13.5 C
Yerevan

Փաշինյա­նը անում է այն, ինչ կարո­ղա­նում է, ինչին ունակ է, բայց կա մի բան,որը հաստատ լավ է անում…

Ռեժի­սոր ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲԱՂՆԻՔ

Ինձ չի հետաքրքրում ‚թե երկրի ղեկին, ով կնստի, որ գեղի տղեն,որ քուչից, կամ,որ երկրա­մա­սից կընտե­րենք, ում կվստա­հենք այդ սարսա­փե­լի աթո­ռը:

Ես ցանկա­նում եմ ‚որ գա մի օր՝ երբ պետոթյան ղեկին նստա­ծի խոսքը չլսենք,որ շատե­րը անգամ անունը շփո­թեն ու չիմանան,բայց որ փողո­ցում քայլելիս,կամ սրճա­րա­նում տեսնենք, մոտե­նանք ջերմ զրուցենք:
Ժողովրդին հարկա­վոր է ‚ոչ թե լսել ղեկա­վա­րի ճառերն ու զեկույցները,որը բոլշև­իզմ եմ համա­րում, այլ տեսնել,սեփական մաշկի վրա զգալ նրա արածնե­րը:

Փաշինյա­նը անում է այն ինչ կարո­ղա­նում է,ինչին ունակ է,բայց կա մի բան,որը հաստատ լավ է անում ու պետք է անի, չգի­տեմ մտածված թե ոչ՝ նա ամեն բան թողել է, որ երևա,որ տեսնենք առանց դիմակների,անգամ ինքն իրեն է այդպես վերա­բերվում:

Մեր երկիրն ու ժողո­վուրդը՝ նոր չէ հիվանդա­ցել: Մեր երկիրն ու հայ մարդը դարա­վոր հիվանդություննե­րից է խեղճա­ցել ու մտել սրա նրա տակ:

Կարծում եմ հիվանդություննե­րը սկսվում են բուժվել երբ գիտենք դրա մասին,իսկ թաքնված հիվանդություննե­րը հանկարծա­մա­հության են մի օր բերում:

Այն ինչն այսօր կատարվում է, մենք կհասկա­նանք որոշ ժամա­նակ անց,ես վստահ եմ ‚որ լավ տեղ ենք դուրս գալու,որ լավ է լինե­լու:

Կարծում եմ ‚որ մեզ այսօր՝ հենց Նիկոլ էր պետք այնպի­սին ինչպի­սին կա:Ի վերջո ժողո­վուդը նրան ընտրեց չորս տարով:Նիկոլի լինելն այսօր՝բոլորիդ հնա­րա­վո­րություն և առա­վե­լոթյուն է տալիս, պատրաստվե­լու նոր ընտրություննե­րին:

Նիկո­լիզմը մի նոր հնա­րա­վո­րություն է,որ կուտակված կեղտը դուրս գա ‚որ երկրը չկործանվի փթախտից,սուտ բարեպաշտություններից,սուտ լոզունգներից,սուտ մշա­կույթից, ստված արվեստից, սուտ դպրո­ցից: Վերջա­պես հույս կա որ սուտն ու շինծու գաղա­փարնե­րից կմաքրվենք,կմաղվենք ու տակը կմնա իրա­կա­նությունն ու իսկա­կա­նը, միքիչ ավե­լի խորն է կատարվե­լի­քը քան երև­ում է:

Մենք հազրամյակներ եկել ու չենք կործանվել ու չենք կործանվի, ամեն, բան նոր է սկսվում՝ՑԱՎԵՐԻՆ դիմա­նալ է պետքՙՈՐ ԾՆՎԻ ՆՈՐԸ:

Հազա­րամյակնե­րի ընթացքում,հազարումի ցավ հազա­րումի հիվանդություն ենք կուտակել,օտարապաշտացել ու խորդացել՝դրանցից մաքրվե­լու համար համազգա­յին ահռե­լի մեծ ԲԱՂՆԻՔ է հարկա­վոր մեզ»:

Առնչվող Հոդվածներ