Այս տարի 1,9 մլրդ․ դրամ կտրամադրվի կրթական հաստատությունների և մշակույթային
օջախների վերանորոգման և բարելավման համար։
Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք
և Դվին համայնքներում այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Արարատի
մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ
համայնքներում:
Ազգային գրադարանի թվայնացված նյութերն ամբողջ ծավալով հասանելի
են: Շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի
նոր կայքը:
Նկարում Գորիսի պրոֆեսոր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքն է, որի կառուցումը մեկնարկում է այս տարի:
