14.7 C
Yerevan

Ով հայոց «ընդդի­մություն»

ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԱԱ թղթա­կից անդամ, արվեստա­գի­տության դոկտոր, պրոֆե­սոր, գիտության վաստա­կա­վոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյա­նը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ով հայոց «ընդդի­մություն» և ձեզ ընդդի­մա­դիր հայտա­րա­րող հայեր, ժամա­նակն ու աշխարհը ձեզ ոչինչ չե՞ն ասում, մարդա­կուլ համա­ճա­րա­կը ոչ մի եզրա­կա­ցության չի՞ բերում, չէ՞ք հասկա­նում, որ մարդկության առջև կան շատ ավե­լի մեծ ու տագնա­պա­լի խնդիրներ, քան ձեր պաշտո­նա­սի­րա­կան ու ընչա­սի­րա­կան ողորմե­լի կրքե­րը։ Դուք կու՞յր եք, թե կույր եք ձևա­նում, բու՞թ եք, թե՞․․․ Դուք պարզունակ խորա­մանկություն էլ չունեք ու ձեր կարծի­քով քաղա­քա­կա­նությամբ եք զբաղված։ Դուք ոչ մի կապ չունեք քաղա­քա­կա­նության հետ ձեր սովո­րած մի քանի ֆրազնե­րով։ Հայրենիքի՞ց եք խոսու՞մ։ Դուք ի՞նչ գիտեք ինչ է հայրե­նի­քը, ինչ է հայը և հայի խորհուրդը քրիստո­նեա­կան քաղա­քակրթության մեջ։ Ցավն այն չէ, որ դուք տգետ եք, որ ձեր միտքը տհաս է։ Դա ներե­լի է, քանզի մենք բոլորս էլ ինչ որ չափով տգետ ենք։ Ցավն այն է , որ դուք զուրկ եք մարդկա­յին խղճից։ Չեմ խոսում ազգա­յին խղճի, քաղա­քա­ցիա­կան խղճի մասին, որոնցից դուք շատ-շատ հեռու եք։ Դուք չեք տեսնում լավ գործե­րը։ Այդ էլ ոչինչ։ Դուք չեք ուզում տեսնել ժողովրդի հաղթա­նա­կը, որ իրա­կա­նա­նում է ժողովրդի ընտրած իսկա­պես ժողովրդա­վար կառա­վա­րության գործե­լա­կերպի շնորհիվ։ Չե՞ք հասկա­նում, որ գոնե հիմա ժամա­նակն է տեսնե­լու և հասկա­նա­լու, ոչ թե մրթմրթա­լու, չեղած խելքը զոռե­լու։ Չե՞ք հասկա­նում, որ ձեր պոլի­տի­կա­նությունը վտանգա­վոր է հայրե­նի­քի համար։

Ով հայոց «ընդդի­մա­դիրներ», ես ընդդի­մա­նում եմ ձեզ Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցու անունից և հոգև­որ հայրե­նի­քի ծառա­յի իրա­վունքով։ Բայց չկարծեք թե ուզում եմ ձեզ դաստիա­րա­կել։ Ձեզ ընդդի­մա­նա­լով ձեզ հետ չեմ խոսում, այլ մեր ժողովրդի, որ ձեզա­նից հեռու մնան, նաև ձեր հետև­ից քարշ եկողնե­րի, մոլորվածնե­րի, ողորմությամբ ուրա­խա­ցողնե­րի, մի քիչ էլ օտա­րա­խոս քաղքե­նի­նե­րի ու «բնիկնե­րի», որ խաբար չեն իրենցից։ Ձեր հետև­ից քարշ եկողնե­րը գավա­ռա­կան քաղքե­նի­ներ են, որոնց խելքն ու խիղճն իրենց փորում է։ Պիտի խղճալ նրանց, նաև մեզ, որ կրում ենք օտա­րա­խոս քաղքե­նու ներկա­յությունը մեր կողքին, չգի­տակցե­լով, թե որքան վտանգա­վոր է հայրե­նի­քից լեզվով օտարվա­ծը, որ մեծ երկրի մայրա­քա­ղա­քից խելք է խրատ տալիս, հետո էլ չափն անցնում, լուտանք ու սպառնա­լիք թափում հայրե­նի­քի գլխին, թե «մեծը» որ ուզե­նա․․․ Որտե՞ղ եք, «քաղա­քա­գետ» հայեր, ինչու՞ չեք փակում փափկա­սուն տիկնոջ կեղտոտ բերա­նը։ Լռեցրեք մարդատյաց արա­րա­ծին, որ հայկա­կան ազգա­նուն է կրում և սպառնում է հայությա­նը մեծ տերության անունով։ Վայրա­հա­չությունը լուրջ չէ, բայց գիտենք, թե անլրջությունն ու անտարբե­րությունը ինչ աղետներ է բերում։ Գուցե ասեք, թե այն երբեմնի վարչա­պե­տի հրա­վերն ուղղված մեր ոխե­րիմ հարև­ա­նին, թե ժամա­նակն է, արի ազգս ջարդի, նույնպես լուրջ չէ։ Ի՞նչ անուն տանք, ասենք լուրջ չէ՞, կատա՞կ է անում, թե՞ հոգե­բուժա­րան ուղարկենք։

Սիրե­լի հայրե­նա­կիցներ, ձեզ եմ դիմում, մի հանձնվեք վայրա­հա­չությա­նը, ականջ մի կախեք կիսագրա­գետ և հայհո­յող երեսփո­խաննե­րին և հեռու մնա­ցեք ողորմություն բաժա­նող, ձեզ սոցիա­լա­կան կախման մեջ դնող «բարե­գործից»։ Այսօր ամեն գործա­րար պիտի մտա­ծի թե ի՞նչ է տվել և ինչ է տալու հայրե­նի­քի պաշտպա­նությա­նը։ Մեր իշխա­նությունն արել է հնա­րա­վորն ու անհնա­րի­նը պաշտպա­նության համար, արել է այն, ինչ չի արվել մեր նոր պատմության ընթացքում։ Ով սա չի հասկա­նում, տհաս է, ով հասկա­նում է ու գռմռում, դավա­ճան է անգի­տակցա­բար։ Եթե չեք կարող օգնել մեր իշխա­նությա­նը, գոնե լռեք, հեռու մնա­ցեք այն մարդկանցից, որոնց հայրե­նիքն իրենց շահն է։ Եվ թող իր կապի­տա­լով պարծե­ցո­ղը հայրե­նի­քի անուն չտա, ձայնը կտրի, նստի իր աղբա­կույտի վրա։ Պատմությունը ոսկե տառե­րով է գրե­լու ժողովրդի ընտրյա­լի անունը, իսկ վայրա­հա­չողնե­րին ու դավա­ճաննե­րին․․․

Մոլորվածնե­րին եմ ասում, բացեք ձեր աչքե­րը, քանզի ասված է՝ «լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք»

https://www.facebook.com/HenrikHovhannissian/posts/3104179556297009

Առնչվող Հոդվածներ