14.7 C
Yerevan

ԵԹԵ ԲՈԼՈՐԸ

Դերա­սան Միքա­յել Պողոսյա­նը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հարգե­լի հայրենակիցներ…Այսօր, թավշյա հեղա­փո­խությունից ընդա­մե­նը երկու տարի անց, մեր ընդհա­նուր տան վրա պատրաստվում է իր մաշտա­բով աննա­խա­դեպ հարձա­կում‘ անցյա­լի ուժե­րի կողմից: Դրանք հափշտա­կող և գողա­ցող քաղա­քա­կան գործիչներն են և բակա­յին հեղի­նա­կություններ‘ իրենց անցյա­լով. նրանք‘ ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել այսօր պատե­րազմ են հայտա­րա­րել: Պատե­րազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միա­սին ծանր օրեր է վերապրում: Պատե­րազմ հայտա­րա­րել երկրին, որն առանց այն էլ պատե­րազմա­կան դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդհա­մե­նը 4%: Սակայն այս 4 տոկո­սը տասնամյակներ շարունակ տառա­պանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որո­շել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորա­գույն պատմության անի­վը: Պատմություն, որով հպարտա­նում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտա­նան նաև մեր գալիք սերունդնե­րը: Այս 4% փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնո­լորտում տիրող գաղա­փա­րա­կան ստրկության, և փորձում է հասնել դրան, իմի դնե­լով ցածրությամբ ու ստո­րությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը: Այս 4%-ը թաքուն ու բացա­հայտ ստե­լով իր սեփա­կան ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապա­գան, սպա­նե­լով յուրա­քանչյուրիս մեջ ազա­տա­տենչ ոգին և փոխա­րի­նել այն կիսա­սո­ված և վախվո­րած ստրուկի հոգե­բա­նությամբ: Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջա­խիչ անօ­րի­նա­կան կյանք, և անում են այդ մեկ նպա­տա­կով‘ շարունա­կել գողա­նալ և փրկել սեփա­կան գողոնը:Իրենց պայքա­րի ողջ գաղա­փա­րը‘ ամեն բան հանուն ազգի « երջանկության» պարզ տեսա­նե­լի է դրդապատճառներում:Բարոյականություն ասվա­ծը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքնե­րը իրենց ընտրած մեթոդնե­րի մեջ է‘ խաբեություն, զրպարտություն, թալան և դավաճանություն:Նրանց ողջ էությունը , իրենց իսկ կատա­րած գործե­րի մեջ է‘ կաշառք, շանտաժ և դավա­ճա­նություն: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջա­գույն ահա­զանգ է‘ պետք է սթափվենք: Մենք‘ մեր երկրի մտա­վո­րա­կա­նության ներկա­յա­ցուցիչնե­րով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտա­հոգված են մեր երկրում տիրող վտանգա­վոր և պայթունավտանգ իրա­դարձություննե­րով‘ սեփա­կան ձայնը բարձրացնե­լու և միա­վորվե­լու համար: Կանգնե­լու մեր կերտած արժեքնե­րի պաշտպա­նության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդա­մետ իշխա­նությա­նը լուծե­լու բոլո­րիս առաջ ծառա­ցած խնդիրնե­րը‘ ով ինչպես և ինչով կարող է:Մենք պետք է հայտա­րա­րենք պատե­րազմ նրանց, ովքեր պատե­րազմ են հայտա­րա­րել մեր ապա­գա­յին: Պատե­րազմ հայտա­րա­րել նրանց, ովքեր խաղա­լով ժողովրդի առողջության և համբե­րության հետ, պետության ճակա­տագրի հետ‘ արհա­մա­րում են ղեկա­վար անձնա­կազմի ցուցումնե­րը և հրամանները:Մենք կհաղթենք այս ճակա­տա­մարտն‘ օրի­նա­պա­հությամբ և տոկունությամբ: Մենք կլի­նենք վճռա­կան և թիկունք կլի­նենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափա­զանց դժվար և վտանգա­վոր պայմաննե­րում ‘ օր ու գիշեր աշխա­տում են, ջանք չեն խնա­յում, որպեսզի փրկեն պետա­կա­նության նավը, ամեն բան անե­լով, որպեսզի նվա­զա­գույն կորուստնե­րով մեզ բոլո­րիս դուրս բերեն անվտանգ քաղա­քակրթության նավա­հանգիստ: Մենք թույլ չենք տա ո’չ մկնե­րին, ո’չ առնետնե­րին քայքա­յել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտե­նալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթա­նա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողո­վուրդը դա հասկա­ցել է : Մնում է դա հասկա­նան նրանք, ովքեր ետ են մնա­ցել թե’ ժամա­նա­կից, թե’ սեփա­կան ժողովրդից:

https://www.facebook.com/mpoghosian/posts/1750787925071042

Առնչվող Հոդվածներ