16.1 C
Yerevan

ՄԵՐ ՈՒՂԻՆ ԱՅԼԱԿԱՐԾԻՔ ՉԷ

ԿԱՅԾ ՄԻՆԱՍԵԱՆ

ԱՆԻՄԱՍՏ է այն գաղա­փա­րը, որ ՄԵՐ ՈՒՂԻՆ ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ- ի լրա­ցուցիչ այլա­խո­հա­կան շարժում։ Նրանք, ովքեր գոհ են այդ վճռա­կան մոտե­ցումից, դեռ չեն հասկա­ցել այն աշխարհը, որում 21-րդ դարում հայտնվել է Հայաստանն ու համայն հայությունը: 

ՄԵՐ ՈՒՂԻՆ կապում են միտումնե­րի երկա՜ր ցուցա­կի հետ, որոնք ներկա­յացնում են ՀՅԴ‑ի պատմությունը (Միհրա­նա­կան շարժումը, Երի­տա­սարդ դաշնակցա­կաննե­րը, 1905–1907 թվա­կաննե­րին՝ ձախ դաշնակցա­կաննե­րը,  Մարտկո­ցա­կան շարժումը և Նժդե­հա­կան շարժումը՝ 1920–1930 թվա­կաննե­րին, Թութունճյա­նա­կան  շարժումը 1940–1950-թվականներին, Յառա­ջա­կան շարժումը և ձախ շարժումը 1970-թվա­կաննե­րին, ՀՅԴ Վերա­կանգնումի շարժում՝ 1990 թվա­կաննե­րին)։

Այս նեղ մտայնությունը, որ ՀՅԴ‑ն իջեցրել ու հաւա­սա­րեցրել է տենդենցի, կլա­նի, վաճա­ռա­կաննե­րի կոո­պե­րա­տի­վի, որոնք ավե­լի շատ զբաղվում են իրենց բիզնե­սով, և ոչ թե ծառա­յում՝ հանուն բարի­քի և ընդհա­նուր շահի: 

Անհատնե­րը, ովքեր հավաքվում են ՄԵՐ ՈՒՂԻՆ հարթա­կի շուրջ, ունեն տարբեր ծագում և գալիս են տարբեր մշա­կույթնե­րից՝ Արև­ելքից և Արևմուտքից, Հայաստա­նից և սփյուռքից, աջից ու ձախից, չափա­վոր մոտե­ցումնե­րից և արմա­տա­կաննե­րից։

ՄԵՐ ՈՒՂԻՆ ճանաչվում է եռյա­կի՝ «Քրիստա­փոր-Ռոստոմ-Զավարյան» նախնա­կան հաղորդագրությամբ։

ՄԵՐ ՈՒՂԻՆ բխում է կենտրո­նից ՝ Քրիստա­փոր Միքա­յելյա­նի մարմնա­վո­րած առանցքա­յին տարածքից, և ոչ թե ծայրա­մա­սից, ինչպես բնութագրվում է վերը թվարկված շարժումնե­րով: 

Ինչու՞ կենտրո­նից։

Որովհետև, ՄԵՐ ՈՒՂԻՆ նպա­տակ ունի համախմբվել ՀՅԴ-ից այն կողմ և չբա­ժանվել, վերա­միա­վորվել ՀՅԴ-ից այն կողմ և չտա­րանջատվել, ՀՅԴ-ից այն կողմ՝ և չբա­ցա­ռել. ինտեգրվել ՀՅԴ-ից այն կողմ՝ և չոչնչացնել:

Մենք պետք է վերջ տանք բացառման և պատժի մշա­կույթին: 

ՄԵՐ ՈՒՂԻՆ ունի դաշնա­յին, ներա­ռա­կան, համա­ժո­ղովրդա­կան և միջ-սոցիա­լա­կան մոտե­ցում: Այս մոտե­ցումը հիմնված չէ մարդու պաշտա­մունքի վրա և ոչ էլ կլա­նի բռնա­կա­լության։ Այն հիմնված է հայկա­կան պետության կառուցման վրա, որպես
համա­ժո­ղովրդա­կան նույնա­կա­նացման աղբյուր, որից կոչվում է վերա­հաստա­տել հայ ինքնությունը:

 Ինչո՞ւ. որովհետև՝ հայերն իրենց պատմության մեջ բացա­ռիկ պահ են ապրում։ Նրանք երբեք յոթ դար չէին իմա­ցել այսքան երկա՜ր անկա­խության մի շրջան, քան 1991 թվա­կա­նից սկսյա­լը։ Այսինքն ՝ գրե­թե երեք տասնամյակ ինքնիշխա­նություն ու միա­ժա­մա­նակ՝ երեք նախա­գահնե­րի կողմից քաղա­քա­կան վիրուս, որը կոռումպացված, անհա­վա­սար և անարդար ռեժիմն է։ Հայաստա­նը ռեժիմ էր 1991 թվա­կա­նից մինչև 2018 թվա­կա­նը, բայց ոչ պետություն: Հայաստա­նը հուշա­հա­մա­լիր էր, բայց ոչ ռեգա­լիստա­կան ուժի մոդել: Հայաստա­նը ղեկա­վա­րում էին գողերն ու թալանճի­նե­րը և ոչ՝ պետա­կան գործիչներն ու իրա­վա­սու պաշտոնյա­նե­րը: 

Ոգեշնչված 1991 թվա­կա­նի Հայաստա­նի Անկա­խութեան Գաղա­փա­րից և Հայաստա­նի 2018‑ի Ազա­տության հեղա­փո­խությունից՝ ՄԵՐ ՈՒՂԻՆ ջատա­գովն է երրորդ հեղա­փո­խության ՝ միացյալ Հայաստա­նի (Արցախ—Հայաստան) կերտումին։


 «ՄԵՐ ՈՒՂԻՆ»ի մարտահրա­վե­րը շարունա­կում է մնալ հսկա­յա­կան.  ԻՆՉՊԵ՞Ս կարե­լի է ուղղել երեք տասնամյակնե­րի սխալնե­րը, չարա­շա­հումներն  ու իշխա­նություննե­րի ձախո­ղումնե­րը՝ նպա­տակ ունե­նա­լով ամրապնդել հայկա­կան պետությունը իր քաղա­քակրթա­կան, ներա­ռա­կան առա­քե­լության և համա­ժո­ղովրդա­կան արագ փոփոխվող համաշխարհա­յին կարգին մեջ։ 

Վերածնված Հայաստա­նում, ՄԵՐ ՈՒՂԻՆ շարժումը նույնպես պետք է երկու ոտքով քայլի ՝ հասունա­նա­լու և մարտահրա­վերնե­րին արձա­գանքե­լու համար: Այնուա­մե­նայնիվ, քանի դեռ Սփյուռքը չի միա­ցել ՆՈՐ ազգա­յին, քաղա­քա­կան, տնտե­սա­կան, սոցիա­լա­կան, էկո­լո­գիա­կան և մշա­կութա­յին հայկա­կան նոր վերածննդի գալակտի­կա­յին՝ ՄԵՐ ՈՒՂԻՆ այդ երկբե­վե­ռա­յին ամբողջա­կան համադրությունը կատա­րե­լու առա­քե­լությունը ունի։

Եւ այս առա­քե­լությունը հրա­տապ է, անհե­տաձգե­լի է, որովհե­տեւ մեր ժողո­վուրդը բնազդա­բար միշտ ալ ընկա­լած է ճիշդ պահին վճռո­րոշվե­լու ընդունա­կությունը։

Առնչվող Հոդվածներ