13.5 C
Yerevan

Տապա­լում ադրբե­ջա­նա­կան ձևով

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Այն ինչ տեղի ունե­ցավ 2020թ. հուլի­սի 12-ին առանձնա­պես զարմա­նա­լի չէր. Ադրբե­ջա­նը վաղուց է ցույց տվել, որ ըստ էության թքած ունի միջազգա­յին բոլոր պայմա­նագրե­րի և պայմա­նա­վորվա­ծություննե­րի վրա: Ադրբե­ջա­նի հարձա­կումը զարմա­նա­լի և անսպա­սե­լի չէր, բայց այն, թե ինչպես ընթա­ցան ռազմա­կան գործո­ղություններն ու ինչպես դրանք արտա­հայտվե­ցին դիվա­նա­գի­տա­կան դաշտում, մի փոքր անսպա­սե­լի էին: Նախ պետք է նշել, որ ադրբե­ջա­կան հարձա­կումը ոչ միայն հաջո­ղությամբ չպսակվեց, այլև լիա­կա­տար ձախո­ղում կրեց՝ կորցնե­լով մի քանի միա­վոր զրա­հա­տեխնի­կա ու մեքե­նա­ներ, ԱԹՍ-եր, տալով մի քանի տասնյակ մարդկա­յին զոհեր ու առանձնա­հա­տուկ, որ պետք է նշել՝ իսրա­յելյան արտադրության գերթանկարժեք Hermes 900‑ի խոցումն էր: Այդ իսրա­յելյան՝ մոտ 30 մլն դոլար արժե­ցող ռադիո­հա­ղորդիչ-հետա­խույզ ԱԹՍ‑ի խոցումը (որն ի դեպ առայժմ միակն է ողջ աշխարհում և էլ ավե­լի հետաքրքիր է, որ դա արվել է հակաօ­դա­յին զենքի միջո­ցով, որի արդիա­կա­նա­ցումն արվել է ՀՀ-ում) հիացմունք առա­ջացրեց հայ զինվո­րի վարպե­տության առումով ու նաև բազմա­թիվ սրա­խո­սություննե­րի տեղիք տվեց, ինչպես օրի­նակ Ալեքսանդր Լապշի­նի կոշտ ու կտրուկ անդրա­դարձը:

Այս ամե­նին ուշա­դիր հետև­ող մարդիկ կնկա­տեն, թե ինչպես էր ջղաձգվում Թուրքիան՝ հետև­ե­լով փոքր եղբոր հերթա­կան տապալմանն ու ինչպի­սի գրգռված հայտա­րա­րություններ էր անում նախա­գահ Էրդո­ղա­նը, որոնք որքան էլ անմիտ էին, այնքան էլ շատ ու շատ հարցե­րի պատասխան տվող: Գաղտնիք չէ, որ Թուրքիան մշտա­պես աջակցել է Ադրբե­ջա­նին, նրան օգնե­լով փողով, զենքով, «թնդա­նո­թի մսով» ու ամեն անգամ հայտա­րա­րել, որ աջակցե­լու է Ադրբե­ջա­նին, անկախ նրա­նից, թե Ադրբե­ջանն ինչ կանի: Սա մի անհե­ռա­տես ու հապշտապ արտա­հայտություն էր, որով Թուրքիան ինքն իրեն հարվա­ծի տակ դրեց, որովհետև ըստ այդ հայտա­րա­րության՝ Թուրքիան կօգնի Ադրբե­ջա­նին, նույնիսկ եթե նա բացա­հայտ ու ճակա­տագրա­կան սխալներ անի:

Միջազգա­յին ատյաններն իհարկե շտա­պե­ցին արձա­գանքել այս ամե­նին, դրանք սովո­րա­կա­նի նման չոր ու ցամաք հայտա­րա­րություններ էին կրա­կը դադա­րեցնե­լու անհրա­ժեշտության, բանակցություննե­րին վերա­դառնա­լու, խաղա­ղության ու էլի նման բանե­րի մասին: Այդ ընթացքում ռազմա­պես տապալված ադրբե­ջանցի­նե­րը ուրիշ բան չմտա­ծե­ցին քան հերթա­կան ագրե­սիվ հայտա­րա­րությունը, որ կհարվա­ծեն Մեծա­մո­րի ԱԷԿ-ին, ինչը վրդովմունք առա­ջացրեց ողջ աշխարհում: Բոլո­րի համար պարզ էր, որ ադրբե­ջա­նա­կան հիստե­րիան ծանրա­ցել է այն աստի­ճա­նի, որ նրանք սպառնում են միջուկա­յին ահա­բեկչությամբ: Եվ չկա ոչ մի պետություն, որ արդա­րացնի դա: Նախա­գահ Էրդո­ղա­նը կրկին շտա­պեց ելույթ ունե­նալ, բայց միայն խայտա­ռակ եղավ՝ հայտա­րա­րե­լով, որ հայե­րը 25–30 տարի է, ինչ օկուպացրել են Նախիջև­ա­նը, և աշխարհը աչք է փակել դրա վրա (ինչպես գիտենք Նախի­ջա­նը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ունի ինքնա­վար հանրա­պե­տության կարգա­վի­ճակ ու գտնվում է Ադրբե­ջա­նի կազմում): Էրդո­ղա­նը՝ շտա­պե­լով սրբել Ալիևի հիմա­րությունը, միայն ավե­լացրեց դա:

Բայց այս ամենն իհարկե այդքան կարև­որ չէր լինի, եթե չլի­նեին ընդգծված սրա­ցումնե­րը ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում: Ադրբե­ջա­նա­կան զենքով հայե­րին խեղդե­լու ու ռուսնե­րին «դաս տալու» թուրքա­կան հերթա­կան ագրե­սիան տապալվեց, հայկա­կան բանա­կը ոչ միայն չնա­հանջեց, այլև մի քանի կարև­որ կետեր վերցրեց ու հիմա, երբ ռազմա­ճա­կա­տում հարա­բե­րա­կան անդորր է, բոլո­րը մտա­ծում են, թե ի՞նչ ուղով կընթա­նան դեպքե­րը: Այո՛, Թուրքիան մշտա­պես փորձել է այս տարա­ծաշրջա­նում սեփա­կան բեմադրությունը սկսել, բայց, ինչպես դիպուկ նշել է քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը. «Կովկա­սը Ռուսաստա­նի համար ո՛չ Սիրիան է, ո՛չ Լիբիան, և ռուսնե­րը նման լարվա­ծություն թույլ չեն տա»:

Անդրա­դառնա­լով ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կովկասյան ճակա­տին պետք է ընդգծել հատկա­պես այն, որ առա­ջին անգամ ռուսնե­րը իրենց ամեն անգամվա նման իներտ չպա­հե­ցին ու թուրքա­կան ագրե­սիա­յին պատասխա­նե­ցին, որ լավ կլի­նի, եթե արցախյան կողմն էլ ներկա լինի բանակցություննե­րում, քանի որ դա անհրա­ժեշտ է խաղա­ղության համար: Կարե­լի է ասել, որ ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը գոնե Անդրկովկա­սում փակուղի են մտել ու դրա անմի­ջա­կան ազդե­ցությունն իրենց վրա զգում են ՀՀ‑ն ու Ադրբե­ջա­նը:

Արդյո՞ք Մեծա­մո­րին հարվա­ծե­լը սոսկ ջղա­յին արտա­հայտություն էր, գրչի ծայրից ակա­մա թռած նախա­դա­սություն, կասկա­ծում եմ: Նման մակարդա­կով սպառնա­լիքնե­րը, եթե գործնա­կան հետև­անք չեն ունե­նում, ապա քաղա­քա­կան առումով շատ կարև­որ են: Ալիևը չի կարող չիմա­նալ, որ հարվա­ծել ԱԷԿ-ին նշա­նա­կում է ոչ միայն միջուկա­յին պատե­րազմ սկսել, այլև դա հարված է ուղղված նաև հենց ՌԴ-ին: Էրդո­ղա­նը չէր կարող չիմա­նալ, որ ադրբե­ջանցի­նե­րը նման հայտա­րա­րություն կանեն: Կարե­լի է ենթադրել, որ Ալիևի կողմից ՀՀ-ին ուղղված ամեն մի բառ՝ Էրդո­ղա­նի զգուշա­ցումն է Պուտի­նին: Բայց Մոսկվան այնքան էլ միա­միտ չէ, որ այս ամե­նին պատասխա­նի խաղա­ղության մասին կարգա­խոսնե­րով: Իսկ ԱԷԿ-ին հարվա­ծե­լու հայտա­րա­րությունը ոչ միայն անհե­թեթ է, այլև վնա­սող: Թուրքիան ինքն էլ դա թույլ չի տա: «Թուրքիան պատե­րազմ չի փնտրում, պարզա­պես լարվա­ծություն է ուզում։ Իրեն չեն բավա­րա­րում Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը, ավե­լի լարված վիճակ է ուզում տարա­ծաշրջա­նում, որպեսզի ճնշում գործադրվի Ռուսաստա­նի և Հայաստա­նի վրա։ Սա է իրա­կա­նությունը»,- նշում է քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը՝ հավե­լե­լով, որ ամեն դեպքում պետք է միջազգա­յին հանրությունից պահանջել, որ իրա­կան քայլե­րով դատա­պարտվի ատո­մա­յին ահա­բեկչություն պարունա­կող հայտա­րա­րությունը:

Մանա­վանդ, որ պաշտո­նա­կան Երև­անն այս անգամ համեստո­րեն լռություն չի պահպա­նել ու խստո­րեն դատա­պարտել է այդ հայտա­րա­րություննե­րը՝ դրանք բացատրե­լով բոլոր կողմե­րից ու միա­ժա­մա­նակ չբա­ցա­ռե­լով, որ ՀՀ զինված ուժե­րը ավե­լի լավ կպաշտպա­նեն ադրբե­ջա­նա­կան գազա­յին «երակնե­րը», ինչն ուղղա­կի նշա­նա­կում է, որ այդ գազա­տարնե­րը հայկա­կան հրթիռնե­րի նշա­նա­ռության տակ ու դրանք պայթեցնե­լը մի բաժակ ջուր խմե­լու նման բան է: Էլ չեմ ասում Մինգե­չաուրի մասին: Բաքուն չէր կարող չգնա­հա­տել այդ ամե­նը, Բաքուն այս անգամ շատ լավ հասկանցավ, որ 2018թ. իշխա­նության եկած վարչա­կարգը ոչ թե «հող հանձնող» խաղա­ղա­սեր է, ինչպես պնդում են Հայաստա­նում հինգե­րորդ շարասյան գործա­կալնե­րը, այլ ծանր ձեռք ունի, որը իրենց վրա զգում են մեծ ու փոքր հակա­ռա­կորդնե­րը:

Մոսկվան նորից իր ձեռքը վերցրեց գազի «դագա­նա­կը» ու ադրբե­ջա­նա­կան գազը հոկտեմբե­րից Եվրո­պա կգնա ռուսա­կան վերահսկո­ղությամբ, իսկ այդ ընթացքում Բաքուն նորից կաղա­չի Անկա­րա­յին իրեն ևս մեկ հուշում տալ: Բայց այս անգամ արդեն կասկա­ծե­լի է, թե արդյո՞ք Էրդո­ղա­նը նորից հանձն կառնի մարսել ադրբե­ջա­նա­կան ոչ պրոֆե­սիո­նալ պահվածքը:

Իսկ ինչ վերա­բերվում է միջազգա­յին հարթա­կում հնչած կարծիքնե­րին, ապա դրանք միանշա­նակ չեն, բայց ակներև է, որ ծանրությունը Բաքվի կողմ չի թեքվում: ԱՄՆ-ում, օրի­նակ ակտիվ քննարկվում է Ադրբե­ջա­նին ռազմա­կան օժանդա­կությունից ընդհանրա­պես զրկե­լու հարցը, Իրա­նում հայտա­րա­րե­ցին, որ Բաքվում լավ կանեն բարձր չբղա­վեն, եթե չեն ցանկա­նում մի օր գլխա­վերև­ում ԻԻՀ‑ի դրոշ տեսնել, Մոսկվան, ինչպես արդեն նշվեց, հաճույքով վայե­լում է իր հերթա­կան հաղթա­նա­կը Անկա­րա­յի նկատմամբ, իսկ ահա Ֆրանսիան այս անգամ հանդես եկավ շատ կոշտ դիրքո­րոշմամբ՝ հայտա­րա­րե­լով, որ սատա­րել հայե­րին՝ նշա­նա­կում է սատա­րել ապրե­լու իրա­վունքը: Բայց արդյո՞ք Ֆրանսիան այդքան կամք կունե­նա խոսքից գործի անցնե­լու: Հույնե­րը ևս, հատկա­պես Կիպրո­սը ջերմ աջակցություն են հայտնել ՀՀ-ին (հույնե­րը խիստ վրդո­ված են Սուրբ Սոֆիա­յի տաճա­րի՝ մզկիթ վերածվե­լուց և հարմար առիթ են փնտրում պատասխա­նե­լու թուրքե­րին):

Ինչևէ: Այս հարցե­րը մեկ-երկու օրում չեն լուծվե­լու և այս խմո­րը դեռ շատ ջուր կպա­հանջի: Ի՞նչ է լինե­լու ապա­գա­յում, դժվար է հաստա­տա­պես ասել, կարե­լի է ենթադրել, բայց մի բան, որ հաստատ է, դա այն է, որ Բաքուն նորից ինչ որ կերպ փորձե­լու է խաբել իր հասա­րա­կությա­նը, շեղե­լու նրան, նորից լացա­կումած դիմե­լու է Անկա­րա՝ խնդրե­լով, որ վերջինս պաշտպա­նի իրեն «չար ու ագրե­սոր» հայե­րից ու էլի հարցնե­լու է, թե երբ ու ինչ է պետք անել: Մնում է հուսալ, որ հայկա­կան դիվա­նա­գի­տությունն ու ռազմա­կան ուժե­րը պատրաստ կլի­նեն այս նոր քայլե­րին ու արժա­նի հակա­հարված կտան ադրբե­ջա­նա-թուրքա­կան նվա­ճո­ղա­կան քաղա­քա­կա­նությա­նը և հստակ գտնեն դեպի հաղթա­նակ տանող արա­հետնե­րը:

Առնչվող Հոդվածներ