15.3 C
Yerevan

ժողովրդի Հարգանքը

ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ

Ողջունում եմ ԱՀ նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի‘ ԼՂՀ Գերա­գույն խորհրդի առա­ջին նախա­գահ Արթուր Մկրտչյա­նին հետմա­հու Արցա­խի Հանրա­պե­տության բարձրա­գույն պետա­կան կոչում (Արցա­խի հերոս) շնորհե­լու հարցը համա­պա­տասխան հանձնա­ժո­ղո­վի քննարկմա­նը ներկա­յացնե­լու նախա­ձեռնությունը:

Իմ խորին համոզմամբ, Արթուր Մկրտչյանն առա­ջի­նը պետք է, որ արժա­նա­նար Արցա­խի հերո­սի կոչմա­նը: Թեկուզ ուշա­ցումով, ԱՀ նախա­գա­հի քայլը գնա­հա­տե­լի է:

Ավե­տիս Ահա­րոնյա­նի խոսքերն ուղղված Զորա­վար Անդրա­նի­կին եղել են ինձ համար ուղե­ցույց՝ Հերո­սի իսկա­կան կերպա­րը գնա­հա­տե­լու համար: Այդ խոսքե­րը հնչեցրել եմ իմ ելույթում՝ (https://cutt.ly/ZfdhumY) Արթուր Մկրտչյա­նի 60-ամյա­կին նվիրված միջո­ցառմա­նը.

«Միշտ էլ ցավ ունե­ցա Անդրա­նի­կի ուսա­դիրնե­րի համար: Ազգա­յին հերոսնե­րը պաշտո­նա­կան փայլ ու պատվից միշտ պետք է ազատ մնան: Հարգանքն ու պաշտա­մունքը, որ ժողո­վուրդն է փռում իր ընտրյալնե­րի ոտքե­րի առջև, մշտա­կան և անուշա­բույր խնկարկություն է: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստի­ճան չի կարող այն փոխա­րի­նել»:

Առնչվող Հոդվածներ