20 C
Yerevan

…Քանի ժողո­վուրդը մեծ հաշվով բավա­րարված է իր ցանկություննե­րի իրա­կա­նացման ընթացքով

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Հեղա­փո­խություննե­րի հիմնա­կան միտումը և, հետև­ա­բար, ամե­նաբնո­րոշ հատկա­նի­շը՝ տապա­լումը — հանկարծա­կի քանդումը -, վերա­ցումն է այն ամե­նի, ինչն այլևս անտա­նե­լի, անհանդուրժե­լի է (որի դեմ էլ այն ուղղված է) և, դրա փոխա­րեն, կերտումը՝ վերա­կանգնումն է այդ ամե­նի այնպես, ինչպես ցանկա­լի է ու հնա­րա­վոր։

Հեղա­փո­խություն իրա­կա­նացնող ժողո­վուրդն ունի համա­ձայնեցված միայն մեկ նպա­տակ՝ քանդել, վերացնել այն ամե­նը, որ այլևս անհանդուրժե­լի է, և մեկ ցանկություն՝ դրա փոխա­րեն տեսնել այն ամեն լավը, որ բացա­կա­յում է իր կյանքում։

Մնա­ցա­ծը՝ հեղա­փո­խության առաջնորդ(ներ)ի գործն է, ում վստա­հել է ժողո­վուրդը և կվստա­հի, քանի իրա­կա­նացման ընթացքի մեջ է տեսնում իր ցանկություննե­րի մեծ մասը։

*

*   *

Այն, ինչ տեղի ունե­ցավ Հայաստա­նում 2018‑ի գարնա­նը, հեղա­փո­խություն էր։

Այն ուղղված էր անկա­խությունից ի վեր, տակավ առ տակավ երկրում ձևա­վորված ու արմա­տա­վորված ոչ-օրի­նա­կան (լեգի­տիմ) հասա­րա­կարգի և դրա օգտա­ռունե­րի դեմ։

Ճիշտ է՝ իրա­վա­կան առումով (de jure) Հայաստա­նը ժողովրդա­պե­տություն էր, սակայն փաստո­րեն (de facto) այն վերածվել էր սակա­վա­պե­տության (օլի­գարխիա)։

Հասա­րա­կարգե­րի, այսինքն՝ պետության իշխա­նա­վորնե­րի և նրանց ենթա­կա­նե­րի հարա­բե­րություննե­րի իրա­վա­կան դասա­կարգումն առա­ջին անգամ այսօ­րեա­կան վավե­րա­կա­նությամբ կատա­րել է Արիստո­տե­լը։

Նա հասա­րա­կարգերն ըստ ձևի բաժա­նել է հնա­րա­վոր երե­քի. երբ իշխում է՝

- մեկը,

- փոքրա­մասնություն կազմող մի խումբ

կամ՝

- մեծա­մասնությունը։

Յուրա­քանչյուր ձևի մեջ հասա­րա­կարգը նա ըստ էության բաժա­նել է երկուսի՝

- երբ իշխա­նությունն իրա­կա­նացվում է բոլո­րի

կամ՝

- իշխանավոր(ներ)ի շահե­րից ելնե­լով։

Այսպես, հասա­րա­կարգը, որում իշխա­նա­վո­րը մեկն է ու իշխա­նությունն իրա­կա­նացնում է իր շահե­րից ելնե­լով, նա անվա­նել է տիրա­նիա (tyranny), իսկ բոլո­րի շահե­րից ելնե­լու դեպքում՝ մոնարխիա (monarchy)։

Երբ իշխա­նա­վո­րը հասա­րա­կության մեջ փոքրա­մասնություն կազմող մի խումբ է ու իշխա­նությունն իրա­կա­նացնում է իր շահե­րից ելնե­լով, նա այն անվա­նել է օլի­գարխիա (oligarchy), իսկ բոլո­րի շահե­րից ելնե­լու դեպքում՝ արիստոկրա­տիա (aristocracy)։ Վերջա­պես, երբ իշխա­նա­վո­րը հասա­րա­կության մեծա­մասնությունն է ու իշխա­նությունն իրա­կա­նացնում է իր շահե­րից ելնե­լով, նա այն անվա­նել է դեմոկրա­տիա (democracy), իսկ բոլո­րի շահե­րից ելնե­լու դեպքում՝ պոլի­տի (polity)։

Չափա­զանցություն չի լինի, եթե նկա­տենք, որ իրա­կա­նում, մոնարխիա­ներ, արիստոկրա­տիա­ներ և պոլի­տի­ներ չկան։ Դրանք ուտո­պիստա­կան (utopist) են։ Իշխա­նա­վորնե­րը հիմնա­կա­նում (եթե չասենք միշտ) իշխա­նությունը իրա­կա­նացնում են՝ իրենց շահե­րից ելնե­լով ու իրենց շահե­րին հետա­մուտ լինե­լով։

Ուրիշ խոսքով՝ իշխա­նա­վորնե­րը միշտ լինում են վատը։ Դժվար չէ նկա­տել, որ եղածնե­րի մեջ նվա­զա­գույն վատը դեմոկրա­տիան է՝ ժողովրդա­պե­տությունը (կամ հանրա­պե­տությունը), քանի որ գոնե մեծա­մասնությունն է իշխա­նություն իրա­կա­նացնո­ղը։

*

*   *

Այն, որ Հայաստանն իրա­վա­կա­նո­րեն ժողովրդա­պե­տություն էր, բոլորս գիտեինք։ Առկա էին դրա խորհրդանշա­կան բոլոր երև­ույթնե­րը՝ իբր ժողովրդի ազատ կամարտա­հայտմամբ ընտրված պետա­կան կառա­վարման մարմիններ, դրանցից անկախ գործող դատա­կան համա­կարգ և այլն։

Նույնպես գիտեինք (չգիտցողներն էլ հետա­գա­յում հետզհե­տե համոզվե­ցին), որ այդ ամե­նը ձևա­կան են։ Պետա­կան բոլոր մարմիննե­րը և վարչա­մե­քե­նա­յի կարև­որ մասնիկնե­րը ձևա­վորվում էին նրանց մեջ կամ նրանցից դուրս գտնվող մի քանի հազար մարդկանց կողմից, որով իշխա­նությունը իրա­կա­նացվում էր նրանց շահե­րից ելնե­լով։

Ամփոփ ասած՝ Հայաստանն իրա­վա­կա­նո­րեն ժողովրդա­պե­տություն էր, իսկ փաստո­րեն՝ սակա­վա­պե­տություն։

Այն ինչ տեղի ունե­ցավ Հայաստա­նում 2018‑ի գարնա­նը, հեղա­փո­խություն էր, որովհետև միտում էր տապա­լել փաստա­կան սակա­վա­պե­տությունը (ինչում, կարե­լի է ասել, հաջո­ղեց) և վերա­կանգնել ժողովրդա­պե­տությունը՝ այն դարձնե­լով նաև փաստա­կան։

Աստծուն հավա­տա­ցողնե­րը կ՚ասեին՝ Աստծու բարիք էր, որ հեղա­փո­խությունը արդյունա­վորվեց առանց արյունա­հե­ղության։

Դրա պատճառնե­րը վերլուծա­կան քննարկումնե­րի նյութ կարող են լինել նաև ապա­գա­յում։

Բայց փաստը, որ արյուն չհեղվեց, հեղա­փո­խություննե­րի ընդհա­նուր տրա­մա­բա­նության առումով դույզն իսկ չի փոխում Հայաստա­նում տեղի ունե­ցա­ծի տրա­մա­բա­նությունը։

Այն է՝ ժողովրդի կամքն անկա­սե­լի ցասումով վեր բարձրա­ցավ բոլոր իշխա­նա­վորնե­րից, նրանց կողմից գրված կամ նրանց կեղծա­րա­րությամբ ժողովրդի անունով ուժ ստա­ցած բոլոր օրենքնե­րից և պարտադրեց իրե­նը։

Դա՜ է հեղա­փո­խությունը։

Ժողովրդի կամքի իրա­կա­նացմա­նը խոչընդո­տող ամեն օրենք, օրի­նա­կան ամեն մարմին կորցնում է իր առաջնայնությունը։

Հետև­ա­բար և հիմա, ամեն ինչից առաջ ու ավե­լի, հեղա­փո­խություննե­րի ընդհա­նուր տրա­մա­բա­նության համա­պա­տասխան՝ պետք է կարև­ո­րել ժողովրդի ցանկությունը, ոչ թե՝ օրենքնե­րը։ Հատկա­պես այն մասով, որ դրանք հակա­սում կամ խոչընդո­տում են ժողովրդի կամքի կատարմա­նը և այդ ցանկություննե­րի իրա­կա­նացմա­նը։

Թույլ չտալ, որ երեկվա իշխա­նա­վորնե­րը (սակա­վա­պե­տա­կաննե­րը), օրենքի այս կամ այն սահմանում(ներ)ն օգտա­գործե­լով, դանդա­ղեցնեն (կամ, Աստված մի՜ արասցե, վիժեցնեն) հեղա­փո­խության պտղա­բե­րումը՝ փաստա­կան ժողովրդա­պե­տությունը։

Նրանք պետք է հասկա­նան ու միշտ հիշեն, որ այս հեղա­փո­խությունն արյունա­հե­ղությամբ չիրա­կա­նա­նա­լով՝ նաև իրե՜նց բախտը բերեց։

Չընդդի­մա­նան՝ այն ամե­նի աստի­ճա­նա­կան կատարմա­նը, որ այլա­պես իսկույն կարող էր կատարվել։

Իսկ այդ դեպքում՝ ոչ ոք չէր ունե­նա օրենքի մասին խոսե­լու ո՜չ հնա­րա­վո­րություն, ո՜չ էլ՝ ժամա­նակ։

Հավաստի­քը՝ հեռու և մոտ վայրե­րում ու ժամա­նակնե­րում արյունա­հե­ղությամբ տեղի ունե­ցած հեղա­փո­խություններն են։

Իսկ հեղա­փո­խության առաջնորդ(ներ)ը, որ ժողովրդի կամոք այսօր պետա­կան կառա­վարման լծակներն իրենց ձեռքն առնե­լու իրա­վունք են ստա­ցել, մտա­հան պետք է չանեն, որ այդ իրա­վունքը կպահպա­նեն այնքան ժամա­նակ, քանի ժողո­վուրդը մեծ հաշվով բավա­րարված է իր ցանկություննե­րի իրա­կա­նացման ընթացքով։

[Իշխա­նություննե­րը] պետք է հասկա­նան, որ դժգո­հություններ կառա­ջացնեն նաև այն դեպքե­րում, երբ օրա­կարգ կմտցնեն հարցեր, որոնք չեն բխում ժողովրդի ցանկություննե­րից։

10 հուլիս 2020

Առնչվող Հոդվածներ