20 C
Yerevan

Մեր երկրում գործում է հինգե­րորդ շարասյուն

Կ. Գրի­գո­րեան

Իդեմս նախկին վարչա­կարգի ներկա­յա­ցուցիչնե­րի, նրանց երբեմնի կոա­լի­ցիոն գործընկերնե­րի և, նախկին ու նոր որոշ ԱԱԾ-ականնե­րի՝ այդ թվում քաղա­քա­կան որևէ հետա­գիծ չունե­ցող Վանեցյա­նի։ Իսկ նրանց ետև­ում են նաև տեղա­ցի և մեզ բոլո­րիս հայտնի մեր ռազմա­վա­րա­կան երկրի հայ ազգի որոշ օլի­գարխներ: Ու այդ ամե­նը կատարվում է այս փոքր երկրում՝ հիմնա­կա­նում կեղծ հայրե­նա­սի­րա­կան լուզունգնե­րի ներքո:

Ներքին քաղա­քա­կան հատկա­պես վերջին զարգա­ցումնե­րը բացեի­բաց փաստում են, որ այս ուժե­րը, ներկա­յա­նա­լով որպես երեք քաղա­քա­կան միա­վորներ՝ կուսակցություններ, միա­վորվե­լով, նպա­տա­կադրել են փոխել ժողովրդաընտիր իշխա­նությա­նը: Բայց քանի որ նրանք բոլո­րը, չեն գիտակցում, որ իրա­կա­նում կտրված են ժողովրդից և, ուրեմն՝ շատ հեռու հասա­րա­կության խորքում ընթա­ցող առարկա­յա­կան գործընթացնե­րից, եթե նույնիսկ փորձում են օգտվել իշխա­նության բացթո­ղումնե­րից՝ կադրա­յին քաղա­քա­կա­նություն, հապա­ղում դատա­կան համա­կարգի բարե­փո­խումնե­րում, դանդաղկո­տություն նոր աշխա­տա­տե­ղե­րի ստեղծման գործում և այլն, կատա­րել և կատա­րում են սխալ քաղա­քա­կան հաշվարներ։ Այդ հաշվարկնե­րի ապարդյունության պատճա­ռով էլ, ակնհայտո­րեն, փորձ է արվում օգտա­գործել  վաղուց բոլո­րին հայտնի «դրսից մարդ բերե­լու» ձևը, որը շատ է նմանվում 1920 թվա­կա­նին հայ բոլշե­վիկնե­րի կողմից կիրառված մեթո­դին:

կարմիր բանա­կի մուտքը Երև­ան …

Այդ «հինգե­րորդ շարասյունը», նախկին 30 տարում, տարբեր բնույթ ու ձևեր է ունե­ցել, տարբեր գոծե­լաո­ճեր:


Ետ-հեղա­փո­խա­կան ժամա­նա­կաշրջա­նում, հատկա­պես 2018‑ի հոկտեմբե­րի 2‑ից սկսյալ, նախկիններն ու նրանց գործընկերնե­րը իրենց կորցրած փառքը ետ բերե­լու մոլուցքով կամ անօ­րի­նա­կա­նո­րեն կուտա­կած հարստությունը կորցնե­լու վախից, ավե­լի արմա­տա­կան կեցվածք և ակտիվ գործունեություն են որդեգրել, բայց իշխա­նության ու իշխա­նությա­նը սատա­րող ժողովրդի պատնե­շին հանդի­պե­լուց հետո, ստիպված ժամա­նա­կա­վո­րա­պես մարտա­վա­րա­կան հնարքնե­րով նահանջում են, սպա­սե­լով հարմար, երա­նե­լի իրա­վի­ճակնե­րի։ Եւ քանի որ որևէ առարկա­յա­կան տվյալ առ այն, որ կկա­րո­ղա­նան ձեռք բերել ժողովրդի համակրանքը և վերա­զավթել իշխա­նությունը չկա, և տեսա­նե­լի ապա­գա­յում էլ չի կարող լինել, հետև­ա­բար գործի են դրել հին ու փորձարկված մեթո­դը, դիմել դավադրա­կան գործե­լաո­ճին։


Սակայն, եթե նախկին իշխա­նության ժամա­նակ շարասյուննե­րը աշխա­տող տարբե­րակ էին, այս իրա­պես ազգընտիր իշխա­նության դեպքում ամենև­ին էլ իրացվե­լիք չէ։

Այս չարա­բաստիկ գործընթացնե­րում, ամե­նից շատ ուշադրություն է գրա­վում 130-ամյա կուսակցության կեցվածքը: Զարմա­նում ես, թե ինչպես է հնա­րա­վոր, որ նման դիրքո­րո­շում որդեգրի այդքան հարուստ անցյալ ունե­ցող կուսակցություն, հենց այսօրվա պայմաննե­րում, երբ կորո­նա­վի­րուսա­յին հիվանդության համա­ճա­րա­կի դեմ պայքա­րում իշխա­նության հետ համե­րաշխության փոխա­րեն, որո­շում է միա­նալ մարդ-կուսակցությա­նը կամ քաղա­քա­կան ոչինչ չունե­ցող անձին: Ակնհայտ է, որ այդ կուսակցության ղեկա­վա­րությունը շեղվել է իր ակունքնե­րից, ամբողջա­պես կտրվել է ներկա քաղա­քա­կան իրադրությունից ու ակնհայտո­րեն անզոր է առարկա­յա­կա­նո­րեն գնա­հա­տել իրա­կան իրա­վի­ճա­կը:

Դաշնակցությունը, որպես ազգա­յին հարստություն, միայն իր շարքե­րին չի պատկա­նում ու նրա հսկա բանակ-համա­կիրնե­րը ևս, արդա­րա­ցիո­րեն, մտա­հոգ են ՀՅԴ այսօրվա ղեկա­վա­րության դեպի անդունդը տանող գործե­լաո­ճից։ Ինչպես Սիմոն Վրացյանն է ասել՝« Դաշնակցության ուժը նրա համա­կիրնե­րի մեջ է », և հենց համա­կիրներն էին, որ ետ- հեղա­փո­խա­կան ժամա­նա­կա­հատվա­ծում, թե’ Երև­ա­նի ավա­գա­նու, թե’ 2019‑ի ԱԺ ընտրություննե­րում երես թեքե­ցին նրա­նից, որի արդյունքում էլ կուսակցությունը խայտա­ռակ պարտություն կրեց։

Ավե­լի զարմա­նա­լի է այն, որ այդ կուսակցության շարքե­րը համբե­րա­տար տանում են նման անհե­ռանկար, հակա­ժո­ղովրդա­կան և սնանկ քաղա­քա­կա­նությունը։ Այնինչ, այս պատմա­կան պահին միակ հույսը Դաշնակցության առողջ շարքերն են, որ պիտի սթափվեն, սթա­փեցնեն, թոթա­փեն իրենց ու իրենց ընկերնե­րին պարուրած անտարբե­րությունը  և հեղա­փո­խեն կուսակցությունը և փոփո­խության ենթարկեն այս սնանկ, որևէ հեռանկար չունե­ցող ու դեպի անդունդը տանող քաղա­քա­կա­նությունը։

Իսկ Դաշնակցության ներկա ղեկա­վա­րությունը պիտի ներո­ղություն խնդրի իր անցյա­լի սխալնե­րի համար, մեղա­յի գա ետ-հեղա­փո­խա­կան ժամա­նա­կա­հատվա­ծում իր կատա­րած քայլե­րի համար, ամբողջա­պես փոփո­խության ենթարկի նախկին վարկա­բեկված ղեկա­վա­րությա­նը ու համալրվի նոր, երի­տա­սարդ ուժե­րով ։ 

Առնչվող Հոդվածներ