13.5 C
Yerevan

Ճառ ասողներն ու զանգ կախողնե­րը

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Սփյուռքի մասին խոսվում է անընդհատ, Սփյուռքի մասին խոսում են բոլո­րը ու ճիշտն ասած հենց այդքա­նով էլ վերջա­նում է Սփյուռքի հանդեպ վերա­բերմունքը: Մեր հասա­րա­կության մեջ շատերն են սիրում ուրիշնե­րի դժբախտության հաշվին լավա­մարդ դառնալ ու վստահ են, որ դատարկ խոսե­լով պարտքը կատա­րած են հայրե­նի­քի ու ժողովրդի առաջ:

Ու մինչ ոմանք զբաղված են պատե­հա­պաշտությամբ, հայկա­կան Սփյուռքում խնդիրնե­րը ոչ թե լուծվում են, այլ գնա­լով ավե­լա­նում են ու էլ ավե­լի սրվում: Շատե­րը նույնիսկ չգի­տեն Սփյուռք ասվա­ծի նշա­նա­կությունը և շատերն էլ մտա­ծում են, որ Սփյուռքն ինչ որ անհայտ երկիր է, որտեղ ապրում են հայեր, որոնք չգի­տես ինչու չեն ապրում Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում: Սա ոչ թե ծիծա­ղե­լի է, այլ խիստ վրդո­վե­ցուցիչ:

Գևորգ Թորո­յա­նի գրա­ռումից մի փոքր հատված՝ «Երկու օր առաջ Պուրճ Համուտ էի։ Կէսօ­րին հանդի­պե­ցայ Նիկոլ Դուման ակումբ։ Շուրջ մէկ ժամ նստայ ու զրուցե­ցի ընկե­րոջ մը հետ Լիբա­նա­նի դժուար օրե­րուն մասին։ Ակումբէն ներս կային նաեւ տասնեակ մը այլ ընկերներ։ Մեր զրոյցի պահուն փոքրիկ աղջնակ մը մտաւ ակումբ եւ իր անո­րոշ հայեացքը սեւե­ռե­լով բոլո­րիս վրայ, վիրաւոր ձայնով հարցուց.
Այսօր ճաշ չկա՞յ։
10–12
տարե­կան աղջնակ մը ակումբ կը մտնէ ոչ թէ իր ընկեր-ընկե­րուհի­ներ փնտռե­լու, կամ անոնց հետ խաղա­լու, կամ մանկա­կան-պատա­նե­կան այլ հետաքրքրա­սի­րութեան մը համար այլճաշ ուզե­լու»։

Սա մի փոքր, բայց շատ ցայտուն ապա­ցույց է այն բանի, որ քանի դեռ մենք այստեղ ֆիզի­կա­պես ապա­հով, տնտե­սա­պես համե­մա­տա­բար կայուն (կորո­նա­վի­րուսով պայմա­նա­վորված դժվա­րություննե­րը ոչ թե հայաստանյան առանձնա­հատկություն են, այլ համընդհա­նուր բացա­սա­կան հետև­անք) պայմաննե­րում զբաղված ենք ըստ էությամբ ոչինչ չանե­լով, այնտեղ՝ Լիբա­նա­նում 10–12 տարե­կան հայ երե­խան չգի­տի, թե այդ օրը ուտե­լու բան կունե­նա, թե ոչ: Կեցցե՛ օնլայն հայրե­նա­սի­րությունը:

Եվ ցավ է նաև այն, որ վերը նշված ճառա­խոսնե­րից շատ շատերն անգամ Լիբա­նա­նի տեղը չգի­տեն, չգի­տեն, թե այնտեղ ինչ վիճակ է ու իրենք իրենց այնքան ճիշտ հայրե­նա­սեր են կարծում, որ «կյանքի դաս» են փորձում տալ ուրիշնե­րին: Նրանք փորձում են համո­զել, թե Սփյուռքի որ կառույցում ինչ պետք է անել, պետք է մնալ թե ոչ, գալ թե ոչ:  Նրանք ցավակցա­բար գլուխներն են օրո­րում, երբ լսում են նման լուր, ու իսկույն էլ մոռա­նում թե՛ խնդրի, թե՛ ամեն ինչի մասին: Նույնկերպ նրանք ֆեյսբուքում աղո­թում էին Քեսա­բի համար: Անգամ քարտե­զի վրա չգի­տեն Քեսա­բի տեղը:

Մանա­վանդ, որ այդ դատարկ ճառա­խոսնե­րի մեծ մասի կարծի­քով սփյուռքա­հա­յե­րը պարտա­վոր են արտա­սահմա­նից անընդհատ փող ուղարկել: Իսկ, երբ պահն է գալիս Սփյուռքի եղբայրնե­րին իրա­կան օգնության ձեռք մեկնե­լու, այդ ձրիա­կերնե­րի մի մասը նույնիսկ հանդգնում է բողո­քե­լու, թե. «բա ինչո՞ւ հիմա նոր եկաք ու առաջ չէիք գալիս Հայաստան» կամ «տեղներդ նեղա­ցավ, նոր հիշե­ցիք հայրե­նի­քը»:

Այս ձրիա­կեր և պոռո­տա­խոս մարդիկ սիրում են հպարտա­նալ, որ մենք մեծ ու ուժեղ Սփյուռք ունենք, փող են պահանջում այս Սփյուռքից ու հրա­ժարվում են նրանց օգնել:

Ահա՛, այս է նրանց հայրե­նա­սի­րության ու ազգա­սի­րության իրա­կան պատկե­րը:

Բայց բարե­բախտա­բար այդ պարապ մարդկանց թիվը մեծ չէ։

 Հայ ժողո­վուրդը մի ազգ է ու մի երև­ույթ՝ անկախ նրա­նից, թե նրա որ հատվա­ծը և դրա անխոս վկա­յությունն է այն ամուր ուժեղ կապը, որ մենք պահում ենք արտա­սահմա­նում ապրող մեր եղբայրնե­րի հետ։ Այն, որ մենք այսօր տեղյակ ենք իրար ցավից և գեթ մի ակնթարթ չենք դադա­րում մտա­հոգվել միմյանց համար, ապա­ցուցն է այն բանի, որ մենք ոչ միայն ընտա­նե­կան ջերմությամբ ենք իրար միա­ցած, այլև կամք ու վճռա­կա­նություն ունենք լուծե­լու մեր առջև ծառա­ցած բոլոր խնդիրնե­րը, քանի որ ոչ մի խնդիր մեր կամքից ու գաղա­փա­րից ուժեղ չէ։

Այս բոլոր խնդիրնե­րը կլուծվեն, դրանք արդեն իսկ լուծվում են դանդաղ, բայց հաստատ քայլե­րով։

Առնչվող Հոդվածներ