ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ
Հուլիսի 12 լույս 13-ի
գիշերը սկսված ադրբեջանական հարձակումը հուլիսի 14-ին ուղեկցվեց
հայ քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումներով: Հայկական կողմից զոհվել է
4 հոգի, իսկ հակառակորդը տվել է տասնյակից ավել սպանված՝ ներառյալ մեկ գեներալ և մի քանի սպաներ:
Հարձակումը տապալվել է, քանի որ հայկական բանակը ոչ
միայն հաջողությամբ դիմակայեց ներխուժման փորձերին, այլև կարողացավ ամրապնդել իր դիրքերը
՝ մուտք գործելով հակառակորդի տարածք, հետ շպրտեց հարձակումը, որից հետո գրավեց երկու ամրացված հենակետ:
Թուրքիայի անմիջական հարևաններ Սիրիայի, Իրաքի, Հունաստանի և ավելի հեռավոր տարածքներում, ինչպես օրինակ Լիբանանի շուրջ կատարվող վերջին մեկ տարվա իրադարձություններին հետևող ուշադիր դիտորդների համար Հայաստանի դեմ ուղղված այս ադրբեջանական հարձակումը կանխատեսելի էր: Սա Թուրքիայի թշնամական ու ագրեսիվ քաղաքականության միակ միջոցն է, որ կարող է կիրառվել Հայաստանի դեմ:
Մենք պետք է հիշենք 1993թ.-ի Հայաստան ներխուժման ձախողված փորձն ու վերջին տեղեկությունները, Էրդողանի ՝ Հայաստանի վրա հարձակման նոր ծրագրի վերաբերյալ: Ուղիղ հարձակումն այսօր նշանակում է պատերազմ հայտարարել հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված ռուսական ուժերին, ինչը Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ, քանի, որ այսօր փորձում է բարձրացնել խաղադրույքը արևելքի ու արևմուտքի մեջ:
Այդ ժամանակ փորձ արվեց փոքր եղբայր Ադրբեջանին դրդել հարձակվել Հայաստանի վրա: Ադրբեջանական հարձակումից հետո հարկ չեղավ երկար սպասել՝ լսելու համար մեծ եղբոր՝ այս պատերազմում Ադրբեջանին անվերապահ սատարելու մասին հայտարարությունը: Թուրքիայի ստվերը սավառնում է 2020թ հուլիսյան այս պատերազմի վրա:
Իհարկե Ադրբեջանն ինքը ևս իր ներքաղաքական պատճառներն ունի այս արկածախնդրությանը մասնակցելու համար:
Այնպես, ինչպես իսկական դիկտատուրայում, այստեղ կտրուկ լռեցվում են Covid 19-ից կրած վնասների հետևանքով բնակչության համատարած դժգոհությունները, ում ուշադրությունը պետք է շեղել ուղղելով արտաքին թշնամու վրա՝ մի քանի տարբերակով՝
- Նոր ազգայնական տրամադրությունների բռնկում,
- Նավթի գնի իջեցմանը հաջորդող եկամուտների իջեցում,
- Ջրի սուր պակասը երկրում, որը ոչ մի շանս չունի լուծել այս կրկնվող ճգնաժամը բացի ջրառատ Հայաստանի հետ համագործակցելուց:
Անհամաձայնությունները տիրող «կլանում», որոնց կողմից արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հարազատների ձերբակալությունները դեռ միայն նախակարապետներ էին:
Այս ամենը պիտի դատապարտվեր Արցախյան հարցի լուծման գործընթացում ներգրաված Մինսկի խմբի անդամ հանդիսացող բոլոր ուժերի կողմից՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա:
Պետք է նաև ասել, որ մենք դեռ երկար կսպասենք մինչև ինչ որ բան կլսենք միջազգային հասարակության կողմից բացի կոչերից, որ հորդորում են ագրեսորին և պաշտպանվողին:
Ամեն դեպքում, եթե այս մինի-պատերազմը (հուսով եմ) կուժեղացնի հայկական ռազմական դիրքերը, ապա այն պիտի տեղափոխվի նաև Հայաստանի դիվանագիտական դաշտ:
Դա այն ամենն է, ինչի վրա մենք պիտի աշխատենք այսօր:
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
- Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ այս հարձակումն ուղղված էր ոչ թե Արցախի, այլ ՀՀ-ի դեմ, որը հանդիսանում է ՄԱԿ-ի կառույց և պաշտպանված է միջազգային բոլոր իրավունքներով ու պայմանագրերով։ Ադրբեջանի այս քայլն ուղղված է ոչ թե մի տարածքի դեմ, որը դեռևս ՄԱԿ-ի կողմից պաշտոնական ստատուս չի ստացել, այլ ՄԱԿ-ի անդամ երկրի։ Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի դեմ, հարձակում է ՄԱԿ-ի և միջազգային բոլոր իրավունքների ու կանոնների վրա։
- Ադրբեջանական կողմն օգտագործել է մեծ տրամաչափի (թանկարժեք), իսրայելական առաջադեմ մշակում ունեցող տեխնիկա, որն արտահանվում է մի շարք երկրներ։ Նման զենքին հակահարված տալը հայկական կողմի ձեռքբերումն է, որը վկայում է հայկական զինված ուժերի բարձր մարտական պատրաստվածության ու պրոֆեսիոնալիզմի մասին։
- Հայկական կողմը չպետք է պարապ մնա և ժամավաճառությամբ զբաղվի, այլ միշտ մնա զգոն, որովհետև ագրեսորները կփորձեն ուշքի գալ ստացված դասից և կձեռնարկեն նոր գործողություններ։ Պետք է հստակ հասկանանք, որ սա ռազմական գերակայության մրցավազք է, և այն ենթադրում է պայքարի շարունակություն, որն էլ իր հերթին մեծացնելու է երկկողմանի ճնշումը։