13.5 C
Yerevan

Անհա­ջող փորձ

ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ

Հուլի­սի 12 լույս 13‑ի  գիշե­րը սկսված ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը հուլի­սի 14-ին  ուղեկցվեց  հայ քաղա­քա­ցիա­կան բնա­կա­վայրե­րի ռմբա­կո­ծումնե­րով: Հայկա­կան կողմից զոհվել է 4 հոգի, իսկ հակա­ռա­կորդը տվել է տասնյա­կից ավել սպանված՝  ներառյալ մեկ գենե­րալ և մի քանի սպա­ներ:
Հարձա­կումը տապալվել է, քանի որ հայկա­կան բանա­կը ոչ միայն հաջո­ղությամբ դիմա­կա­յեց ներխուժման փորձե­րին, այլև կարո­ղա­ցավ ամրապնդել իր դիրքե­րը ՝ մուտք գործե­լով հակա­ռա­կորդի տարածք, հետ շպրտեց հարձա­կումը, որից  հետո գրա­վեց երկու ամրացված հենա­կետ:

Թուրքիա­յի անմի­ջա­կան հարև­աններ Սիրիա­յի, Իրա­քի, Հունաստա­նի և ավե­լի հեռա­վոր տարածքնե­րում, ինչպես օրի­նակ Լիբա­նա­նի շուրջ կատարվող վերջին մեկ տարվա իրա­դարձություննե­րին հետև­ող ուշա­դիր դիտորդնե­րի համար Հայաստա­նի դեմ ուղղված այս ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը կանխա­տե­սե­լի էր: Սա Թուրքիա­յի թշնա­մա­կան ու ագրե­սիվ քաղա­քա­կա­նության միակ միջոցն է, որ  կարող է կիրառվել Հայաստա­նի դեմ:

Մենք պետք է հիշենք 1993թ.-ի Հայաստան ներխուժման ձախողված փորձն ու վերջին տեղե­կություննե­րը, Էրդո­ղա­նի ՝ Հայաստա­նի վրա հարձակման  նոր ծրագրի վերա­բերյալ: Ուղիղ հարձա­կումն այսօր նշա­նա­կում է պատե­րազմ հայտա­րա­րել հայ-թուրքա­կան սահմա­նի երկայնքով տեղա­կայված ռուսա­կան ուժե­րին, ինչը Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ, քանի, որ այսօր փորձում է բարձրացնել խաղադրույքը արև­ելքի ու արևմուտքի մեջ:

Այդ ժամա­նակ փորձ արվեց փոքր եղբայր Ադրբե­ջա­նին դրդել հարձակվել Հայաստա­նի վրա: Ադրբե­ջա­նա­կան հարձա­կումից հետո հարկ չեղավ երկար սպա­սել՝ լսե­լու համար մեծ եղբոր՝ այս պատե­րազմում Ադրբե­ջա­նին անվե­րա­պահ սատա­րե­լու մասին հայտա­րա­րությունը: Թուրքիա­յի ստվե­րը սավառնում է 2020թ հուլիսյան այս պատե­րազմի վրա:

Իհարկե Ադրբե­ջանն ինքը ևս իր ներքա­ղա­քա­կան պատճառներն ունի այս արկա­ծախնդրությա­նը մասնակցե­լու համար:

Այնպես, ինչպես իսկա­կան դիկտա­տուրա­յում, այստեղ կտրուկ լռեցվում են Covid 19-ից կրած վնասնե­րի հետև­անքով բնակչության  համա­տա­րած դժգո­հություննե­րը, ում ուշադրությունը պետք է շեղել ուղղե­լով արտա­քին թշնա­մու վրա՝ մի քանի տարբե­րա­կով՝

  • Նոր ազգայնա­կան տրա­մադրություննե­րի բռնկում,
  • Նավթի գնի իջեցմա­նը հաջորդող եկա­մուտնե­րի իջե­ցում,
  • Ջրի սուր պակա­սը երկրում, որը ոչ մի շանս չունի լուծել այս կրկնվող ճգնա­ժա­մը բացի ջրա­ռատ Հայաստա­նի հետ համա­գործակցե­լուց:

Անհա­մա­ձայնություննե­րը տիրող «կլա­նում», որոնց կողմից արտա­քին գործե­րի նախա­րար Մամեդյա­րո­վի հարա­զատնե­րի ձերբա­կա­լություննե­րը դեռ միայն նախա­կա­րա­պետներ էին:

Այս ամե­նը պիտի դատա­պարտվեր Արցախյան հարցի լուծման գործընթա­ցում ներգրա­ված Մինսկի խմբի անդամ հանդի­սա­ցող բոլոր ուժե­րի կողմից՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա:

Պետք է նաև ասել, որ մենք դեռ երկար կսպա­սենք մինչև ինչ որ բան կլսենք միջազգա­յին հասա­րա­կության կողմից բացի կոչե­րից, որ հորդո­րում են ագրե­սո­րին և պաշտպանվո­ղին:

Ամեն դեպքում, եթե այս մինի-պատե­րազմը (հուսով եմ) կուժե­ղացնի հայկա­կան ռազմա­կան դիրքե­րը, ապա այն պիտի տեղա­փոխվի նաև Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան դաշտ:

Դա այն ամենն է, ինչի վրա մենք պիտի աշխա­տենք այսօր:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

  • Առանձնա­հա­տուկ ուշադրության է արժա­նի այն, որ այս հարձա­կումն ուղղված էր ոչ թե Արցա­խի, այլ ՀՀ‑ի դեմ, որը հանդի­սա­նում է ՄԱԿ‑ի կառույց և պաշտպանված է միջազգա­յին բոլոր իրա­վունքնե­րով ու պայմա­նագրե­րով։ Ադրբե­ջա­նի այս քայլն ուղղված է ոչ թե մի տարածքի դեմ, որը դեռևս ՄԱԿ‑ի կողմից պաշտո­նա­կան ստա­տուս չի ստա­ցել, այլ ՄԱԿ‑ի անդամ երկրի։ Ադրբե­ջա­նի հարձա­կումը ՀՀ‑ի դեմ, հարձա­կում է ՄԱԿ‑ի և միջազգա­յին բոլոր իրա­վունքնե­րի ու կանոննե­րի վրա։
  • Ադրբե­ջա­նա­կան կողմն օգտա­գործել է մեծ տրա­մա­չա­փի (թանկարժեք), իսրա­յե­լա­կան առա­ջա­դեմ մշա­կում ունե­ցող տեխնի­կա, որն արտա­հանվում է մի շարք երկրներ։ Նման զենքին հակա­հարված տալը հայկա­կան կողմի ձեռքբե­րումն է, որը վկա­յում է հայկա­կան զինված ուժե­րի բարձր մարտա­կան պատրաստվա­ծության ու պրոֆե­սիո­նա­լիզմի մասին։
  • Հայկա­կան կողմը չպետք է պարապ մնա և ժամա­վա­ճա­ռությամբ զբաղվի, այլ միշտ մնա զգոն, որովհետև ագրե­սորնե­րը կփորձեն ուշքի գալ ստացված դասից և կձեռնարկեն նոր գործո­ղություններ։ Պետք է հստակ հասկա­նանք, որ սա ռազմա­կան գերա­կա­յության մրցա­վազք է, և այն ենթադրում է պայքա­րի շարունա­կություն, որն էլ իր հերթին մեծացնե­լու է երկկողմա­նի ճնշումը։

Առնչվող Հոդվածներ