15.3 C
Yerevan

Չորրորդ իշխա­նություն

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսա­կան կարև­ո­րություն է տալիս չորրորդ իշխա­նության պաշտպա­նությա­նը՝ ամեն կարգի ճնշումնե­րից և տեղե­կատվա­կան միջոցնե­րի մենաշնորհնե­րից։ Զորակցում է ժողովրդի իրա­վունքներն ու պահանջնե­րը լսե­լի դարձնող անկախ մամուլին, մամլո պատասխա­նա­տու ազա­տությա­նը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — ՄԵՐ ՈՒՂԻՆ

Այսօր ցանկա­ցած կայա­ցած պետություն ունի նաև կայա­ցած մամուլ:

Անկախ մամուլը ոչ միայն լրատվության ապա­հո­վողն ու տարա­ծողն է, այլև ունի շատ կարև­որ խորհրդանշա­կան ու հոգե­բա­նա­կան իմաստ ու նշա­նա­կություն՝

Անկախ մամուլը հավա­սար է անկախ ու ազատ խոսքին, իրա­վունքին ու ցանկությա­նը:

Պատմա­կան հայացք նետե­լով ոչ այնքան վաղ անցյա­լին, տեսնում ենք, թե ինչ հրե­շա­վոր տրանսֆորմա­ցիա (այլա­սե­րում) է տեղի ունե­նում այն հասա­րա­կության մեջ, որտեղ ազատ մամուլ գոյություն չի ունե­ցել:

Ցավոք այդ իրա­վի­ճակն ամբողջո­վին վերա­ցած չէ, և աշխարհի շատ ու շատ հատվածնե­րում այսօր էլ կարե­լի է ակա­նա­տես լինել մամուլի ճնշմա­նը, ինչը նշա­նա­կում է միայն մի բան. այդ երկրում ազատ խոսքը տեր չունի:

Իսկ այդ՝ իր հերթին ուրիշ խնդիրներ է մատնա­ցույց անում:

Ազատ խոսքի բացա­կա­յությունն ընդգծում է պետության անկա­տա­րությունը, հասա­րա­կության վախկո­տությունն ու անհա­տա­կան-անձնա­կան ինքնուրույնության բացա­կա­յությունը:

Այն երկի­րը, որը չունի ազատ մամուլ, չունի և վաղվա օր:

Այն երկի­րը, որը չունի ազատ մամուլ, նա չունի հավատ ու վստա­հություն իր և իր ժողովրդի, հասա­րա­կության նկատմամբ:

Դա ընդգծում է մի շատ կարև­որ խնդիր ևս՝

Ազատ խոսքին դեմ կանգնե­լու պատճառնե­րից մեկը նաև այն հանցա­վոր գործո­ղություններն են, որում թաթախված է պետա­կան ապա­րա­տը, որը բնա­կա­նա­բար դեմ է ազատ խոսքին:

Հետ-հեղա­փո­խա­կան Ֆրանսիա­յում, որը ազա­տության ու իրա­վունքի խորհրդա­նիշ էր դարձել, մի պահ ընդգծվեց ռեժի­մի ողջ ծանրությունը, երբ Նապո­լեոն Բոնա­պարտն արգե­լեց Փարի­զի մոտ վեց տասնյակ թերթե­րի գործունեությունը:

Ի՞նչ էր նշա­նա­կում այդ ակտը:

Առա­ջին հերթին այն, որ ֆրանսիա­կան իշխա­նություննեն արդեն բավա­րար չափով վերահսկո­ղություն չունեին երկրի ներքին կյանքի ու քաղա­քա­կան հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րի վրա և ինչ որ կերպ պետք էր կանխել ցանկա­ցած երև­ույթ, որն անձամբ պետա­կան չինովնիկնե­րի (պաշտոնյա­նե­րի) շահե­րից չէր բխի:

Ամենև­ին չանդրա­դառնա­լով Բոնա­պարտի պատմա­կան և քաղա­քա­կան դերին ու կշի­ռին, ցանկա­նում եմ ընդգծել, որ այդ պահին Բոնա­պարտի ձեռնարկած միջո­ցա­ռումներն ունեին զուտ ոստի­կա­նա­կան, ու բռնա­պե­տա­կան էություն, որով և ինքը՝ Բոնա­պարտը հեռա­ցավ ազա­տության ու իրա­վունքի սկզբունքնե­րից:

*

*   *

Մամուլի կարև­ո­րությունն ընդգծող հիա­նա­լի օրի­նակ է նաև  Վաշինգտոն Փոստ թերթի երկու լրագրողնե­րի՝ Կարլ Բերնսթեյնի եւ Բոբ Վուդսվորդի գաղտնի և հուսա­լի աղբուրը՝ «Խորը կոկորդ» մակա­նունով, որի տրա­մադրած տեղե­կություննե­րի շնորհիվ էր հիմնա­կա­նում, որ լրագրողնե­րին հաջողվեց բացա­հայտել նախա­գահ Նիքսո­նի ապօ­րի­նի գործարքնե­րը և սկիզբ առավ Վոթերգեյթյան սկանդա­լը (գայթակղությունը)։

Իսկ Վոթերգեյթը համարվում է դարի սկանդալն ու ԱՄՆ‑ի մեծա­գույն խայտա­ռա­կությունը, ու հենց լրագրողնե­րի՝ մամլո ներկա­յա­ցուցիչնե­րի շնորհիվ հնա­րա­վոր դարձավ այդ ամե­նի բացա­հայտումը:

Հատկանշա­կան է նաև դրա խոշոր ազդե­ցությունը վիետնա­մա­կան պատե­րազմի վրա:

Բերված օրի­նակնե­րից պարզ է դառնում, որ առանց անկախ մամուլի, պետությունը վերածվում է տիրա­նիա­յի (բռնա­կա­լի), հասա­րա­կությունը զրկվում է քննա­դա­տա­կան մտքի կարո­ղությունից ու վերածվում հեշտ կառա­վա­րե­լի ամբո­խի, որը սակայն այլևս ի վիճա­կի չէ իր պետության կայացմամբ զբաղվե­լու:

Այն ինչ այսօր տեղի է ունե­նում հյուսի­սա­յին Կորեա­յում, ցավա­գին փաստն է այն խայտա­ռա­կության, որ 21-րդ դարում անգամ միջնա­դարյան բռնա­պե­տության հետքեր են երև­ում:

Անկախ մամուլի անհրա­ժեշտությունն ու կարև­ո­րությունն ընդգծե­լով հանդերձ՝ ցանկա­նում եմ նաև խոսել այդ մամուլի որա­կի մասին:

Եթե այն կիսաանկախ է, այն հայտնվում է պալա­տա­կան երգչի կարգա­վի­ճա­կում և դառնում է պետության քարոզչա­կան զենքը:

Դրա օրի­նակներն անթիվ են:

Թեկուզ նացիստա­կան Գերմա­նիա­յի ու ԽՍՀՄ օրի­նակնե­րը, երբ մամուլ ըստ էության գոյություն չուներ և եղածն էլ զենք էր կառա­վա­րող աստի­ճա­նա­վորնե­րի ձեռքում, ինչն էլ ողբերգա­կան հետև­անքներ ունե­ցավ թե՛ մեկ, թե՛ մյուս հասա­րա­կություննե­րի կայացման գործում:

Անշուշտ շատ կարև­որ են անձամբ լրագրո­ղի անհա­տա­կան որակներն ու մոտի­վա­ցիան (շահագրգռությունը)

Անկախ մամուլ նշա­նա­կում է, ոչ թե ամե­նա­թո­ղություն, այլ իրա­պես որակյալ և պիտա­նի տեղե­կատվության շրջա­նա­ռում՝ պահպա­նե­լով լրագրո­ղա­կան էթի­կա­յի (բարո­յա­կա­նի) ու տեղե­կատվության աղբյուրի չբա­ցա­հայտման, անձի գաղտնիության բոլոր կանոննե­րը:

Անա­չա­ռության սկզբունքը ազատ ու որակյալ մամուլի գրա­վա­կաննե­րից մեկն է:

Ամփո­փե­լով վերը նշվա­ծը՝ կարող եմ վստա­հա­բար պնդել, որ ազատ, անկախ, անա­չառ մամուլն իրա­պես համարվում է իշխա­նություն՝ չորրորդ իշխա­նություն, որովհետև ով տեղե­կացված է, նա զինված է, իսկ մամուլը հենց այն զինա­նոցն է, որով պիտի ապա­հովվեն պետության ու հասա­րա­կության շփումն ու հասա­րա­կության ու անձի անհա­տա­կան զարգա­ցումն ու կայա­ցումը:

Առնչվող Հոդվածներ