խեղաթյուրմա­նը եւ դասագրքից մեջբե­րել․ «Հայկա­կան ԽՍՀ‑ն ստեղծվել է պատմա­կան ադրբե­ջա­նա­կան հողե­րի արևմտյան մասում: Հետա­գա­յում Մոսկվա­յի ղեկա­վա­րությունը Ադրբե­ջա­նա­կան ԽՍՀ-ին պատկա­նող հողե­րի մի մասը, ներառյալ Շարուր-Դերե­լա­յա­զը և Արևմտյան Զանգե­զուրը, փոխանցեց Հայկա­կան ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբե­ջա­նը բաժանվեց Նախիջև­ա­նից: Մեր հայրե­նա­կիցնե­րը, որոնք բռնի կերպով տեղա­հանվել էին իրենց պապե­նա­կան հողե­րից, հետա­գա­յում ձևա­վո­րե­ցին Արևմտյան Ադրբե­ջա­նի համայնքը: Այս համայնքը միջազգա­յին կազմա­կերպություննե­րում պաշտպա­նում է Արևմտյան Ադրբե­ջա­նում մեր պատմա­կան ժառանգության պահպա­նումը և տեղա­հանված բնակչության իրա­վունքնե­րը: Նրանք շարունա­կում են պայքա­րել իրենց հայրե­նիք վերա­դառնա­լու համար»։

Նա գրել է, որ դա «կոչվում է ադրբե­ջա­նա­կան զավթո­ղա­կան ծրագրի ներա­ռում կրթա­կան համա­կարգում, մի ողջ սերունդ է մեծա­նում՝ մտա­ծե­լով, թե իր հարեւա­նությամբ գտնվող Հայաստա­նը, իբր, իր «հայրե­նիքն է»։

Ինչ վերա­բե­րում է Ադրբե­ջա­նում պատմության նենգա­փո­խումնե­րին, ապա այստեղ առարկե­լիք չկա։ Բայց ադրբե­ջա­նա­գե­տի գրա­ռումից տպա­վո­րություն է ստեղծվում, թե դա սկսվել է 2024 թվա­կա­նից։ Մինչդեռ իրա­կա­նություն է, որ Ադրբե­ջա­նում Հայաստա­նը «վաղնջա­կան ադրբե­ջա­նա­կան հող» է անվանված դեռեւս 1991թ․ հոկտեմբե­րի 18-ին ընդունված «Պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին» սահմա­նադրա­կան ակտով։

Տաթեւիկ Հայրա­պետյա­նը մասնա­գի­տությամբ պատմա­բան է, ԵրՊՀ-ում դասա­խո­սում է 2016թ․-ից,  2018-ին «Ելք» դաշինքի համա­մասնա­կան ցուցա­կով ընտրվել է ԱԺ պատգա­մա­վոր, եղել է խորհրդա­րա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի անդամ։ Այսօր նա Հայաստա­նի իշխա­նություննե­րից պահանջում է քաղա­քա­կան ճանա­պարհով վերջ տալ Ադրբե­ջա­նի «զավթո­ղա­կան քաղա­քա­կա­նությա­նը»։

Թե ինչու՞ իր պատգա­մա­վո­րության շրջա­նում նա այդ հարցը Ազգա­յին ժողո­վի քննարկման առարկա չի դարձրել կամ որպես ուսումնա­սի­րող այսօր չի հետաքրքրվում թեմա­յի նախա­պատմությամբ, չի անդրա­դառնում նախկին իշխա­նություննե­րի, Հայաստա­նի Գիտություննե­րի ազգա­յին ակա­դե­միա­յի թերացումներին,-այս հարցե­րը բանա­վե­ճի նյութ են։ Իրա­կա­նում Ադրբե­ջա­նի «զավթո­ղա­կան քաղա­քա­կա­նությունը» քաղա­քա­կան ճանա­պարհով կասեցված է․ անցյալ տարվա օգոստո­սի 8‑ին Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը Վաշինգտո­նում նախաստո­րագրել են խաղա­ղության եւ հարա­բե­րություննե­րի հաստատման մասին պայմա­նա­գիր, որով կողմե­րը միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ճանա­չում են ԽՍՀՄ կազմում ունե­ցած սահմաննե­րում։

Պետք է աջակցել, որ այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրվի, վավե­րա­ցում անցնի եւ մտնի ուժի մեջ։ Դրա­նից հետո կողմե­րը կքննարկեն պատմության դասագրքե­րի հարցը։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ