ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ
1988թ.-ից սկսած մենք պատերազմական վիճակում ենք գտնվում:
Հրադադարի համաձայնագիրը ստորագրվել էր 1994թ. մայիսի 12-ին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի կողմից: Այդ համաձայնագիրը բազմիցս խախտվել է, ու վերջին բախումը տեղի է ունեցել 2020թ. հուլիսի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Կարևոր է ընդգծել, որ Տավուշը գտնվում է հենց ՀՀ տարածքում, այլ ոչ թե Արցախի:
Վերջին ագրեսիան ուղղված է մեր ազգային պետության դեմ և պետությունն ու ազգը իրավունք ունի պաշտպանել ինքն իրեն: Թեև հայկական բանակը պայքարում է թվային գերակշռության դեմ և բավական հաջողությամբ է կատարում ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու իր առաքելությունը, բայց ես կցանկանայի կենտրոնանալ այս պատերազմում հայ ժողովրդի ունեցած դերի վրա:
Մենք մի խաղացանկ ունենք ու մենք ուսանողի նման ուշադիր հետևել ենք այս ամբողջ իրադարձություններին առանց որևէ բանով շեղվելու: Ես մի քանի օրինակ կբերեմ՝
- Երեք օր անց կոտրված ապակու, փշրված պատուհանների մասին հեռուստատեսային տեսանյութեր հայտնվեցին: Գյուղացիները ցույց էին տալիս, թե ինչպես են ռումբերը ընկել տանիքներին ու որոշ ռումբեր էլ գետնին (զոհի համախտանիշ):
- Մասնագետները սպառել էին զինվորների մարտական ոգին:
- Սփյուռքի հազարավոր հայեր Facebook-ում իրենց նկարները փոխեցին, այդ թվում և բաներներ դրեցին (մեր զինվորների նկարներով)՝ ի աջակցություն մեր զինված ուժերին:
Թեև գովելի է, բայց այս ամենը պիտի լինի է՛լ ավելի մեծ ազգային մոբիլիզացիայի մաս ու սահմանների անվտանգության ստրատեգիա, երբ ողջ ազգը տարբեր դերերի մաս է կազմում:
Ադրբեջանական գծի բոլոր գյուղերը ամրացվելու կարիք ունեն (ներառյալ Նախիջևանը)՝
- Ապահով ապաստարանների ցանց, ուր բնակչությունը կարող է պատսպարվել ճգնաժամի դեպքում:
- Հատուկ խոչնդոտներ, որոնք թույլ չեն տան հակառակորդի դիպուկահարներին ուղիղ տեսանելիություն ունենալ ու արգելակել ազատ տեղաշարժը:
- Շտապ օգնության կայան, որ պիտի ակտիվանա լուրը ստանալուն պես և կապի մեջ լինի ՀԱԱՎՀ-ի հետ՝ (Հայաստանի արագ արձագանքման վիրաբուժական հիվանդանոց) տեղակայված երկրի խորքում:
- Հատուկ պատնեշներ ու մեխանիզմներ, որ կպաշտպանեն տնտեսական ակտիվությունը, լինի դա գյուղատնտեսական աշխատանք, թե մի այլ բան:
- Վերոհիշյալ բոլոր պաշտպանական միջոցների կիրառում այնտեղ, ուր անվտանգության շերտեր ու մեխանիզմներ կան:
- Իմ համար լակմուսի թուղթ է երեխաների կրթության շարունակման հնարավորությունը (լինի դա դասարանային կամ էլեկտրոնային ուսուցում) կրկնվող ոտնձգությունների ժամանակ:
Ես մեծացել եմ Մերձավոր Արևելքում, ուստի ինքս օրինակներ կբերեմ:
Գոլանի բարձունքներում, ուր նախապես սիրիացիները հենակետեր ունեին (occupied the heights), իսրայելցիները շարունակում էին իրենց գյուղատնտեսական աշխատանքները՝ իրենց տրակտորները զրահավորելով, որպեսզի պաշտպանեին հակառակորդի կրակից: Նրանք իրենց բնակչությունը բերեցին տարածաշրջան այն դեպքում, երբ սիրիացիները քանդում էին սահմանի իրենց կողմում գտնվող գյուղերը: Ի վերջո՝ 1967թ. վեցօրյա պատերազմի ժամանակ Իսրայելը օկուպացրեց Գոլանի բարձունքների երկու երրորդն ու 1981թ. ընդունեցին Գոլանի բարձունքների օրենքը՝ տարածաշրջանն անեքսիայի ենթարկելով:
Կիբուցի համակարգը իրենից հետաքրքիր մոդել է ներկայացնում, որը հնարավորության դեպքում կարելի է ուսումնասիրել ու ընդօրինակել: «2010թ. Իսրայելում 270 կիբուց կար: Նրանց գործարաններն ու տնտեսությունները տալիս էին Իսրայելի ողջ արտադրության մոտ 9 տոկոսը՝ 8 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ու գյուղատնտեսական արտադրանքի մոտ 40 տոկոսը՝ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Որոշ կիբուցների մոտ նկատելիորեն զարգացած են բարձր տեխնոլոգիական ու ռազմական արհեստները: Օրինակ 2010թ. կիբուց Սասան, որի կազմում մոտ 200 անդամ կար, 850 մլն դոլար տարեկան եկամուտ է ստացել իր՝ ռազմական պլաստիկի արտադրությունից» (Վիքիպեդիա): Սա սահմանները անվտանգ դարձնելու փորձված և ապահով մեթոդ է, որը որպես բնակավայրի զարգացում էր մշակվել:
Մի հետաքրքիր մեկնաբանում, ես Բեյրութում՝ Լիբանան, հրեական ծագումով ընկերուհի ունեի: Ամռան սկզբում նա ասաց, որ մի քանի ամիս արտասահմանում կլինի ու երբ ես պնդեցի, որ մանրամասներ իմանամ, նա ասաց, որ պատրաստվում է Իսրայելում կիբուց գնալ, որպեսզի ամռան ընթացքում իր ներդրումը տա գործին: Նա ասաց. «Ես ձեռքով կանեմ սահմանի մյուս կողմից»:
Շատ կարևոր է սահմանամերձ շրջանները բնակեցնել աշխատունակ մարդկանցով, ովքեր կարող են հասկանալ իրենց դերն ու կատարեն այն: Փոխադարձաբար, կարևոր է որ իրար օգնեն ու ամուր կապեր մշակեն: Ինչ վերաբերում է նրան, թե ով պիտի ձեռնամուխ լինի սահմանի անվտանգության այս նախաձեռնություններին, ապա այնտեղ բավական տարածք կա ամենատարբեր գործերի ու մասնագիտությունների համար:
- Ճարտարապետական ընկերություններն ընդդեմ շինարարական կազմակերպությունների
-Շինարարական կազմակերպությունները կարող են ապաստարաններ կառուցել, ինչպես նաև պատնեշներ դնել ազատ տեղաշարժն ապահովելու համար:
-Ուսուցիչները կարող են ճկուն կրթական համակարգ մշակել դպրոցների համար, որը ամուր ու հաստատուն կլինի:
-Ուրիշները կարող են օգտակար լինել սննդամթերքի առաքման ու բաշխման հարցում: -Լավ օրինակները շատ են ու դրանք սահմափակված են միայն մեր երևակայությամբ:
Ամփոփելով երկրորդ հատվածը՝ թույլ տվեք կրկնել մի քանի մտքեր՝
- Հուսով ենք նոր սցենար հավաքածու մշակել. Որտեղ մեր ԶԼՄ-ները հաշտվեվություն կներկայացնեն նոր տարածքների հաղթանակների վերաբերյալ: Ես Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանից եմ, որտեղ բլուրների վրայի մարտերը (Բլուր № 882, մարտեր Դակ Տոյի համար, Բլուր № 937, մարտեր Համբուրգեր Հիլլի համար) ոչինչ չեն նշանակում: Ամերիկացիները հաղթեցին բլուրների վրայի մարտերում, բայց պարտվեցին պատերազմում:
- Սա երկարատև պատերազմ է, և մեզ խոր պաշտպանության ստրատեգիա (խորը պաշտպանությունը ստրատեգիայի տեսակ է, որ խորհրդային բանակը կիրառում էր գերմանացիների դեմ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) է պետք՝ պաշտպանական ու հարձակողական ունակություն ունեցող շերտերով: Ծրագիր, որը պիտի իրականացվի մեր ազգի ներկայացուցիչների կողքին՝ ներառելով մասնագետներ Հայաստանից/Արցախից/Սփյուռքից:
- Մեր ազգի ոգին չի կարելի անտեսել ու պետք է ակտիվ/արդյունավետ քայլեր անել Հայաստանում/Արցախում/Սփյուռքում հինգերորդ շարասյունը լիկվիդացնելու համար:
- Եվ վերջապես այն բոլորի համար, ովքեր կարծում են, որ այս ամենը շատ ջանք է պահանջում սկսելու համար: Խնդրում եմ ասեք, թե ինչ տեղի կունենա, եթե ադրբեջանական բանակը ճեղքի ու առաջ գա: Հիշեք 1920թ. Շուշիի ավերումը, 1988թ. փետրվար/մարտ ամիսների Սումգայիթյան ջարդերը, 1990թ հունվարին Բաքվի ջարդերը:
- Ինչպես ասել է գեներալ Ջորջ Պատտոնը՝
-Պատերազմի նպատակը ոչ թե սեփական երկրի համար մեռնելն է, այլ ստիպել, որ մի ուրիշ վիժվածք մեռնի իր երկրի համար: