14.7 C
Yerevan

Պետք չէ անցյա­լը փորձել ներկա­յի դեմ օգտա­գործել

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան իր դիմա­տետրի էջով կը գրէ՝



Նախկին ոստի­կա­նա­պետ Վլա­դի­միր Գասպարյա­նի գրա­ռումն աչքովս ընկավ՝ մայի­սի 28‑ի, Սարդա­րա­պա­տի և հարա­կից թեմա­նե­րի մասին: 

Գրառման մեջ կային բավա­կա­նին կարև­որ մտքեր, որոնց հետ հնա­րա­վոր չէ չհա­մա­ձայնել: 

Բայց բնա­կա­նա­բար գրառման մեջ կար և որո­շա­կի ենթա­տեքստ, որը մի կողմից կապված է ներկա քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի հետ, մյուս կողմից էլ՝ անցյա­լի սխալ գնա­հա­տակնի վրա է հիմնված: 

Նախ՝ ուրախ եմ, որ վերջա­պես մեզա­նում սկսել են գիտակցել և խոսել, որ Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտը ոչ թե տարրե­րա­յին պոռթկման, այլ կազմա­կերպված ջանքի արդյունք էր: Չափա­զանց կարև­որ է ունե­նալ պատմա­կան դեպքե­րի նման հասկա­ցություն: Ինքս տարբեր առիթնե­րով փորձել եմ այդ միտքը շեշտել, ձևա­կերպել՝ չգի­տեմ, որքա­նով հասա­նե­լի և ազդե­ցիկ են եղել այդ փորձերս: 

Բայց այսքա­նը հասկա­նալն ու շեշտե­լը դեռ քիչ է: 

Պետք է հասնենք հիմա հաջորդ փուլի՝ հասկա­նա­լու համար, որ Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտը ոչ թե պարզա­պես կազմա­կերպվա­ծության, այլ կազմա­կերպված ժողո­վորդա­կան շարժման արդյունք էր: Ոչ թե միայն անհատնե­րի ջանք էր, այլ՝ կազմա­կերպված զանգվածնե­րի: Ոչ թե պրոֆե­սիո­նալնե­րի, այլ՝ հեղա­փո­խա­կաննե­րի ու հեղա­փո­խա­կան պայքա­րի դպրոցն անցած առաջնորդնե­րի՝ Արամ Մանուկյա­նի գլխա­վո­րությամբ: 

Սա չափա­զանց կարև­որ է: 

Սարդա­րա­պա­տին նախորդել է ժողո­վորդա­կան զանգվա­ծա­յին շարժում, հանրա­հա­վա­քա­յին շարժում, որը պարտադրել է և հայոց բանա­կի պրոֆե­սիո­նալնե­րին, և Երև­ա­նի Ազգա­յին խորհդին պայքա­րի, դիմադրության և հաղթա­նա­կի գիծը: 

Այս շարժումն էլ օդից չի ծնվել, այլ դրա միջուկը կազմել են Երև­ան գաղթած վանե­ցի­նե­րը: Ոչ թե որովհետև վանե­ցի­ներն ավե­լի քաջ են իրենք իրենցով քան բուն երև­անցի­նե­րը, այլ որովհետև Վանն եղել է Հայկա­կան հեղա­փո­խության կենտրո­նը, ուր մարդիկ տարի­նե­րով կազմա­կերպվել են այդ թվում որպես ռազմա­կան ուժ: 

Ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի կամ ինչպես այն ժամա­նակ ասում էին՝ Հայկա­կան հեղա­փո­խության փորձն է եղել այն հիմքը, որի վրա աճել է Սարդա­րա­պա­տի հաղթա­նա­կը: Այն պայմաննե­րում, երբ պրոֆե­սիո­նալ ռուսա­հայ սպա­ներն այլ ելք չեն տեսել բացի նահանջից: 

Հեղա­փո­խություն բառն այստեղ պատա­հա­կա­նություն չէ: 

Հեղա­փո­խությունը ոչ թե հեղաշրջում է նշա­նա­կում, ոչ էլ ինքնին զինված կամ անզեն պայքար: Հեղա­փո­խություն նշա­նա­կում է՝ ժողովրդա­կան զանգվածնե­րի ներգրա­վում, կազմա­կերպում և քաղա­քա­կան ու ռազմա­կան գործո­նի վերա­ծում: Հենց հայ գյուղա­ցին՝ կազմա­կերպված երի­տա­սարդ հայ մտա­վո­րա­կա­նության սերուցքի կողմից դարձավ այն գործո­նը որն ի հակադրություն հայ «ջոջե­րի» կարո­ղա­ցավ իր արյամբ նվա­ճել անկա­խությունը ու գծել Հայաստա­նի սահմաննե­րը՝ որքա­նի որ կարո­ղա­ցավ՝ չստա­նա­լով հայ քաղքե­նիության որևէ աջակցություն: 

Ուրեմն, Սարդա­րա­պա­տի մասին գրե­լուց չի կարե­լի անտե­սել ոչ միայն կազմա­կերվա­ծության, այլև՝ ժողովրդա­կա­նության գործո­նը: 

Արամ Մանուկյանն ասում էր՝ ես ոչինչ եմ առանց ժողովրդի: 

Հիշո­ղությամբ եմ մեջբե­րում, բայց սա սովո­րա­կան համեստություն չէր, այլ ազգա­յին-հեղա­փո­խա­կան գործչի խորն ապրված ինքնա­գի­տա­ցություն, որն այդքան պակա­սում է այսօր ազգա­յի­նից խոսա­ցող, բայց ազգա­յի­նի հայկա­կան ընկալման կերպը մոռա­ցած մեզա­նից շատե­րի համար: Հայկա­կան ազգա­յի­նը ժողո­վորդա­կան է, դեմոկրա­տա­կան է, հեղա­փո­խա­կան է ու ոչ երբեք ժողո­վորդա­կա­նին հակադրվող: 

Սա հիմնա­րա­րի մասին: 

Մի նկա­տա­ռում էլ: 

Պարոն Գասպարյա­նի երկար տեքստի մեջ կար նաև այպի­սի արտա­հայտություն՝ Առա­ջին Հանրա­պե­տության անկման պատճառնե­րի ցանկում, կարծես, իմի­ջայլոց հիշա­տակվում է թշնա­մանքը Ռուսաստա­նի նկատմամբ: 

Նախ՝ այդպի­սի թշնա­մանք Հայաստա­նում չկար: Թշնա­մանք կար Հայաստա­նի նկատմամբ ռուսա­կան այն ժամանկվա քաղա­քա­կա­նության կողմից: Հայաստա­նում կար միայն դրա ստի­պո­ղա­կան արձա­գանքը, այն էլ՝ միայն 1920‑ի երկրորդ կեսում: Պետք չէ մեր անցյա­լի գործիչնե­րին վերագրել՝ անմտություն և խելա­գա­րություն: Նրանք հակաոռւս չեն եղել: Բայց դիմադրել են ռուսա­կան քաղա­քա­կա­նությանն ու այդ դիմադրության արդյունքնե­րից է, օրի­նակ այն, որ այսօր Հայաստա­նի կազմում ունենք Զանգե­զուրը, Արա­րատյան դաշտը և այլն: Սրա մասին մանրա­մասն իմ առա­ջիկ հրա­պա­րակնե­րում կարող եք կարդալ: 

Պետք չէ նաև անցյա­լը փորձել ներկա­յի դեմ օգտա­գործել: 

Այսօր էլ Հայաստա­նում չկա թշնա­մանք Ռուսաստա­նի դեմ: 

Պարզ է, որ ձեր երկար տեքստի քաղա­քա­կան մեխե­րից մեկը հենց նման ակնարկ անելն էր՝ իբր կա հակա­ռուսա­կա­նություն այսօր և դա կործա­նա­րար է: Կա ոչ թե հակա­ռուսա­կա­նություն, այլ նեո­բոլշև­իմզ՝ էլի­տա­նե­րի մի մասի հույս՝ իշխա­նության վերա­դարձի ռուսա­կան թիկունքով: Ցավոք, այդ հույսի մասին է պատմում ձեր փոքրիկ սայթա­կումը՝ «թշնա­մանք ռուսնե­րի դեմ» ակնարկը: Ցավում եմ, բայց դուք պետք է իմա­նա­յիք որպես վճռա­կան մենա­կի նժդեհյան խոսքը­մեջբե­րող, որ արտա­քին թիկունքի վրա հույս դնողն անխուսա­փե­լիո­րեն պարտվե­լու է: Մայիսյան ապստամբության 100-ամյա­կին՝ նոր մայիսյան ապստամբություն չի լինե­լու: 

Հ.Գ. Վճռա­կան մենակ արտա­հայտությունը ոչ թե Վազգեն Սարսգյա­նինն է, այլ Նժդե­հի­նը: Այն Նժդե­հի­նը, որն այդ կարգա­խո­սը կերտել է իր պայքա­րով ընդդեմ բոլո­րի, այդ թվում՝ ռուսա­կան ներխուժման Սյունիք: Սա է վճռա­կան մենակ հղացքի իմաստը՝ եթե պետք լինի դիմադրել բոլոր ճակատնե­րով: Եթե համա­ձայն չեք սրա հետ, մի օգտա­գործեք դա: Եթե համա­ձայնեք, մի վախացրեք մեզ ռուսնե­րով, վրա­ցի­նե­րով, ամե­րի­կա­ցի­նե­րով, նորզե­լանդա­ցի­նե­րով: 

Ի դեպ, ինչո՞ւ եք դուք, և ձեր ամա­ռա­նո­ցի այցե­լունե­րը մենակ թողել Նժդե­հին: Ինչո՞ւ հրա­պա­րա­կավ չեք պաշտպա­նում նրա անունը հայտնի տեղից եկող ոտնձգություննե­րից: 

Եվ օգտվե­լով առի­թից ևս մի հարց՝ ինչո՞ւ էիք այդքան լուռ 2018‑ի գարնա­նը: 

Մի հետգրություն էլ՝ մեկնա­բա­նության մեջ:

Առնչվող Հոդվածներ