14.7 C
Yerevan

Հնարավո՞ր է ունե­նալ իրա­վա­կան Սահմա­նադրա­կան դատա­րան

Հրա­նուշ Խառատյան

Չեմ կարծում շատե­րը կառարկեն, եթե ասեմ, որ Սահմա­նադրա­կան դատա­րա­նը Հայաստա­նում միշտ էլ սկզբունքո­րեն քաղա­քա­կան, քան իրա­վա­կան մարմին է եղել: Այն սովո­րա­բար ծառա­յել է օրվա քաղա­քա­կան իշխա­նության, եթե ոչ օրվա իշխող կուսակցության ընթա­ցիկ, հաճախ անօ­րի­նա­կան կամքին:

Վկա՝ Եվրո­դա­տա­րա­նից բացա­սա­կան գնա­հա­տա­կա­նով վերա­դարձած Սահմա­նադրա­կան դատա­րա­նում բազմիցս օրի­նա­կան համարված դատավճիռնե­րը:

Վկա՝ Սահմա­նադրա­կան դատա­րա­նում բողո­քարկված և իբրև թե «քննարկված» ընտրա­կեղծա­րա­րություննե­րի մասին որո­շումնե­րը: Դրանք երբեք ընտրություննե­րի արդյունքնե­րով ընդունված որո­շումնե­րի հետ կապված վեճե­րի լուծում չեն եղել (Հոդված 168‑ի 5‑րդ կետով Սահմա­նադրա­կան դատա­րա­նը «լուծում է հանրաքվեի, Ազգա­յին ժողո­վի և Հանրա­պե­տության նախա­գա­հի ընտրություննե­րի արդյունքնե­րով ընդունված որո­շումնե­րի հետ կապված վեճե­րը»), եղել են վիճարկող կողմի փաստե­րի լղո­զում և փաստարկնե­րի թաղում:

Վկա՝ «պետա­կան կարիքնե­րի» անվան տակ քաղա­քա­ցի­նե­րին ունեզրկող բիզնես ծրագրե­րը պաշտպա­նե­լու հետև­ո­ղա­կա­նությունը:

Մինչև հեղա­փո­խությունը Սահմա­նադրա­կան դատա­րա­նի որո­շումնե­րը ընդա­մե­նը իշխա­նության կամքի դակիչ էին:

Հնա­րա­վոր է՝ օրվա իշխա­նությունն իր կամքը նախա­պես համա­ձայնեցրել է Սահմա­նադրա­կան դատա­րա­նի նախագահի/որոշ անդամնե­րի հետ, հասկա­նա­լու համար, թե անհա­ջող կամ վիճարկե­լի իրա­վի­ճակնե­րում ինչպես է իրեն պաշտպա­նե­լու սահմա­նադրա­կան «իրա­վունքը», իրա­կա­նում՝ Սահմա­նադրա­կան դատա­րա­նը: :

Ես անձամբ չեմ հիշում ապօ­րի­նության մասին Սահմա­նադրա­կան դատա­րան մտած որևէ դեպք, որի հանդեպ այդ դատա­րա­նի որո­շումը կանխա­տե­սե­լի չլի­ներ: Հայաստա­նի բնակչությունը այդ դատա­րա­նից իրա­վա­կան վճիռ չի սպա­սել, միշտ համոզված լինե­լով դրա քաղա­քա­կա­նացվա­ծությա­նը:

Հնա­րա­վոր է՝ այդպես է նաև այլ երկրնե­րում, որտեղ Սահմա­նադրա­կան դատա­րան կա: Հնա­րա­վոր է, որ Սահմա­նադրա­կան դատա­րա­նը օգտա­գործվում է որպես քաղա­քա­կան իշխա­նության կամքի արդա­րացման լծակ:

Հայաստա­նում դա սրբա­գործվեց արդեն 2017թ. ընտրություննե­րից հետո, 2018թ.-ին ՀՀԿ‑ի անդա­մին Սահմա­նադրա­կան դատա­րա­նի նախա­գահ նշա­նա­կումով:

Հեղա­փո­խությունից հետո Սահմա­նադրա­կան դատա­րա­նը նույնպես իր մշտա­կան վարքից հեղա­փոխվեց, բայց հեղա­փոխվեց քաղա­քա­կա­նա­պես: Մնաց քաղա­քա­կան մարմին, բայց դարձավ հակաիշխա­նա­կան, հակա­հե­ղա­փո­խա­կան:

Հնարավո՞ր է ունե­նալ իրա­վա­կան Սահմա­նադրա­կան դատա­րան

https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1655521461266790

Առնչվող Հոդվածներ