24.7 C
Yerevan

Հանրա­պե­տության նախա­գահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սահմա­նադրության օրվա առթիվ

«Սիրե­լի՛ հայրե­նա­կիցներ,

Հայաստա­նի Հանրա­պե­տության հարգե­լի՛ քաղա­քա­ցի­ներ,

Այսօր Սահմա­նադրության օրն է։ Այսօր նշում ենք նաև պետա­կան խորհրդա­նի­շե­րի օրը։

Մենք ունենք պետա­կա­նության միասնա­կան խորհրդա­նի­շեր՝ պետա­կան դրոշ, զինանշան, օրհներգ և մեկ միասնա­կան Սահմա­նադրություն։

Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև՝ ակա­մա հուշա­րար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմո­ռա­նալ,

որ որպես պետություն ու հասա­րա­կություն հաջո­ղության հասնե­լու գրա­վա­կա­նը ձեռք ձեռքի տված, միասնա­բար երկի­րը կառուցելն է,

որ մենք ունենք նախ՝ պետա­կան և ազգա­յին ընդհա­նուր շահեր, նոր միայն՝ անձնա­կան կամ մասնա­վոր,

որ բարձրա­գույն արժե­քը մարդն է,

որ Սահմա­նադրությունը ոչ միայն իրա­վունք ու պարտա­կա­նություն է, այլև՝ մտա­ծո­ղության ու գործունեության մշա­կույթ, արժե­հա­մա­կարգ, փիլի­սո­փա­յություն:

Երբ ավե­լի քան 200 տարի առաջ Շահա­միրյաննե­րը գրե­ցին «Որո­գայթ փառա­ցը», մենք դեռ պետություն չունեինք, սակայն «Որո­գայթ փառա­ցը» գրվեց որպես ապա­գա Հայաստա­նի Սահմա­նադրություն՝ երա­զանքով հուսա­լով, որ գալու է այդ՝ հայոց պետա­կա­նության ժամա­նա­կը, պետա­կա­նություն՝ զերծ փառքի որո­գայթնե­րից։

Սիրե­լի՛ հայրե­նա­կիցներ,

Մեզնից առա­վե­լա­գույն ջանքեր ու պատասխա­նատվություն, կարգա­պա­հություն և զգո­նություն է պահանջվում մարտահրա­վերներն արժա­նա­պատվությամբ հաղթա­հա­րե­լու և առաջ շարժվե­լու համար: Մենք պարտա­վոր ենք լինել շրջա­հա­յաց, միասնա­կան ու նախա­ձեռնող, որ ունե­նանք և վաղվա սերունդնե­րին փոխանցենք կայուն և զարգա­ցած երկիր՝ ուժեղ պետության, համե­րաշխ և հանդուրժող հասա­րա­կության, պետա­կան անխա­թար խորհրդա­նի­շե­րի՝ դրո­շի, զինանշա­նի, օրհներգի, պետության զարգացման և ազգա­յին միասնա­կա­նության հիմքը կազմող Սահմա­նադրության տեսքով, որպես հզոր և բոլոր առումնե­րով առողջ Հայաստան։

Շնորհա­վո­րում եմ բոլո­րիս և մաղթում խաղա­ղություն, բարե­կե­ցություն ու լավա­տե­սություն:

Աստված պահա­պան մեր Հայրե­նի­քին և բոլո­րիս»։

Առնչվող Հոդվածներ