13.5 C
Yerevan

Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տությունը և 1918–22 թվա­կաննե­րի համա­ճա­րակնե­րը

Տիգրան Դավթյան  

Համաշխարհա­յին պատմության վկա­յությամբ 1918–22 թվա­կաննե­րի ընթացքում Հայաստա­նը պատել է երկու համա­ճա­րակ՝ Բծա­վոր Տիֆը (typhus, 1918–22 թթ, հիմնա­կան կենտրո­նը Ռուսաստան) և Իսպա­նա­կան Գրի­պը (Spanish flu, 1918–20 թթ, աշխարհում հնձել է ավե­լի քան հարյուր միլիոն մարդու կյանք): Նորանկախ Հայաստա­նի պետությունն իր բազում դժվա­րություննե­րի կողքին դիմագրա­վել է այս ահռե­լի արհա­վիրքը:

Առա­ջին հանրա­պե­տության վարչա­պետնե­րից Սիմոն Վրացյանն այս առթիվ իր «Հայաստա­նի Հանրա­պե­տութիւն» գրքում գրում է.«…Հացի, բնա­կա­րաննե­րի, հագուստի և դեղե­րի պակասն ու գաղթա­կա­նութեան խռնւա­ծութիւնը առաջ բերին ու զարգացրին համա­ճա­րակ հիվանդութիւններ, սկզբում քոլե­րան, ապա բծաւոր տիֆը, որի գերանդին առատ հունձ էր անում ամէն կողմ: Տուն չկար, որ հիւանդ չունե­նար: Հիւանդնե­րը թափւած էին ե՛ւ փողոցնե­րում ու հրա­պա­րակնե­րում:

Միայն յունիս ամսի 12–18-ին Երև­ա­նի զինւո­րա­կան հիւանդա­նո­ցը ընդունւել էին 370 հիւանդներ, որից մեռել էր 142 հոգին, առողջա­ցել՝ 25: Օգոստ. 28–29-ին հիւանդա­նո­ցում կային 197 հիւանդներ, մեռան 17 հոգի: Զինւո­րա­կան հիւանդա­նո­ցից դուրս, մասնաւոր բժիշկնե­րի տեղե­կություննե­րով օգոստ. 12–29-ին, Երև­ա­նում, մեռել էր 56 մարդ և հիւանդա­ցել 157:

Այս դեռ սկիզբն էր երկանց: Հապճե­պով պատրաստւած հիւանդա­նոցներն անզօր էին իրա­կան դարման հասցնե­լու. դեղ չկար, վառե­լիք չկար, սնունդ չկար, սպի­տա­կե­ղէն չկար: Եւ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարիւրնե­րով, հազարնե­րով: Ժողո­վուրդը սպառւում էր վառւող մոմի պէս… Օգոստո­սի 21-ին ամբողջ Հայաստա­նը յայտա­րարւեց քոլե­րա­յի կողմից վտանգւած և Հայ. Խորհրդի բժշկա-սանի­տա­րա­կան մասնա­ժո­ղո­վը վերածւեց վարա­կիչ հիւանդութիւննե­րի դէմ մաքա­ռող բոլոր հիմնարկութիւննե­րի վրա հսկող ամե­նա­բարձր մարմնի» («Հայաստա­նի Հանրա­պե­տութիւն», Ս. Վրա­ցեան, էջ 191–193):

Անցնող մեկ դարվա ընթացքում մոլո­րա­կը տեսել է տաս համաշխարհա­յին և յոթա­նա­սուն տեղա­կան վարակներ, որոնցից անմասն չի մնա­ցել նաև Հայաստա­նը: Այժմ մեր երկրին պատած COVID- 19 համա­ճա­րա­կի ֆոնին ներկա­յացնում եմ Հայաստա­նի Խորհրդի (1918–1919 թթ.) հաստա­տած օրենքնե­րից, որոնք «Խօլե­րա­յի դէմ կռւե­լու մասին» են:

Առնչվող Հոդվածներ