Մեր մասին

ԿՈՉ և ԱԶԴ

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» հարթակը գաղափարական շարժման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ասպարեզ է ստեղծում ազատ ու անկաշկանդ դիրքորոշումների համատեղման, ինչպես նաև տարատեսակ մտքերի հանդիպման, քննարկման և համադրման համար։

Այս հարթակը որևէ կազմակերպության, խմբի կամ անհատի մենաշնորհը չէ։ «ՄԵՐ ՈՒՂԻՆ»  ընդունող յուրաքանչյուր գաղափարակից անհատ տեր է հարթակին և իրավունք ունի այնտեղ հրապարակելու իր գրառումները, դառնալով «համահայկական օրակարգով առաջնորդվող քաղաքական–գաղափարական համախմբող շարժման» լիիրավ մասնակիցը։

Հարթակում տեղ գտած գրառումների և նրանց հեղինակների միջև գործում է իրավահավասարության սկզբունքը։ Այստեղ համագործակցության հրավերի սկզբունքը չի գործում, որովհետև «ՄԵՐ ՈՒՂԻՆ»  հարթակը էլեկտրոնային թերթ չէ, այն ազատ բեմ է ասելիք ունեցող յուրաքանչյուր գաղափարակցի համար։ Բեմը բաց է նաև գաղափարների և քաղաքական կեցվածքները վիճարկող մտավոր քննարկումների համար։

Գրառումների հեղինակները պարտավորվում են հարգել տեսակետների փոխանակումն ու գաղափարական բանավեճերի պատասխանատու հարթակի տարրական կանոնները՝ պահպանել քաղաքավարություն, ձեռնպահ մնալ գռեհկություն, վարկաբեկում, հայհոյանք, ատելություն հրահրող և զրպարտանք պարունակող նյութերից:

Այս սահմանված կանոնների խախտման  դեպքում հեղինակը զրկվում է կայքում նյութերի հրապարակման իրավունքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *