13.5 C
Yerevan

ՎԱՆԵՑՅԱՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՇԻԿՆԵՐԸ

ՀԱՐՈՒԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

« Ժողովրդի 70%ի ձայնե­րով ընտրված իշխա­նությա­նը վերջ տալու հակա­պե­տա­կան գործունեությունը նոր թափ ստա­ցած է հրա­պա­րա­կա­յին ու ընդհա­տակյա համախմբումնե­րով եւ բազմա­թիվ վարձկան լրատվա­մի­ջոցնե­րի հերյուրանքնե­րով »

Ժողովրդի կամքով տապալված վարչա­կարգե­րի համար միշտ էլ դժվար է եղել հաշտվել իրենց կրած պարտություննե­րի հետ։

Հայաստա­նում տիրող ճգնա­ժա­մա­յին այս օրե­րին նախկին վարչա­կարգը՝ անա­մո­թա­բար օգտա­գործե­լով ազգաբնակչությա­նը ցնցող համա­վա­րա­կը, իր բոլոր լծակնե­րով ու մեղսա­կիցնե­րով ամե­նօրյա ճիգ է գործադրում իշխա­նությա­նը վերստին տիրա­նա­լու համար եւ, միա­ժա­մա­նակ, ճնշումներ է գործադրում խորհրդա­րա­նա­կան ուժե­րի նկատմամբ։

Հին վարչա­կարգի մաղձոտ ու անբա­րո­յա­կան պահվածքը սկսվեց հեղա­փո­խությունից անմի­ջա­պես հետո, երբ սկսե­ցին օգտա­գործել պետա­կան գանձա­րա­նից թալանված միլիոննե­րը՝ ցանկա­նա­լով իրենց նպա­տակնե­րի համար կիրա­ռել հայաստանյան լրատվա­մի­ջոցնե­րի շուրջ 65%-ը։ Այս օրե­րին երեւան եկան նաեւ պետա­կան նոր համա­կարգի մեջ թաքնված Վանեցյաննե­րը եւ երկրից հեռա­ցած Միշիկնե­րը։

Հակա­պե­տա­կան գործունեության որո­շումը կայացված էր վաղուց, եւ այն պարբե­րա­բար նոր թափ ստա­ցավ հրա­պա­րա­կա­յին ու ընդհա­տակյա համախմբումնե­րով եւ բազմա­թիվ վարձկան լրատվա­մի­ջոցնե­րի հերյուրանքնե­րով։

Ժողովրդի 70% ձայնե­րով ընտրված իշխա­նությա­նը վերջ տալու որո­շումը կայա­ցավ ՀՅԴ 33-րդ Ընդհա­նուր ժողո­վի ժամա­նակ՝ Հունվար 2019-ին։

Այնուհե­տեւ՝ նախկին փտած վարչա­կարգի սիրա­հարներն այդ որո­շումը ամեն գնով իրա­կա­նացնե­լու համար մեծացրե­ցին իրենց արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության շրջա­նակնե­րը և ստեղծե­ցին քաղա­քա­կան ՎԵՐՆԱՏՈՒՆԸ, որը մերժեց սպա­սել հերթա­կան ընտրություննե­րին եւ այս օրե­րին ծրագրում է «անկա­րող» վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը։

Դժբախտա­բար Վերնա­տան ղեկա­վարներն ու կուսակցություննե­րը մերժել են, որ իշխա­նության հասնե­լու իրա­տե­սա­կան միջո­ցը միայն ու միայն ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է։

Առնչվող Հոդվածներ