Հայաշխարհ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

Մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ՝ նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետեւ ազգային անվտան­ գությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական եւ բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց մյուս կողմից՝ ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդը արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում եւ հասկացու­ թյան նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով:

Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրե­ նակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգա­ մանքը ազգային ինքնության զարգացման էական գործոն է:

Մենք հիմա չգիտենք, թե արդյոք 2000 տարի առաջ ապրած հայը իր գործողություն­ ները դիտարկել է այսօրվա մեր գոյության շահերի տեսակետից, չգիտենք՝ այն ժամանակ մտքերի նման ընթացք եղե՞լ է, թե ոչ: Բայց հիմա կարող ենք այդպես վարվել. իմանա­ լով անցյալը՝ մտածել ոչ միայն ներկայի ու մոտ ապագայի, այլեւ հազարամյա հորիզոնի մասին:

Եվ թերեւս սա է այն շրջադարձային կետը, որտեղ ազգային գաղափարախոսությունը դառ­ նում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր՝ անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձեւակերպել, այլեւ ապագային միտված այն ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ:

Թերեւս հենց այսպիսին է ազգային ինքնության ու գիտակցության զարգացման գործըն­ թացը: Ազգային ինքնությունը զարգանում է սեփական պատմության բերած փորձով, այդ փորձի իմացությամբ, այս փորձառության ու կյանքի ընթացքում ունեցած դրական եւ բացա­ սական տպավորություններով, ինչպես նաեւ ապագայի ձգտումներով, որը օրգանական կապի մեջ է անցյալի ու ներկայի հետ: Երկար տարիների ընթացքում մեր ազգային ինք­ նությունը զարգացել է այնքան, որ այսօր կարող ենք ձեւակերպել մեր նպատակադրումը՝ գալիք հազարամյակներում ապահովել մեր սերունդների գոյությունն ու բնականոն զար­ գացումը երկիր մոլորակի վրա՝ Հայաստան պետության տարածքում, եւ մեր այսօրվա անե­ լիքը դիտարկել նաեւ այդ տեսանկյունից:

2000 տարի հետո երկրի վրա ապրող հայը չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք ենք այսօր, ինչպես եւ մենք այսօր այնպիսին չենք, ինչպիսին եղել է 2000 տարի առաջ ապրած հայը: Բայց ի տարբերություն 2000 տարի առաջ ապրած հայի՝ մենք կարող ենք ուղերձ հղել 2000 տարի հետո ապրող հային: Եվ այդ ուղերձի հիմնական իմաստն այն պիտի լինի, թե ինչն է նրան կապում մեզ ու մեզնից 2000 տարի առաջ ապրած հայի հետ եւ որոնք են այն պայ­ մանները, որոնք պիտի ուժեղացնեն, կենսունակ դարձնեն այդ կապը: Բայց մյուս կողմից, այդ կապը կապանք չպիտի՛ լինի:

Այն ոչ թե հետ պիտի քաշի, այլ առաջ մղի, խթանի, ոգեւորի, այն չպիտի դառնա մի ճնշող ներկայություն, այլ յուրաքանչյուր հայի հազարամյա առաքելության մասը զգալու, այդ առաքելության մասը դառնալու, այդ առաքելության շրջանակն ընդլայնելու, բովանդակու­ թյունը հարստացնելու խթան պիտի տա, վստահություն, ձգտում, ինքն իրեն ճանաչելու եւ գիտակցելու հետաքրքրություն պիտի պարգեւի:

Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ եւ ազգի պատմության ընթացքում ձեւավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաեւ՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Այս է պատճառը, որ Ազգային անվտան­ գության ռազմավարության առաջաբանում հարկ եմ համարում գծագրել հենց այսպիսի ուղեգիծ, որը ձեւակերպված է ստորեւ:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛սԱնհետ կորել, անցել էչար մշուշի պես:

Վահան Տերյան

Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից եւ մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության:

Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտու­ թյան, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում:

Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության Հպարտ քաղաքացիներն ենք, Հայաս­ տանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած եւ Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները:

III

Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության եւ ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է եւ ներ­ կայացնում է աշխարհի բոլոր հայերին:

Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու եւ 21­րդ դար հասնելու ուժ եւ կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի եւ հատկանիշ­ ների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմա­ կան գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է:

Հետեւաբար՝ Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան:

Ազգային Արժեքներ

Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝

­ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, հայոց բանակը:

­ Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդ­ ները, առասպելները:

­ Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականու­ թյունը, գիտելիքը, գիտությունը:

­ Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

­ Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

­ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

­ Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային եւ էստրադա­ յին երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

­ Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

­ Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթա­ սիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը եւ հանդուրժողա­ կանությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները եւ հարաբերությունները Հայաստանում եւ Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտ­ ված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քաղաքացիությամբ:

­ Հայկական խոհանոցը, նյութական եւ ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները:

Ազգային նպատակներ

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

­ Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, ան­ վտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական,

IV

միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

­ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որեւէ սահմանա­ փակման:

­ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը եւ վերացումը:

­ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության, ինչպես նաեւ հանրահռչակ մյուս իրավունքների ապահո­ վումը եւ պաշտպանությունը:

­ Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավա­ սարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտ­ պանության եւ պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնու­ թյան հաստատումը:

­ Հայ ժողովրդի ազգային­պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանու­ թյան պահպանումը եւ զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը եւ զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած եւ հեռացող հայության շրջա­ նում, եւ ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

­ Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման եւ զարգացման:

Համակեցության Համահայկական կանոններ

  1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայ­ կական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրու­ թյան, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավոր­ ման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաեւ արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:
  2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:
  3. Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամու­ թյուն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:
  4. Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը եւ ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

V

  1. Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրա­ վունքների պաշտպանությունը եւ պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատա­ րանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ եւ հանրային կյանքի որեւէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայու­ թյունը պետք է բացառել:
  2. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազա­ տամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաս­ տանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանու­ թյան դեպքում։

Մենք եվ Աշխարհը

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արեւելքի արեւմուտքում» եւ «արեւ­ մուտքի արեւելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը եւ միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային եւ ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու եւ հասկա­ նալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը եւ բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազ­ գային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մեր հանձնառության արտահայտու­ թյունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ:

Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն#ԱԱԾhttps://bit.ly/2Zko32N

Posted by ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն on Friday, July 10, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *